Բոլոր ժամանակներում միշտ էլ առաքինի և ընդօրինակելի է եղել հատկապես հայ կնոջ, մոր և տատի կերպարը, որը գրավական է գարնանաբույր, ծաղկառատ և կենդանի բնության:
Նրբաճաշակ էսթետիկական հաճույքը ձգվեց մինչև օրվա երկրորդ կես, ինչը անչափ գեղեցիկ և գունային նուրբ ու հետաքրքիր խաղով, գեղագիտական հոգեցունց ճաշակով և նույնքան հուզիչ և հպարտության զգացումով պարուրեցին մեր սիրելի աշակերտները՝ ուսուցիչներին և ծնողներին: Ժպիտն ու արցունքը միախառնվել էին մանկահասակ երեխաների սրտից բխող գնահատականներին, որից այն կողմ չկա թանկարժեք նվեր, քան նրանց ջինջ ու մաքուր սիրտը:
Հրաշալի անակնկալ-միջոցառումը պատրաստել էին I փուլում Զ. Սարգսյանը, Ն. Գալստյանը, Ն. Միքայելյանը և դպրոցի մի խումբ աշակերտների, որի տրամաբանական շարունակությունը անչափ տպավորիչ կազմակերպել է II դասարանի դասվար Գ. Ղարիբյանը և իր հրաշալի սանիկները:
Ցանկանանք բոլորին մայրական հեզաճկուն բերկրանք ու երկարակեցություն, որպեսզի միջոցառումների շղթան եռապատկվի ու քառապատկվի…