.
Մարդկության պատմության մեջ սրբագրված ամենահիշարժան տոներից մեկը եղել է գիտելիքի տոնը: Ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Գայի անվան թիվ 129 դպրոցում, հանդիսավոր տոնակատարությամբ նշվել է սեպտեմբերի 1-ը: Դպրոցի մուտքը և աշակերտների բարի գալուստը օրհնվել է Արաբկիր վարչական շրջանի հոգևոր հովիվ Տեր-Բաբկեն քահանա Վարդանյանի սուրբ ձեռքով: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ս. Առաքելյանը, ՀՀ ՊՆ գնդապետ Ա. Մկրտչյանը, Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչ Հ. Մուշեղյանը, հյուրեր, ծնողներ: Հիշարժան տոնակատարությանը հնչել է քաղաքապետ Տ. Մարգարյանի շնորհավորանքի ուղերձը դպրոցականներին և ուսուցիչներին: Բարեմաղթանքի խոսքով հանդես եկան հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ս.Առաքելյանը, դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը, արտադասարանական աշխատանքի գծով փոխտնօրեն Զ. Սարգսյանը և մի խունբ աշակերտներ: Միջոցառմանը մասնակցեցին և մեր առաջին դասարանցիներին շնորհավորեցին իրենց խաղ-կատակներով մուլտհերոսները և ավագ ընկերները: Որպես խաղաղության կոչ առ Աստված փուչիկներն ու սպիտակափետուր աղավնիները ավետիս տարան նոր ուսումնական տարին խաղաղ և խոստումնալից սկսելու համար: .
0 Comments
Leave a Reply. |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Categories
Все
|