![]() Շնորհավորում ենք… Երբ տարիների վաստակը իր հետքն է թողնում ճերմակին տվող ալիքներում, այդժամ մտորում ես. <<Ի՞նչ ես տվել աշխարհին և ի՞նչ ես տանելու ինքդ քեզ հետ>>: Կան արժեքներ,որոնց չափման համար միավոր չկա և չկա բանաձև, որ քո յուրաքանչյուր օրը լուծում է ինքնաբերաբար, արդյունքում վաստակելով ազգի համար պիտանի մարդ, երախտագետ սան և բարեհամբույր ընկերական միջավայր: Գրեթե, չորս ու կես տասնամյակ մանկավարժական վաստակը և յոթանասուն տարիների պատկառելի բարձունքը կերտել է ընկեր Լ. Վարդանյանին`որպես արժանի մարդ, ընկեր, ուսուցիչ, ով իր վրձնի գունագեղ հարվածներով հոգի և հրապուրանք է նկարել`արվեստագետի իր հնարամտությամբ ու զգացական ներաշխարհով: Նրա համեստության հոգեկերտվածքում խորը ակնածանք ու ապրած մարդու կենսափորձն է խոսում, որն համեմվում է իր պատմությամբ: Ամեն գարնանամուտ, ավանդույթ դարձրած, համեստ հայացքի ներքո ամբարած մանուշակների փնջերը և նրան ներդաշնակ անկեղծ և հաճելի ընդգծումների մուտքով է շնորհավորում կրթօջախի ուսուցիչներին`գարունն ավելի սիրելու և գեղեցկացնելու համար: Մեծ է և անգնահատելի ընկեր Վարդանյանի ավանդը Գայի անվան N 129 դպրոցի կայացման գործում: Այսօր նրա սաները կյանքի տարբեր բնագավառներում արժանի մարդ – մասնագետ են դրսևորվել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է մարդ – մանկավարժի իր տեսակը: Շնորհավորում ենք Ձեզ, մեր շատ̃ սիրելի ընկեր Վարդանյան, հոբելյանական տոների կապակցությամբ, ցանկանում ենք Ձեր մատներին զորություն, մտքի պայծառություն և տոկուն առողջություն բոլոր ժամանակների սերունդների քմահաճույքները պատշաճ դաստիարակելու և կրթելու համար: Մեծ սիրով և հարգանքներով` Գայի անվան թիվ 129հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվ: Հայոց բանակի 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ամփոփիչ ֆլեշմոբ ուսուցիչ- աշակերտ: Հեղինակ` Ն. Միքայելյան -Այսօր ` 2018թ-ի հունվարի 28-ին, մենք նշում և արժևորում ենք հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի համար: 26 տարի առաջ հայկական երրորդ հանրապետության հետ գրեթե միաժամանակ ծնունդ առավ նաև հայկական բանակը: Հայրենիքի սահմանները պահող հայ զինվորն է, որը կոփվում, կրթվում և հասունանում է դեռևս դպրոցում սովորելու տարիներին,- այսպես սկսեց իր բացման խոսքը տոնական միջոցառման ժամանակ Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի կազմակերպիչ Զարինե Սարգսյանը: Համադպրոցական միջոցառումն անցավ 2-9 –րդ դասարանների աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Հնչեցին հայոց բանակին նվիրված խրոխտ երգեր: Աշակերտները ներկայացրին մանրապատումներ զինվորի բարդ ու պատասխանատու առօրյայից, նրա ձգտումներից, երազանքներից և անպարտելի ոգուց: Այսօր բանակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց.<< Սպասում եմ քեզ, հայ զինվոր>> թեմայով նամակ գրելու դաստիարակչական արարողությամբ:
Իր հետաքրքիր ավանդույթներին ներդաշնակ Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցը դպրոցական առօրյան կազմակերպում է երաժշտական և սպորտային նախասիրությունների մթնոլորտում` իր շուրջը համախմբելով տարրական և միջին դասարանների աշակերտներին, ինչը դաստիարակչական և արժեհամակարգ ձևավորելու մեծ նշանակություն ունի դասամիջոցները և ազատ գրաֆիկը դպրոցում գեղեցիկ և խաղաղ կազմակերպելու համար: Աշակերտական խորհրդի նախաձեռնությունները ողջունելի են և ոգևորիչ: Արտերկրից եկած աշակերտների հետ քննարկվում են նրանց հուզող հարցերը, հետագա անելիքները և առաջընթացը:
Մենք մի հայրենիք ունենք` Մայր Հայաստանը: Մոնթե Մելքոնյանի 60 ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մրցույթում <<Պատանի ստեղծագործող>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արամ Համբարձումյանը: Շնորհավորում ենք դպրոցի անձնակազմին հանձինս դպրոցի տնօրեն
տիկին Լ. Պետրոսյանին, կազմակերպիչ` Զ. Սարգսյանին և դասավանդող բոլոր ուսուցիչներին: Նոյեմբերի 28-ին ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Գալոյանը ներկայացրեց շատ հետաքրքիր և ժամանակակից դաս արդիական թեմայով <<Дидактические игры на русского языка>>:
ՈԻսուցչուհին հանգամանորեն և շատ հետաքրքիր էր կազմակերպել մանկավարժական ընթերցումը բոլոր տեսանկյուններից : Աշակերտի պատրաստակամությամբ ուշի ուշով աշխատանքը կատարում էինք մենք`մանկավարժներս: ՈՒսուցչուհու աշխատանքում ոչ մի արհեստական և ձևական նոտա չկար: Դրանից հետևություն, որ Գալոյանը իր դասերը իրականացնում է նույն կերպ և շատ հետաքրքիր: Դրա մասին վկայում են դասալսումներից ստացած տպավորություններն ու եզրահանգումները: Ցանկանում եմ ուսուցչուհուն ստեղծագործական աշխատանքում մեծ հաջողություններ`ժամանակակից դասը արդյունավետ կազմակերպելու և մատաղ սերնդին արժանավույնս կրթելու և դաստիարակելու համար: ՄԿԿ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Սարգսյան Քարերն առասպելներ են պատմում… Հենց այս ելույթը դարերին փոխանցելու է զինվորի սխրանքը: Մոնթեն տեսակ էր`բնության ու Աստծուց պարգևած բոլոր առաքինի հատկանիշներով: Երբ ազգը հպարտանում է ու հաղթանակում նման տեսակի սխրանքով ու անմնացորդ նվիրվածությամբ, սերունդը չի կարող չընդօրինակել ավանդը: Քիչ է այն մեկնաբանությունը կամ դրվատանքը,որ կարող է արժանավույն բնութագրել հերոսին: Մոնթեն ամենից առաջ ազգի արժանավոր պարգևն է, ով եկավ և իր հետ բերեց մարդկային ու հերոսական առաքինությունների վառ օրինակ:Մոնթեի շուրթերից հնչած յուրաքանչյուր բառ անմոռանալի պատգամ է`կարգախոս,որով պետք է հպարտանա և դաստիարակվի անգամ հայրենի եզերքը չդավաճանող քարն ու տատասկը: Գաղափարի զինվորի` Մոնթե Մելքոնյանի հերոսացման 60-րդ հոբելյանին նվիրված ռազմահայրենասիրական, գրական ու պատմական բազմաբովանդակ հուշ-ցերեկույթ է կազմակերպվել և անցկացվել Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Միջոցառմանը ներկա էին ԿԱԻ գնդապետ Վ. Առաքելյանը, հատուկ ջոկատայիններ, կաիտան Ռաֆյանը,Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն Զինկոմիսարյատի 3-րդ բաժնի պետ մայոր Գյուրջյանը, զինվորներ, հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ: Միջոցառումը իր աչքերով վկայել է դպրոցի ՄԿԿ Զ. Սարգսյանը, ով բախտ է ունեցել մոտիկից շփվելու Ավոյի հետ ու նրանից ստացել նվեր: ( ի դեպ Ավոյի վերջին Ամանորի Ձմեռ պապը եղել է հենց ինքը `հերոսը ): Հուզմունքն ու հպարտությունը երգ ու պարի ելևէջներով միախառնվել էին իրար:Մոնթեի հոգեցունց ձայնի ոգեկոչման նոտաների տակ ևս մեկ անգամ զգացինք հայրենիքի համը, ավելի սիրեցինք հայրենիքը և զգացինք հերոսի թևավոր մտքերի ենթատեքստը: …Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը: Օր մը առաջ յաղթենք , օր մը առաջ խաղաղութիուն ըլլա… Ահա այսպիսի և նմանօրինակ շատ մտքեր որպես աղոթք սառեցին հերոսի շուրթերին: Մենք բոլորս պետք է մեր սրտում պահած ունենանք Ավոյին և ազգային ազատագրական պայքարում զոհված բոլոր քաջորդիներին: Միջոցառման վերջում դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեց համանուն խորագիրը գրող շարադրությունների հաղթող 9-րդ դասարանի աշակերտ Արամ Համբարձումյանը: Փառք հերոսներին, ովքեր պատմության նոր էջ բացեցին իրենց սխրանքներով: Զ. Սարգսյան Նոյեմբերի 16-ին Գայի անվան N 129 հիմնական դպրոցում իրականացավ անչափ հետաքրքիր խաղ-վիկտորինա միջառարկայական կապերով: Այն կազմակերպել էր աշխարհագրության ուսուցչուհի Հ.Ենոքյանը:
Միջոցառումը շատ հետաքրքիր էր,նպատակային և ուսուցանող: Աշակերտները ակտիվորեն և մրցակցային տրամադրությամբ էին մասնակցում խաղին: Վիկտորինան բացահայտեց գրականության, ֆիզիկայի, հայոց պատմության, բնագիտության, մաթեմատիկայի, կերպարվեստի, երաժշտության կապը աշխարհագրության հետ: Խաղ-վիկտորինան իրականացավ 3 փուլով: Խաղի եզրափակիչ փուլում վիկտորինայի հաղթող ճանաչվեց 8-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Բարբաշահինյանը 17 միավորով զբաղեցրեց 1-ին տեղ և պարգևատրվեց <<Շնորհակագրով>>: 16 միավորով 2-րդ տեղ զբաղեցրեց 9-րդ դասարանի աշակերտուհի Նոնա Գրիգորյանը: Շնորհավորում ենք մեր աշակերտներին և ուսուցչուհուն`վիկտորինան գեղեցիկ կազմակերպելու և գիտելիքներով ներկաներին տպավորելու համար: Նոյեմբերի 30-ին իրականացվեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Ավետիքյանի մանկավարժական ընթերցումը <<Մայրերն են մեր մայրերը>> խորագրով: Թեման խիստ ծրագրային և նպատակային է, քանի որ ևս մեկ անգամ բանաստեղծորեն և գեղագիտական ըմբռնումով մեծարվեց մոր կերպարը Հ. Շիրազի ստեղծագործություններով:
Գրական անդաստանում ոչ մի գրիչ այնքան նրբորեն և մանրամասնորեն չի նկարագրել մորը, որքան մայրապաշտ Շիրազը: Նա ստեղծել է մի անձեռակերտ հուշարձան, որի յուրաքանչյուր տողատակում տեսնում ենք մեր մայրերին: Ընթերցումը շատ հետաքրքիր էր և պոեզիայի նրբին հնչերանգով համեմեցին 6-րդ դասարանի աշակերտները: Աշակերտներից յուրաքանչյուրը ձգտում էր մրցակցության շեշտով ու բնութագրումներով ցայտուն ներկայացնել մորը, մեզ` նստածներիս առավել տպավորելու համար: ՈՒսուցչուհու աշխատանքը մեծ էր և խոսքի առոգանությունը հաճելի և հետաքրքիր: ՄԿԿ, հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Սարգսյան Նոյեմբերի 15-ին I և II դասարանի աշակերտները այցելեցին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն <<Փոքրիկ իշխանը>> ներկայացումը դրտելու:
Երեխաները շատ տպավորված էին և ցուցաբերում էին առանձնահատուկ հետաքրքրություն: Ներկայացման շնորհիվ երեղաները հասկացան, որ ընկերությունը, սերը, փոխադարձ հարգանքը և վերաբերմունքը չի կարելի գնել այն պետք է վաստակել: Հոկտեմբերի 20-ին մեծ շուքով և գեղեցիկ անակնկալներով արժևորվեց հոգևոր ունդի առաջին սերմի, որը հետո պիտի ստվերախիտ և բեղուն արտ դառնա նոր սերնդի գրաճանաչության համար: Ձայների բացարձակ մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 8-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Անդրանիկի Բարբաշահինյանը: Շնորհավորում ենք Ալբերտին և մաղթում արդյունավետ աշխատանք դպրոցի ուսումնադաստիարակչական և ներդպրոցական իր պարտականությունները հավուր պատշաճի իրականացնելու համար: Սիրով և ակնկալիքներով դպրոցի տնօրինություն Շուրջ քսանութդարյա բարձունքից նայելով Երևանը, նախ իմ աչքին երևում է պատմության քառուղիներում հերոսացած անձեռակերտ ու ձեռագիր հուշարձան, ապա նաև հայ ազգի հոգևոր ու նյութական ամենաանդավաճան ու վարակիչ սնունդը,որով սնվում է նրա ափի մեջ և ափերից դուրս ծվարած սերունդը: Օրեցօր սիրո քաղաքամայր Էրեբունի-Երևանը ավելի է գունավորվում և դառնում իմ քիմքին պաշտելի ու հաճելի: Հայոց արքաների ձեռագիրերը այսօր սրբորեն է պահում հայ մանուկը, զինվորը, շինարարն ու ղեկավարը, բժիշկն ու ուսուցիչը:Դրա վառ ապացույցը այսօրվա մշակութային Հայաստանն է: Չկա աշխարհիս երեսին այնպիսի մի ազգ, որ այսքան հոգևոր ու պատմամշակութային սրբատեղիներ ունենա: Գուցե քրիստոնյա ժողովրդիս կենսական ապացույցը հավերժի ճամփորդ Արարատը վկայի իր բիբլիական լեգենդով և կենսական արարումով: Օ~, ոչ միայն, քարեղեն սիմֆոնիաները չեն լռի իրենց մամռոտած պատերին հպատորեն սքողելով դարերի պատմությունը: Էրեբունի-Երևանը 2799 տարեկան է: Շուրջ 3000 աշակերտ իր սիրո քաղաքն է խորհրդանշել քաղաքի սրտում`գետնի վրա: Հիասքանչ ու դաստիարակչական արժեք ներկայացնող միջոցառումը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը, ի դեմս Տարոն Մարգարյանը: Շատ վարակիչ և հոգեհմա էր այն զգացողությունը, որ ապրեցինք մենք ուսուցիչներս, երբ նայեցինք և համագործակցեցինք մեր երեխաների հետ, իր սրտի երազները նկարելով: Այո',մեր երեխաներն են վաղվա Երևանի ազգային դիմագիծն ու արժեքները պահպանողներն ու զարգացնողները: Թող միշտ արևի և սիրո քաղաքում հավերժական գույները հմայեն բոլորին անխտիր:Շնորհավոր տոնդ, իմ սիրո ոստան',իմ Էրեբունի-Երևան: Ավանդույթ դարձած այս միջոցառումը վարակել էր դպրոցի բոլոր աշակերտներին: Միջոցառման <<տերերն>> էին գրքասերների խմբի անդամները`7-րդ , 8-րդ , 9-րդ դասարանի աշակերտները: Դրականն այն էր, որ նրանք էլ ավելի ինքնուրույն են դարձել կազմակերպչական հարցերում: Երգ, պար, գրադարանի ձևավորում,ամեն բան ճաշակով էր ու գեղեցիկ: Նյութն ընդգրկուն էր ու ուսանելի: Կար անդրադարձ դաստիարակչական շատ խնդիրների: Խոսուն էին նաև պլակատներն ու կարգախոսները: Զգացվեց, որ, իրոք, գրադարանը դպրոցում երեխաների ամենասիրած անկյուններից է: Միջոցառման կազմակերպման մեջ իր դերն է ունեցել գրադարանավար Լ.Հարությունյանը: Հանդիպում ՊՆ հատուկ նշանակության ջոկատների կապիտան Դուրգարյանի և ոստիկանության ներկայացուցիչների հետ6/10/2017 Հոկտեմբերի 5-ին Գայի անվան 129 դպրոցը մեծ շուքով , գեղարվեստական հնչեղությամբ , աշնանային խայտաբղետ գունախաղով նշեց ՈՒսուցչի ամենափխրուն ու նույնքան պատասխանատու տոնը:
Բոլոր ժամանակներում ամենալուսավոր և ամենաարժանավոր մարդը եղել և մնում է ուսուցիչը: Երկրագունդը ուսուցչի ձեռքերում է , ով անկախ ամեն ինչից կարողանում է մաքառել դարի փոթորիկների դեմ և տալ այն հաղթանակը , որը կերտել և ձեռք է բերել հենց ինքը` ուսուցիչը : Աշխարհի գյուտարարներն անգամ ուսուցիչ են ունեցել , հետևաբար հենց ինքը գյուտարարը լուսե ուսուցիչն է : Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ : Ցանկանում առողջություն , զարգացող դարի զարգացող ավյուն , եղանակային ներդաշնակություն և հոգեկան խաղաղություն: Թող երբեք իրեն չսպառի ուսուցիչը և արարի նորն ու բարին , կարևորը ` հայ ժողովրդի զավակներին կրթելու և դաստիարակելու համար: |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Categories
Все
|