2.03.15թ. Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի VIII և IX դասարանի աշակերտները փոխտնօրեն Թ. Պետրոսյանի հետ այցելեցին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու տարբեր մասնագիտությունների հետ՝ ապագայում ճիշտ կողմնորոշում ձեռք բերելու համար:
Նրանց անմիջական շփումը ԲՈՒՀ-ի պրոֆեսորական կազմի հետ երեխաների երևակայությանը թև տվեց: Նրանք ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
ԲՈՒՀ-ի թանգարանը յուրօրինակ խտացումն էր անցած փառավոր ուղու և հայ մտքի շողարձակումները՝ անվանի գիտնականների և մանկավարժների, որ տվել է համալսարանը: Նրանցից շատերին աշակերտները ծանոթ էին իրենց դասագրքերից:
Կենդանի շփումը արժևորվեց և' երեխաների և' այս հանդիպումը կազմակերպող դասախոսական կազմի ու ուսուցիչների կողմից: