Այս տարի ավանդույթի համաձայն Գայի անվան թիվ 129 դպրոցում նշվեց լեգենդար հերոսի ծննդյան օրը:
Հնչեց պատանի գայականների խրոխտ հիմնը: Դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը ներկայացրեց հերոսի անցած փառավոր ուղին ու սխրանքները: Աշակերտներից երկուսը պատվո պահակ էին կանգնել հերոսի կիսանդրու մոտ: Հանդիսավոր կերպով բերվեց ՀՀ դրոշը: Աշակերտները ծաղիկներ դրեցին հուշարձանի առաջ: Նրանք դասերի ավարտից հետո այցելեցին Նոր- Նորք թաղամասում գտնվող Գայի արձանին և ծաղկեպսակ դրեցին նրա առաջ՝ երդվելով նրա նման պայքարել հայրենիքի թշնամիների դեմ՝ չխնայելով ոչինչ:
Օրվա երկրորդ կեսին մի խումբ գայականներ այցելեցին Գայի մորաքրոջ աղջկան, որը վաղուց դպրոցի և աշակերտների ուշադրության և հոգածության կենտրոնում է: Երեխաների այցելությունը մեծ ոգևորություն է պարգևում ծեր կնոջը և նրան հարստացնում վառ տպավորություններով: