Գրական անդաստանում ոչ մի գրիչ այնքան նրբորեն և մանրամասնորեն չի նկարագրել մորը, որքան մայրապաշտ Շիրազը:
Նա ստեղծել է մի անձեռակերտ հուշարձան, որի յուրաքանչյուր տողատակում տեսնում ենք մեր մայրերին:
Ընթերցումը շատ հետաքրքիր էր և պոեզիայի նրբին հնչերանգով համեմեցին 6-րդ դասարանի աշակերտները: Աշակերտներից յուրաքանչյուրը ձգտում էր մրցակցության շեշտով ու բնութագրումներով ցայտուն ներկայացնել մորը, մեզ` նստածներիս առավել տպավորելու համար: ՈՒսուցչուհու աշխատանքը մեծ էր և խոսքի առոգանությունը հաճելի և հետաքրքիր:
ՄԿԿ, հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Սարգսյան