Շախմատային առօրյա
2012թ. Բագրատի համար եղավ հաղթանակների շրջան: Նախ արժանացավ 3-րդ կարգի, հետո էլ որակավորման մրցաշարում ձեռք բերեց 2-րդ կարգ:
Դասընկերների խնդրանքով նա բլից խաղ անցկացրեց իր համադասարանցիների հետ, անգամ 2-րդ դասարանցիներից երկուսը ցանկացան իրենց ուժերը փորձել Բագրատի հետ:
Կարևորում ենք նաև աղջիկների մասնակցությունը շախմատի խաղերին: Կարծում ենք, որ մեր սաների մտավոր ունակությունները շախմատ առարկայի դասավանդման պրոցեսում կտան լավ արդյունք: