Առաջին սիրո երգիչ, իսկական Երևանցի Խորեն Աբրահամյանին
Ամեն տարվա պես այս անգամ էլ աշակերտները, ուսուցիչները և ՀՊՄՀ-ի ուսանողները այցելեցին Պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անվանի դերասանի անմահ հիշատակին` նրա շիրիմին <<Առաջին սիրո երգիչ, իսկական Երևանցի Խորեն Աբրահամյանին>> մակագրությամբ ծաղկեպսակ դնելով: Հնչեցին հուզիչ ու սրտառուչ խոսքեր: Աշակերտները երդվեցին կատարել դերասանի պատգամը՝ սիրել թատրոնը, իսկակա՛ն թատրոնը: