Հայրենասիրության այբուբենը Մայիսյան հաղթանակների ոգին էր թևածում Գայի անվան թիվ129 հիմնական դպրոցում23/5/2015 Հայրենասիրության այբուբենը Մայիսյան հաղթանակների ոգին էր թևածում Գայի անվան թիվ129 հիմնական դպրոցի 2014-2015ուստարվա ավարտական հանդեսում:Դա հաշվետու դաս-միջոցառում էր ուսմանը զուգընթաց տարիներ շարունակ աշակերտների մեջ սերմանվող հայրենասիրության մասին:Այո, աշակերտը պետք է տիրոջ զգացում ունենա երկրի ու հողի հանդեպ: Իսկական հայրենասիրությունը այս հողի վրա տուն շինելն է ու նրանում ապրելը: Աշխարհասփյուռ հայությանը տուն կանչող արյան կանչն ու աղաղակն է հնչում աշակերտների շուրթերից.<<Հայերի միակ հայրենիքը Հայաստանն է>>: Մեր մեծերի խոսքով կրթված ու դաստիարակված այս աշակերտները, որոնցից շատերի ծնողներն էլ են սովորել նույն դպրոցում, ամուր են կապված երկրին ու հողին և պատրաստ են իրենց մասնակցությունը բերել երկրի անվտանգության պաշտպանությանը, նրա զարգացմանն ու բարգավաճմանը: Տնօրեն Լ. Պետրոսյանը շնորհավորեց իններորդցիներին հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ`նշելով, որ այդ դասարանը ամեն տարի համալրվել է սփյուռքից հայրենադարձված ընտանիքների երեխաներով, որոնք շատ արագ ինտեգրվել են նոր միջավայրում:Թող մեր սփյուռքում ապրող հայրենակիցները ետ վերադառնան, բայց ոչ իրենց տները լքելով, պատերազմի արհավիրքից դրդված, այլ հոգու և արյան կանչով: Տնօրենի կողմից պատրաստված անակնկալը`<<ոսկեզօծ>>գիրքը` այբուբենի նախշազարդ տառերով, որպես կրթության և գիտելիքի խորհրդանիշ իններորդցիները նվիրեցին առաջին դասարանցիներին: Այո, հայրենասիրության հիմքը դրվում է ի սկզբանե`այբուբենի տառերից սկսած:
0 Comments
Leave a Reply. |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Categories
Все
|