Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
ԳԱՅԻ(ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ. 129 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Ծնող խորհուրդ
    • Դասասենյակներ
    • Աշակերտական խորհուրդ >
      • 2023-2024
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ >
      • Տնօրենի թափուր տեղ 2022 >
        • Տնօրենի թափուր տեղ 2021
    • Ուսուցչի թափուր տեղ >
      • 2025-2026 >
        • 2024 - 2025 >
          • 2023-2024 >
            • 2022-2023
  • Հաշվետվություններ
    • տարիֆիկացիա >
      • 2021 - 2022
      • 2022-2023
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2022-2023 ուստարի
      • 2023 - 2024 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022 ուստարի
      • 2022 - 2023 ուստարի
      • 2025
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Դասացուցակ
    • 2023 - 2024 ուստարի
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ

Իմ հարյուրերորդ դասը մաթեմատիկայից  5-րդ դասարան

17/2/2018

0 Comments

 
0 Comments

45 –ից 70 – ի սահմանը Մարդն է.

7/2/2018

0 Comments

 
Фотография
Շնորհավորում ենք…
Երբ տարիների վաստակը իր հետքն է թողնում ճերմակին տվող ալիքներում, այդժամ մտորում ես. <<Ի՞նչ ես տվել աշխարհին և ի՞նչ ես տանելու ինքդ քեզ հետ>>:
  Կան արժեքներ,որոնց չափման համար միավոր չկա և չկա բանաձև, որ քո յուրաքանչյուր օրը լուծում է ինքնաբերաբար, արդյունքում վաստակելով ազգի համար պիտանի մարդ, երախտագետ սան և բարեհամբույր ընկերական միջավայր:
  Գրեթե, չորս ու կես տասնամյակ մանկավարժական վաստակը և յոթանասուն տարիների պատկառելի բարձունքը կերտել է ընկեր Լ. Վարդանյանին`որպես արժանի մարդ, ընկեր, ուսուցիչ, ով իր վրձնի գունագեղ հարվածներով հոգի և հրապուրանք է նկարել`արվեստագետի իր հնարամտությամբ ու զգացական ներաշխարհով: Նրա համեստության հոգեկերտվածքում խորը ակնածանք ու ապրած մարդու կենսափորձն է խոսում, որն համեմվում է իր պատմությամբ:
  Ամեն գարնանամուտ, ավանդույթ դարձրած, համեստ հայացքի ներքո ամբարած մանուշակների փնջերը և նրան ներդաշնակ անկեղծ և հաճելի ընդգծումների մուտքով է շնորհավորում կրթօջախի ուսուցիչներին`գարունն ավելի սիրելու և գեղեցկացնելու համար:
  Մեծ է և անգնահատելի ընկեր Վարդանյանի ավանդը Գայի անվան N 129 դպրոցի կայացման գործում: Այսօր նրա սաները կյանքի տարբեր բնագավառներում արժանի մարդ – մասնագետ են դրսևորվել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է մարդ – մանկավարժի իր տեսակը:
  Շնորհավորում ենք Ձեզ, մեր շատ̃ սիրելի ընկեր Վարդանյան, հոբելյանական տոների կապակցությամբ, ցանկանում ենք Ձեր մատներին զորություն, մտքի պայծառություն և տոկուն առողջություն բոլոր ժամանակների սերունդների քմահաճույքները պատշաճ դաստիարակելու և կրթելու համար:
 
                   Մեծ սիրով և հարգանքներով` Գայի անվան թիվ 129հիմնական դպրոցի
                                              մանկավարժական կոլեկտիվ:


0 Comments

ֆլեշմոբ

1/2/2018

0 Comments

 
​Հայոց բանակի 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ամփոփիչ ֆլեշմոբ ուսուցիչ- աշակերտ:
       Հեղինակ` Ն. Միքայելյան
0 Comments

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ

27/1/2018

0 Comments

 
   -Այսօր ` 2018թ-ի հունվարի 28-ին, մենք նշում և արժևորում ենք հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի համար: 26 տարի առաջ հայկական երրորդ հանրապետության հետ գրեթե միաժամանակ ծնունդ առավ նաև հայկական բանակը: Հայրենիքի սահմանները պահող հայ զինվորն է, որը կոփվում, կրթվում և հասունանում է դեռևս դպրոցում սովորելու տարիներին,- այսպես սկսեց իր բացման խոսքը տոնական միջոցառման ժամանակ Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի կազմակերպիչ Զարինե Սարգսյանը:
   Համադպրոցական միջոցառումն անցավ 2-9 –րդ դասարանների աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Հնչեցին հայոց բանակին նվիրված խրոխտ երգեր: Աշակերտները ներկայացրին մանրապատումներ զինվորի բարդ ու պատասխանատու առօրյայից, նրա ձգտումներից, երազանքներից և անպարտելի ոգուց:

0 Comments

Սպասում եմ քեզ, հայ զինվոր

25/1/2018

0 Comments

 
Այսօր բանակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց.<< Սպասում եմ քեզ, հայ զինվոր>> թեմայով նամակ գրելու դաստիարակչական արարողությամբ:
Фотография
Фотография
0 Comments

Մանկավարժական ընթերցում <<Նոր տեխնոլոգիաների օգտագործումը դասապրոցեսում>> թեմայով

20/1/2018

0 Comments

 
Фотография
Ընթերցումը  ներկայացրեց Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ե. Սոսնիցկայան
0 Comments

Դասամիջոցները  մեր դպրոցում

20/1/2018

0 Comments

 
Իր հետաքրքիր ավանդույթներին ներդաշնակ Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցը դպրոցական առօրյան կազմակերպում է երաժշտական և սպորտային նախասիրությունների մթնոլորտում` իր շուրջը համախմբելով տարրական և միջին դասարանների աշակերտներին, ինչը դաստիարակչական  և արժեհամակարգ ձևավորելու մեծ նշանակություն ունի դասամիջոցները և ազատ գրաֆիկը դպրոցում գեղեցիկ և խաղաղ կազմակերպելու համար:
Աշակերտական խորհրդի նախաձեռնությունները ողջունելի են և ոգևորիչ:

0 Comments

Ամանորյա տոնահանդես

22/12/2017

0 Comments

 
0 Comments

Հերթական խորհրդակցություն

22/12/2017

0 Comments

 
Фотография
Արտերկրից եկած աշակերտների հետ քննարկվում են նրանց հուզող հարցերը, հետագա անելիքները և առաջընթացը:
Մենք մի հայրենիք ունենք` Մայր Հայաստանը:

0 Comments

December 22nd, 2017

22/12/2017

0 Comments

 
Մոնթե Մելքոնյանի  60 ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մրցույթում <<Պատանի ստեղծագործող>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արամ Համբարձումյանը:
Շնորհավորում ենք դպրոցի անձնակազմին հանձինս դպրոցի տնօրեն
տիկին  Լ. Պետրոսյանին, կազմակերպիչ` Զ. Սարգսյանին և դասավանդող բոլոր ուսուցիչներին:

0 Comments

Մանկավարժական ընթերցում

22/12/2017

0 Comments

 
0 Comments

Дидактические игры на русского языка

6/12/2017

0 Comments

 
Նոյեմբերի 28-ին ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Գալոյանը ներկայացրեց շատ հետաքրքիր և ժամանակակից դաս արդիական թեմայով <<Дидактические игры на русского языка>>:
ՈԻսուցչուհին հանգամանորեն և շատ հետաքրքիր էր կազմակերպել մանկավարժական ընթերցումը բոլոր տեսանկյուններից :
Աշակերտի պատրաստակամությամբ ուշի ուշով  աշխատանքը կատարում էինք մենք`մանկավարժներս:
ՈՒսուցչուհու աշխատանքում ոչ մի արհեստական և ձևական նոտա չկար: Դրանից հետևություն, որ Գալոյանը իր դասերը իրականացնում է նույն կերպ և շատ հետաքրքիր: Դրա մասին վկայում են դասալսումներից ստացած տպավորություններն ու եզրահանգումները:
Ցանկանում եմ ուսուցչուհուն ստեղծագործական աշխատանքում մեծ հաջողություններ`ժամանակակից դասը արդյունավետ կազմակերպելու և մատաղ սերնդին արժանավույնս կրթելու և դաստիարակելու համար:
 
                                                              ՄԿԿ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Սարգսյան

0 Comments

Ցեղին Սիրտը-Մոնթե Մելքոնյան-Ավո-60

6/12/2017

0 Comments

 
    Քարերն առասպելներ են պատմում…
Հենց այս ելույթը դարերին փոխանցելու է զինվորի սխրանքը: Մոնթեն տեսակ էր`բնության ու Աստծուց պարգևած բոլոր առաքինի հատկանիշներով: Երբ ազգը հպարտանում է ու հաղթանակում նման տեսակի սխրանքով  ու անմնացորդ նվիրվածությամբ, սերունդը չի կարող չընդօրինակել ավանդը:
    Քիչ է այն մեկնաբանությունը կամ դրվատանքը,որ կարող է արժանավույն բնութագրել հերոսին: Մոնթեն ամենից առաջ ազգի արժանավոր պարգևն է, ով եկավ և իր հետ բերեց մարդկային ու հերոսական առաքինությունների վառ օրինակ:Մոնթեի շուրթերից հնչած յուրաքանչյուր բառ անմոռանալի պատգամ է`կարգախոս,որով պետք է հպարտանա և դաստիարակվի անգամ հայրենի եզերքը չդավաճանող քարն ու տատասկը:
   Գաղափարի զինվորի` Մոնթե Մելքոնյանի հերոսացման 60-րդ հոբելյանին նվիրված ռազմահայրենասիրական, գրական ու պատմական բազմաբովանդակ հուշ-ցերեկույթ է կազմակերպվել և անցկացվել Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում:
  Միջոցառմանը ներկա էին ԿԱԻ գնդապետ Վ. Առաքելյանը, հատուկ ջոկատայիններ, կաիտան Ռաֆյանը,Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն Զինկոմիսարյատի 3-րդ բաժնի պետ մայոր Գյուրջյանը, զինվորներ, հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ: Միջոցառումը իր աչքերով վկայել է դպրոցի ՄԿԿ Զ. Սարգսյանը, ով բախտ է ունեցել մոտիկից շփվելու Ավոյի հետ ու նրանից ստացել նվեր: ( ի դեպ Ավոյի վերջին Ամանորի Ձմեռ պապը եղել է հենց ինքը `հերոսը ):
   Հուզմունքն ու հպարտությունը երգ ու պարի ելևէջներով միախառնվել էին իրար:Մոնթեի հոգեցունց ձայնի ոգեկոչման նոտաների տակ ևս մեկ անգամ զգացինք  հայրենիքի համը, ավելի սիրեցինք հայրենիքը և զգացինք հերոսի թևավոր մտքերի ենթատեքստը:
…Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը:
   Օր մը առաջ յաղթենք , օր մը առաջ խաղաղութիուն ըլլա…
Ահա այսպիսի և նմանօրինակ շատ մտքեր որպես աղոթք սառեցին հերոսի շուրթերին:
   Մենք բոլորս պետք է մեր սրտում պահած ունենանք Ավոյին և ազգային ազատագրական պայքարում զոհված բոլոր քաջորդիներին:
   Միջոցառման վերջում դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեց համանուն խորագիրը գրող շարադրությունների հաղթող 9-րդ դասարանի աշակերտ Արամ Համբարձումյանը:
   Փառք հերոսներին, ովքեր պատմության նոր էջ բացեցին իրենց սխրանքներով:
                                                                                                                                          Զ. Սարգսյան


0 Comments

Խաղ-վիկտորինա

6/12/2017

0 Comments

 
   Նոյեմբերի 16-ին Գայի անվան N 129 հիմնական դպրոցում իրականացավ անչափ հետաքրքիր խաղ-վիկտորինա միջառարկայական կապերով: Այն կազմակերպել էր աշխարհագրության ուսուցչուհի Հ.Ենոքյանը:
   Միջոցառումը շատ հետաքրքիր էր,նպատակային և ուսուցանող:
   Աշակերտները ակտիվորեն և մրցակցային տրամադրությամբ էին մասնակցում խաղին:
   Վիկտորինան բացահայտեց գրականության, ֆիզիկայի, հայոց պատմության, բնագիտության, մաթեմատիկայի, կերպարվեստի, երաժշտության կապը աշխարհագրության հետ: Խաղ-վիկտորինան իրականացավ 3 փուլով:
   Խաղի եզրափակիչ փուլում վիկտորինայի հաղթող ճանաչվեց 8-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Բարբաշահինյանը 17 միավորով զբաղեցրեց 1-ին տեղ և պարգևատրվեց <<Շնորհակագրով>>:
 16 միավորով  2-րդ տեղ զբաղեցրեց 9-րդ դասարանի աշակերտուհի Նոնա Գրիգորյանը:
   Շնորհավորում ենք մեր աշակերտներին և ուսուցչուհուն`վիկտորինան գեղեցիկ կազմակերպելու և գիտելիքներով ներկաներին տպավորելու համար:


0 Comments

Մայրերն են մեր մայրերը

6/12/2017

0 Comments

 
 Նոյեմբերի 30-ին իրականացվեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Ավետիքյանի մանկավարժական ընթերցումը <<Մայրերն են մեր մայրերը>> խորագրով: Թեման խիստ ծրագրային և նպատակային  է, քանի որ ևս մեկ անգամ բանաստեղծորեն  և գեղագիտական ըմբռնումով մեծարվեց մոր կերպարը Հ. Շիրազի ստեղծագործություններով:
Գրական անդաստանում ոչ մի գրիչ այնքան նրբորեն և մանրամասնորեն չի նկարագրել մորը, որքան մայրապաշտ Շիրազը:
Նա ստեղծել է մի անձեռակերտ հուշարձան, որի յուրաքանչյուր տողատակում տեսնում ենք մեր մայրերին:
Ընթերցումը շատ հետաքրքիր էր և պոեզիայի նրբին հնչերանգով համեմեցին 6-րդ դասարանի աշակերտները: Աշակերտներից յուրաքանչյուրը ձգտում էր մրցակցության շեշտով ու բնութագրումներով ցայտուն ներկայացնել մորը, մեզ` նստածներիս առավել տպավորելու համար: ՈՒսուցչուհու աշխատանքը մեծ էր և խոսքի առոգանությունը հաճելի և հետաքրքիր:
 
                                                                  ՄԿԿ, հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Սարգսյան
 


0 Comments

Այցելություն տիկնիկային թատրոն

6/12/2017

0 Comments

 
Նոյեմբերի 15-ին I և II դասարանի աշակերտները այցելեցին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն <<Փոքրիկ իշխանը>> ներկայացումը դրտելու:
Երեխաները շատ տպավորված էին և ցուցաբերում էին առանձնահատուկ հետաքրքրություն:
Ներկայացման շնորհիվ երեղաները հասկացան, որ ընկերությունը, սերը, փոխադարձ հարգանքը և վերաբերմունքը չի կարելի գնել այն պետք է վաստակել:

0 Comments

Սպասված այցելություն

4/11/2017

0 Comments

 
Фотография
0 Comments

Դպրոցի առօրյան

4/11/2017

0 Comments

 
Фотография
0 Comments

Ներկայանալի դաս

4/11/2017

0 Comments

 
0 Comments

Ա տառի շնորհանդես

23/10/2017

0 Comments

 
Հոկտեմբերի 20-ին մեծ շուքով և գեղեցիկ անակնկալներով  արժևորվեց հոգևոր ունդի առաջին սերմի, որը հետո պիտի ստվերախիտ և բեղուն արտ դառնա նոր սերնդի գրաճանաչության համար:
0 Comments

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ

19/10/2017

0 Comments

 
Ձայների բացարձակ մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ  ընտրվեց 8-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Անդրանիկի Բարբաշահինյանը: Շնորհավորում ենք Ալբերտին և մաղթում արդյունավետ աշխատանք դպրոցի ուսումնադաստիարակչական և ներդպրոցական  իր պարտականությունները հավուր պատշաճի իրականացնելու համար:
                                                    Սիրով և ակնկալիքներով դպրոցի տնօրինություն

0 Comments

«Երևան՝ սիրո քաղաք»

15/10/2017

0 Comments

 
Շուրջ քսանութդարյա բարձունքից նայելով Երևանը, նախ իմ աչքին երևում է պատմության քառուղիներում հերոսացած անձեռակերտ ու ձեռագիր հուշարձան, ապա նաև հայ ազգի հոգևոր ու նյութական ամենաանդավաճան ու վարակիչ սնունդը,որով սնվում է նրա ափի մեջ և ափերից դուրս ծվարած սերունդը:
    Օրեցօր սիրո քաղաքամայր Էրեբունի-Երևանը ավելի է գունավորվում և դառնում իմ քիմքին պաշտելի ու հաճելի:
    Հայոց արքաների ձեռագիրերը այսօր սրբորեն է պահում հայ մանուկը, զինվորը, շինարարն ու ղեկավարը, բժիշկն ու ուսուցիչը:Դրա վառ ապացույցը այսօրվա մշակութային Հայաստանն է:
    Չկա աշխարհիս երեսին այնպիսի մի ազգ, որ այսքան հոգևոր ու պատմամշակութային սրբատեղիներ ունենա: Գուցե քրիստոնյա ժողովրդիս կենսական ապացույցը հավերժի ճամփորդ Արարատը վկայի իր բիբլիական լեգենդով և կենսական արարումով: Օ~, ոչ միայն, քարեղեն սիմֆոնիաները չեն լռի իրենց մամռոտած պատերին հպատորեն սքողելով դարերի պատմությունը:
    Էրեբունի-Երևանը 2799 տարեկան է: Շուրջ 3000 աշակերտ իր սիրո քաղաքն է խորհրդանշել քաղաքի սրտում`գետնի վրա:
   Հիասքանչ ու դաստիարակչական արժեք ներկայացնող միջոցառումը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը, ի դեմս Տարոն Մարգարյանը: Շատ վարակիչ և հոգեհմա էր այն զգացողությունը, որ ապրեցինք մենք ուսուցիչներս, երբ նայեցինք և համագործակցեցինք մեր երեխաների հետ, իր սրտի երազները նկարելով: Այո',մեր երեխաներն են վաղվա Երևանի ազգային դիմագիծն ու արժեքները պահպանողներն ու զարգացնողները:
     Թող միշտ արևի և սիրո քաղաքում  հավերժական գույները հմայեն բոլորին անխտիր:Շնորհավոր տոնդ, իմ սիրո ոստան',իմ Էրեբունի-Երևան:

0 Comments

Գրադարանի օր

15/10/2017

0 Comments

 
    Ավանդույթ դարձած այս միջոցառումը վարակել էր դպրոցի բոլոր աշակերտներին: Միջոցառման <<տերերն>> էին գրքասերների խմբի անդամները`7-րդ , 8-րդ , 9-րդ դասարանի աշակերտները: Դրականն այն էր, որ նրանք էլ ավելի ինքնուրույն են դարձել կազմակերպչական հարցերում:
    Երգ, պար, գրադարանի ձևավորում,ամեն բան ճաշակով էր ու գեղեցիկ: Նյութն ընդգրկուն էր ու ուսանելի:
    Կար անդրադարձ դաստիարակչական շատ խնդիրների: Խոսուն էին նաև պլակատներն ու կարգախոսները: Զգացվեց, որ, իրոք, գրադարանը դպրոցում երեխաների ամենասիրած անկյուններից է: Միջոցառման կազմակերպման մեջ իր դերն է ունեցել գրադարանավար Լ.Հարությունյանը:


0 Comments

Հանդիպում ՊՆ հատուկ նշանակության ջոկատների կապիտան Դուրգարյանի և ոստիկանության ներկայացուցիչների հետ

6/10/2017

0 Comments

 
0 Comments

ՏՈՆ , ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է...

6/10/2017

0 Comments

 
Հոկտեմբերի 5-ին Գայի անվան 129 դպրոցը մեծ շուքով , գեղարվեստական հնչեղությամբ , աշնանային խայտաբղետ գունախաղով նշեց ՈՒսուցչի ամենափխրուն ու նույնքան պատասխանատու տոնը:
    Բոլոր ժամանակներում ամենալուսավոր և ամենաարժանավոր մարդը եղել և մնում է ուսուցիչը: Երկրագունդը ուսուցչի ձեռքերում է , ով  անկախ ամեն ինչից կարողանում է մաքառել դարի փոթորիկների դեմ և տալ այն հաղթանակը , որը կերտել և ձեռք է բերել հենց ինքը` ուսուցիչը :
    Աշխարհի գյուտարարներն անգամ ուսուցիչ են ունեցել , հետևաբար հենց ինքը գյուտարարը լուսե ուսուցիչն է :
    Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ : Ցանկանում առողջություն , զարգացող դարի զարգացող ավյուն , եղանակային ներդաշնակություն և հոգեկան խաղաղություն:
     Թող երբեք իրեն չսպառի ուսուցիչը և արարի նորն ու բարին , կարևորը ` հայ ժողովրդի զավակներին կրթելու և դաստիարակելու համար:

0 Comments
<<Previous
Forward>>

    Click here to edit.
    Click here to edit.
    Click here to edit.
    Чтобы изменить, нажмите здесь.

    Archives

    Март 2022
    Декабрь 2021
    Ноябрь 2021
    Декабрь 2020
    Сентябрь 2020
    Февраль 2020
    Январь 2020
    Декабрь 2019
    Февраль 2019
    Январь 2019
    Октябрь 2018
    Сентябрь 2018
    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Июнь 2016
    Май 2016
    Апрель 2016
    Март 2016
    Февраль 2016
    Декабрь 2015
    Ноябрь 2015
    Октябрь 2015
    Сентябрь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Октябрь 2014
    Сентябрь 2014
    Июнь 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Декабрь 2013
    Сентябрь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Июнь 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Categories

    Все
    129 դպրոց
    ամանոր
    Գայի անվան թիվ 129 դպրոց
    Հույսի կամուրջ
    ներդրում

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.