Ինչ է մտածում դեղնած տերևը
(հեքիաթ)
Այժմ նա խամրել և կնճռոտվել էր ու տխուր մտածում էր.
-Երանի՜ հիմա գարուն լիներ: Ես իմ քույր ու եղբայրներից չէի բաժանվի, իսկ հիմա, ով գիտի, քամին ինձ ուր կտանի:
Նա այնքան տխուր էր, որ սկսեց լաց լինել: Տերևները հարցրին թե ինչու է լաց լինում: Տերևը պատմեց ամեն ինչ իրեն շրջապատող տերևներին: Նրանք փորձում էին սփոփել նրան` ասելով.
-Լաց մի՛ եղիր, ամեն ինչ լավ կլինի, եթե մենք միասին ու ուժեղ մնանք:
Տերևը ,լսելով այդ խոսքերը, մի քիչ հանգստացավ: Անցան օրեր և մայր ծառի մյուս տերևներն էլ կարմրեցին ու կնճռոտվեցին: Նրանք հասկացան, որ շուտով հրաժեշտ են տալու մայր ծառին:
Մութ գիշեր էր: Հանկարծ քամի փչեց, և տերևը, պոկվելով ծառից, ընկավ գետնին: Նա լաց էր լինում, բայց նրան տերևները չէին կարողանում օգնել: Առավոտյան մի քանի տերևներ էլ թափվեցին: Մի քանի օրվա ընթացքում բոլոր տերևները պոկվեցին մայր ծառից:
Արդեն ուշ գիշեր էր: Տերևներն իրար վրա ընկած սրթսրթում էին սառը քամուց: Նրանք կորցրել էին իրենց հույսը: Հանկարծ մի աղջնակ մոտեցավ և տերևներին դնելով փոքրիկ արկղիկի մեջ` տարավ տուն: Նա բացեց մի հաստափոր, նկարազարդ գիրք և բոլորին շարեց գրքի թերթերի արանքում: Տերևներն իրենց շատ լավ էին զգում, որովհետև աղջնակը հաճախ էր բացում այդ գիրքը և թերթելով էջերը` խնամում տերևներին: