Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին իրենց ունեցած գիտելիքները ռուսաց լեզվից: Նրանց համար ուղղորդիչ էր և շատ տպավորիչ համագործակցությունը և դրամատիզմը 9-րդ դասարանի մի խումբ շնորհալի աշակերտների հետ:
Ռուսաց լեզվի այբուբենին նվիրված տոնահանդեսը պատրաստել էր առարկան դասավանդող Ելենա Վասիլևնան: Միջոցառման վերջում աշակերտներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն տիկին Լիանա Պետրոսյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Վազգենովնան:
Մաղթում ենք մեր սերնդին ուսումնական մեծ հաջողություններ և դասավանդող ուսուցիչներին անկոտրում ոգի և անսասան առողջություն: