Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն 2-րդ կուրսի ուսանողները իրենց պրակտիկան են անցկացնում Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Նույն դպրոցի սոցիալական աշխատող Ա. Պետրոսյանի աջակցությամբ և ուղղորդմամբ ուսանողները ծանոթացել են աշակերտների, ուսուցչական անձնակազմի դպրոցում իրականացվող ծրագրերի և հատկապես Ներառական կրթության իրականացման դրույթների հետ: Իրենց պրակտիկան եզրափակեցին Երկիր մոլորակի օրվան նվիրված միջոցառմամբ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կոլեկտիվը, Բազմամասնագիտական թիմը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հյուրեր, այդ թվում՝ պրակտիկայի մեթոդիստ Վ. Գասպարյանը և աշակերտները: Քննարկման թեման Երկիր մոլորակի պահպանումն էր և վերջինիս չիրականացման պարագայում առաջաջացող ռիսկերը: Միջոցառումը ինտերակտիվ բնույթի էր և ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում աշակերտները, ովքեր կիսվում էին բարձրացվող հարցերի շուրջ իրենց տեսակետներով: Առավել ակտիվ մասնակիցները ստացան Շնորհակալագրեր: Միջոցառման ավարտին իրենց խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը և Վ. Գասպարյանը:
0 Comments
Leave a Reply. |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Categories
Все
|