Արդեն մի քանի տարի ես համադասարանցիներիս հետ հաճախում եմ Ավ. Իսահակյանի անունը կրող գրադարան և սիրով օգտվում այդ գրադարանի հարուստ գրականությունից: Երբ գրադարանի աշխատակիցները մեր դասարանի աշակերտներին առաջարկեցին մասնակցել մեծ վարպետի 140-ամյակին նվիրված մրցույթին, մենք հաճույքով համաձայնեցինք և սկսեցինք մեծ պատասխանատվությամբ նախապատրաստվել:
Մարտի 23-ն է՝ մրցույթի անցկացման օրը: Մեր խումբը, որ <<Շիրակ>> անունն էր կրում, Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում է:
Եվ ահա սկսվում է մրցույթի հիմնական մասը: Այս անգամ մեր թիմը ավելի վստահ, համարձակ և պատրաստված էր խաղին մասնակցում: Ու թեև մենք ընդամենը 2 միավորով զիջեցինք հաղթող թիմին, մասնակիցների և մրցատյանի համակրանքը մեր կողմն էր(մենք մրցում էին ավագ դպրոցի աշակերտների հետ):
Մենք գոհ ու հպարտ հեռացանք դահլիճից՝ տանելով մեր սրտերում հաղթանակի բերկրանքը: