
-Այն հարցերը, որոնց շուրջ ընթացան քննարկումները, դրանց պատասխանները տվեցին մեր դերասանները, - հանդիպման վերջում նշեց իրավաբան Նոնա Մարգարյանը: Նրանք արդեն իսկ շեշտեցին, որ դպրոցում սովորում են հավասար իրավունքներով և հավասար պայմաններում:
-Այս դպրոցում,- հավելեց ծրագրերի պատասխանատու` Լուիզա Ջանոյանը,- ծնողներն ակտիվ են և հանդուրժող, որն էլ նպաստում է ներառական կրթության համակարգի ճիշտ և համահունչ իրականացմանը: Իսկ այս գործընթացում կարևոր դերակատարում ունեն ինչպես դպրոցի տնօրինությունը, այնպես էլ բազմամասնագիտական թիմը և մանկավարժական ողջ կոլեկտիվը: