
Գրքասերի օրվա միջոցառումը, որ ամեն տարի կազմակերպում և անց է կացնում Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Լ. Հարությունյանը, այս տարի աչքի ընկավ իր բովանդակության բազմազանությամբ ու լայն ընդգրկումով: Աշակերտները ներկայացրին իրենց սիրած հայ և օտարազգի գրողների կյանքից դրվագներ և պատմութուններ, որոնք շատ հետաքրքիր էին և ուսանելի: Պարզ էր, որ այս երեխաները կյանքի իմաստն ու հետաքրքրությունը տեսնում են ընթերցանության մեջ:
Աշակերտները հիացրին իրենց գրական ու մաքուր հայերենով, հարուստ բառապաշարով: Նրանք արտասանեցին Ամենայն հայոց բանաստեղծի քառյակներն ու բանաստեղծությունները: <<Թմկաբերդի առումը>> պոեմի դերերով արտասանությունը հիացրեց ունկնդիրներին: Դպրոցի տնօրինությունը խրաախուսանքի արժանացրեց բոլոր մասնակիցներին: Նրանց, որպես նվեր և հիշատակ, հայ հեղինակների գրքեր նվիրելով: