Այս տարի մեր աշակերտները տոնական հանդիսությունը շարունակեցին թիվ 36 գրադարանում: Նրանք խոսեցին դպրության մասին, արտասանեցին բանաստեղծություններ, հնչեցին ասույթներ: Աշակերտների, ուսուցչուհի Մ. Ավետիքյանի և գրադարանի աշխատակիցների միջև ծավալվեց ակտիվ զրույց դպրության անցած ուղու շուրջ , ոսկեդարից մինչև մեր օրերը ընդգրկումով:
Սեպտեմբերի 20-ին Ավ.Իսահակյանի աշխատակիցները հերթական հանդիպումն էին կազմակերպել Գայի անվան թիվ 129 դպրոցում:
Հանդիպման ընթացքում ջերմ ու բարի մթնոլորտում դպրոցի մի խումբ աշակերտների կողմից զգացմունքորեն հնչեց հայոց մեծերի ստեղծագործություններից հրաշալի պատկերներ: Գեղեցիկ վերջաբանը Իսահակյանի <<Կտակ>> և <<Մոր սիրտը>> բանաստեղծությամբ ամփոփեցին դպրոցի արտադասարանական աշխատանքի գծով փոխտնօրեն Զ. Սարգսյանը և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ավետիքյանը:
Թող շարունակական լինեն նման նպատակային հանդիպումները մատաղ սերնդի մեջ սերմանելու և դաստիարակելու հայ մեծերի խոսուն և արժեքավոր մտքերը: