Օրեցօր սիրո քաղաքամայր Էրեբունի-Երևանը ավելի է գունավորվում և դառնում իմ քիմքին պաշտելի ու հաճելի:
Հայոց արքաների ձեռագիրերը այսօր սրբորեն է պահում հայ մանուկը, զինվորը, շինարարն ու ղեկավարը, բժիշկն ու ուսուցիչը:Դրա վառ ապացույցը այսօրվա մշակութային Հայաստանն է:
Չկա աշխարհիս երեսին այնպիսի մի ազգ, որ այսքան հոգևոր ու պատմամշակութային սրբատեղիներ ունենա: Գուցե քրիստոնյա ժողովրդիս կենսական ապացույցը հավերժի ճամփորդ Արարատը վկայի իր բիբլիական լեգենդով և կենսական արարումով: Օ~, ոչ միայն, քարեղեն սիմֆոնիաները չեն լռի իրենց մամռոտած պատերին հպատորեն սքողելով դարերի պատմությունը:
Էրեբունի-Երևանը 2799 տարեկան է: Շուրջ 3000 աշակերտ իր սիրո քաղաքն է խորհրդանշել քաղաքի սրտում`գետնի վրա:
Հիասքանչ ու դաստիարակչական արժեք ներկայացնող միջոցառումը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը, ի դեմս Տարոն Մարգարյանը: Շատ վարակիչ և հոգեհմա էր այն զգացողությունը, որ ապրեցինք մենք ուսուցիչներս, երբ նայեցինք և համագործակցեցինք մեր երեխաների հետ, իր սրտի երազները նկարելով: Այո',մեր երեխաներն են վաղվա Երևանի ազգային դիմագիծն ու արժեքները պահպանողներն ու զարգացնողները:
Թող միշտ արևի և սիրո քաղաքում հավերժական գույները հմայեն բոլորին անխտիր:Շնորհավոր տոնդ, իմ սիրո ոստան',իմ Էրեբունի-Երևան: