Ամեն տարի հայ մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի գրքասերների խմբակը(ղեկավար Լ. Հարությունյան) հանդես է գալիս մի նոր ու հետաքրքիր նախաձեռնությամբ:Իրար գրքեր նվիրելու բարի ավանդույթին նրանք հավելել էին նաև հետաքրքիր փաստեր և դիպվածներ անվանի մարդկանց կյանքից:
Ուսանելի էր այն, որ աշակերտները հավաքել էին այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում էին գրքին, կրթությանն ու դաստիարակությանը:Որ մեկ գիրքն ի զորու է փոխելու մարդու կյանքը, դա փաստ է:Սակայն երբ այդ մասին խոսվում է դպրոցի հարուստ գրադարանում, կարծես թե հանդեսին մասնակցում են նրանք՝ մտքի և գրականության հսկաները: Հովն. Թումանյանի ստեղծագործություններից մի քանիսը հնչեցին դպրոցի լավագույն ասմունքողների՝Հայկի և Անուշի կողմից:Նշվեց, որ Թումանյանը ոչ միայն խոսքի վարպետ է, այլև նրա ստեղծագործությունների հիման վրա գրվել են շատ երաժշտական ստեղծագործություններ՝ երգեր և օպերաներ: Երեխաները կատարեցին Թումանյանի հեղինակած երգը՝ <<Ախ, ինչ լավ է սարի վրա>> երգը: Նրանք կարդացին հատվածներ մեծն լոռեցու կյանքի ու ստեղծագործությունների մասին: Պարզվեց, որ գրքասերներից ոմանք նաև հրաշալի նկարում են: Նրաք դրվագել էին Թումանյանի հեքիաթներից և պատմվածքներից իրենց դուր եկած պահերը: Ստեղծագործող աշակերտները հանդես եկան իրենց բանաստեղծություններով և ակրոստիքոսներով՝ նվիրված գրքին, Թումանյանին և և հայոց լեզվին: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տնօրինությունը և ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանող-պրակտիկանտներ, որոնք էլ գրքեր նվիրեցին աշակերտներին՝ լավագույն մաղթանքներով: Վերջում գնահատանքի խոսք ասաց դպրոցի փոխտնօրեն՝ Թ. Պետրոսյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Արաբկիր վարչական շրջանի թիվ 36 գրադարանի ներկայացուցիչները, որոնք ևս գրքեր նվիրեցին ունկնդիր աշակերտներին: