Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի փոխդարձ հարգանք և հանդուրժողականություն տարածել իր շուրջը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր մարդասիրության մասին խոսել, խոսել ընկերության և բարեկամության մասին, ստեղծել կայուն պետություն, որի ապագան ՄԵՆՔ ԵՆՔ: Մենք կարող ենք բացառել խտրականությունը հարգանք դրսևորելով բոլորի հանդեպ, չէ որ մեզանից յուրաքանչյուրը արժանի է հարգանքի: Մեր ժամանակներում, երբ այսքան խոսում ենք իրավունքների և պարտականությունների մասին, պետք է հիշել, որ մենք պարտավոր ենք հարգել ուրիշների իրավունքները, միևնույն ժամանակ պաշտպանելով մերը:
Այսօր դեկտեմբերի 3-ն է՝ հաշմանդամների միջազգային օրը, որը հռչակվել է 1992թ-ին ՄԱԿ-ի կողմից: 2006թ-ից սկսած մեր երկիրը ևս միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: Եվ չնայած նրան, որ մի շարք կազմակերպություններ զբաղվում են հատուկ կարիքներով անձանց, այդ թվում երեխաների հիմնահարցերով, այնուամենայնիվ այս ոլորտում առկա են մի շարք խնդիրներ: Երեխաների համար հավասար հնարավորություններ ստեղծելու համար ՀՀ ԿԳՆ-ը 2005թ-ից ներդրեց ներառական կրթության համակարգը: Այս հատկանշական օրը Գայի անվան թիվ 129 դպրոցի սոցիալական աշխատողը և հոգեբանը ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի պրակտիկանտ- ուսանողների և աշակերտների հետ միասին իրականացրեցին ինտերակտիվ թրեյնինգ <<Հավասարը հավասարի>> խորագրով: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի փոխդարձ հարգանք և հանդուրժողականություն տարածել իր շուրջը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր մարդասիրության մասին խոսել, խոսել ընկերության և բարեկամության մասին, ստեղծել կայուն պետություն, որի ապագան ՄԵՆՔ ԵՆՔ: Մենք կարող ենք բացառել խտրականությունը հարգանք դրսևորելով բոլորի հանդեպ, չէ որ մեզանից յուրաքանչյուրը արժանի է հարգանքի: Մեր ժամանակներում, երբ այսքան խոսում ենք իրավունքների և պարտականությունների մասին, պետք է հիշել, որ մենք պարտավոր ենք հարգել ուրիշների իրավունքները, միևնույն ժամանակ պաշտպանելով մերը:
0 Comments
Leave a Reply. |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Categories
Все
|