Իմ գործն է ասել ճշմարտությունը…
Վ. Պետրոսյան
Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի մանակավարժները տնօրինության հետ մեկտեղ մշտապես հետևողական են մեր արվեստի և գիտության ոլորտներում կատարվող հետաքրքիր աշխատանքներին և լույս ընծայվող գրքերին:
Այս անգամ էլ նրանք իրենց մասնակցությունը բերեցին պատմության գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Գևորգի Պետրոսյանի <<Ստեփան Շահումյան. նրա կյանքի պատմությունը>> երկհատորյակի շնորհանդեսին, որը կայացավ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:
- Գրքի հեղինակը ոչ միայն մոռացությունից փրկում է հայ ժողովրդի արժանավոր զավակի անունը, այլև մերկացնում է պատմության կեղծարարներին,- գրել է գրքի տպագրության հովանավոր սփյուռքահայ ազգային-քաղաքական գործիչ, հրապարակախոս Նազարեթ Սրմաքեշյանը: