Հիշատակի օր` նվիրված Խորեն Աբրահամյանին
Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի լավագույն
դերասանները բազմիցս իրենց այցելություններով, բովանդակալից զրույցներով
նպաստում են աշակերտների մեջ թատրոնի հանդեպ հետաքրքրության և սիրո դրսևորմանը:
Սիրված դերասան Արմեն Մարությանի հետ հանդիպումը ամեն անգամ նոր դրական լիցեր է տալիս աշակերտներին: Նա պատմում է իր անմիջական շփումների մասին երջանկահիշատակ Խորեն Աբրահամյանի հետ, հիշում և ներկայացնում պատառիկներ մեծ դերասանի խաղացած դերերից:
Խ. Աբրահամյանի գործընկերներից Ռուդոլֆ Ղևոնդյանը ևս Արաբկիրի մշակույթի բաժնի աշխատակիցների հետ այցելեց Գայի անվան թիվ 129 դպրոց ուր նրանց մեծ սիրով սպասում էին աշակերտները: Տպավորիչ էին հուշերը Խորեն Աբրահամյան մարդու, դերասանի, ռեժիսորի և ժամանակակցի մասին:
Դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթի ժամանակ շնորհալի աշակերտները ներկայացրին դրվագներ <<Առաջին սիրո երգը>> կինոնկարից: Հիշեցին Խ. Աբրահամյանի պատգամը` սիրել թատրոնը և շատ կարդալ, հատկապես դասական գրականություն: Աշակերտները համակարգչային կենտրոնում լսեցին և դիտեցին հատվածներ Խ. Աբրահամյանի դպրոցում տեղի ունեցած հանդիպումներից և <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղխության իր տեսակի մեջ եզակի ընթերցումը, որը հայրենասերի սրտի խոսք է` ուղղված սերունդներին:
Մեծ դերասան Խ. Աբրահամյանի հիշատակի օրը շարունակվեց Կոմիտասի անվան Պանթեոնում, աշակերտները իրենց սրտի խոսքն ասացին ու խոնարհվեցին նրա մեծ արվեստի առաջ:
Այո’, մեծ դերասանն այդպես էր, նա մուրացիկի զգեստն անգամ արքայավայել էր կրում:
<<Ջահ>> թերթի խմբագիր Մ. Ավետիքյան
Լուսանկարներ