Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
ԳԱՅԻ(ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ. 129 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Ծնող խորհուրդ
    • Դասասենյակներ
    • Աշակերտական խորհուրդ >
      • 2023-2024
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ >
      • Տնօրենի թափուր տեղ 2022 >
        • Տնօրենի թափուր տեղ 2021
    • Ուսուցչի թափուր տեղ >
      • 2024 - 2025 >
        • 2023-2024 >
          • 2022-2023
  • Հաշվետվություններ
    • տարիֆիկացիա >
      • 2021 - 2022
      • 2022-2023
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2022-2023 ուստարի
      • 2023 - 2024 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022 ուստարի
      • 2022 - 2023 ուստարի
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Դասացուցակ
    • 2023 - 2024 ուստարի
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ

 2016-2017  ՈՒՍՏԱՐՎԱ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ  ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ուսումնական   հաստատության   գործունեության   ներքին   գնահատման   չափանիշները
բխում  են  հանրակրթության   պետական   չափորոշչով   սահմանված   պահանջներից   և ներառում  են`
 
1.     սովորողների  գիտելիքների,կարողությունների, հմտությունների  ձեռքբերմանը,արժեքային համակարգի  ձևավորմանը,  սովորողների  զարգացմանն  ուղղված գործողությունների առաջնայնությունը, ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային ծրագրում դրանց արտացոլումը, իրականացման արդյունավետությունը.
Դպրոցում  2016-2017 ուստարում  առկա  է  10  դասարան , որից  4-ը  տարրական,
6– հիմական  դասարան: Դպրոցում  սովորում  են  217 աշակերտ: Աճը  անցած   ուստարվա   համեմատ  կազմել  է  22 աշակերտ:
      Առաջադիմությունը    100%
      Որակի  տոկոսը          49%
      Գերազանցիկներ        39
      Հարվածայիններ         56
·      Դպրոցում դասապրոցեսի կազմակերպման համար կաբինետները  ապահովվել  են  անհրաժեշտ   
      պայմաններով:
     ·         Ուսուցիչներին դասը արդյունավետ կազմակերպելու համար տրվել են դիդակտիկ և օժանդակ
             նյութեր:
     ·         Ուսուցիչների մանկավարժական գիտելիքների և հմտությունների բարձրացման համար   
            տնօրենը և փոխտնօրենները  կազմակերպել են սեմինարներ՝  «Մեթոդ և հնար»,    
           <<ՈՒսուցանող  գնահատման ձևերը>>, <<Ծնողական ժողովների   անցկացումը  >> :
     ·         Դասապրոցեսի արդյունավետությունը բարձրացնելու  համար ուսուցիչները դասին
            ներկայացել են դասի պլաններով:
     ·         Ուսուցիչները դասի պլանավորման ժամանակ հիմնականում առաջնություն են տվել դասի
            կազմակերպման ինտերակտիվ մեթոդներին:
     ·       Դասապրոցեսի արդյունավետությունը պարզելու համար տնօրենի, տնօրենի տեղակալների, մ/մ
           նախագահների և ուսուցիչների կողմից կազմակերպվել են բազմաթիվ դասալսումներ և
           մշտադիտարկումներ հետևյալ  թեմաներով՝ բանավոր գանահատում,տնային աշխատանքի
           կատարում,աշակերտների իքնուրույն աշխատանքը դասի ընթացքում, ուսուցչի աշխատանքը    
     հետ մնացող աշակերտների հետ,ներառական ծրագրում ընդգրկված  աշակերտների                                                          մասնակցությունը դասին, աշակերտների      աշխատանքը կրկնողության ժամանակ, նոր մեթոդների և հնարների կիրառումը      դասապրոցեսում, որոնց ընթացքում վեր են հանվել դասի արդյունավետությանը վնասող       թերությունները, և դասերի համատեղ պլանավորման միջոցով շտկվել են դրանք:
    ·         Տարվա ընթացքում կազմակերպվել են բաց դասեր, որոնք նպաստել են աշակերտների կողմից
          տարբեր նյութերի խորությամբ ուսումնասիրմանը և գիտելիքների ավելացմանը.
      1.     Գրականություն – Ավետիքյան Մ.,Հայրապետյան Ջ.
      2.    Աշխարհագրություն  -Ենոքյան Հ.
      3.  Մաթեմատիկա –Գալստյան Ն.
      4.   Ռուսերեն- Սոսնիցկայա Ե.
       5.  Անգլերեն – Միքայելյան Ն., Սարգսյան Ս.
       6. Մայրենի – Ավետյան Է., Ղարիբյան Գ.
       7.Կերպարվեստ – Վարդանյան Լ.
      
 
 
    ·    Աշակերտների հմտությունների և կարողությունների զարգացմանը ուղղված կազմակերպվել են    
          նախագծեր և խմբակներ, որին աշակերտները բավական ակտիվ մասնակցել են:
      1.  Երգչախումբ- <<Բարեկամության թևերով>>
      2.  Համակարգչային  գործ  - Ն.Գալստյան 
      3.  Պատանի  մաթեմատիկոս – Ն.Գալստյան
      4. Ռոբոտաշինություն -  Հովհաննիսյան Ա.
 
 
    ·   Դպրոցի տարեկան պլանով նախատեսված են եղել  ուսումնական և    
         դաստիարակչական  միջոցառումներ.
  1. Դասասենյակների  կահավորում և նախապատրաստում նոր ուսումնական տարվան
  2. Թեմատիկ պլանների կազմում և հաստատում
  3. Գիտելիքի օր
  4. Աշակերտական ընդհանուր ժողով
  5. Ուսուչի  օրվան  նվիրված  միջոցառում
  6. Հայ գրին և գրատպությանը նվիրված միջոցառում
  7. Ռուսաց  լեզվի և մշակույթի նվիրված միջոցառումներ
  8. <<Աշունն ամենուրեք է>> որպես ինտեգրված միավոր
  9. Առարկայական մրցույթ մաթեմատիկայից, անգլերեն ր հայոց լեզուներից
  10. ՄԻԱՎ , ՁԻԱՀ-ին նվիրված բաց դասեր
  11. Առարկայական օլիմպիադաներ
  12. Ամանորյա միջոցառում
  13.  Բանակի  օր << Ապահով թիկունք>>
  14. Միջոցառումների  շարք <<Անաղարտ պահենք մայրենին>>
  15. Անտառապահի  օր՝  կանաչ  անկյունի  ստեղծում
  16. Մայրության  տոն 
  17. Հայ  մտավորականի  օր
  18. Սպորտլանդիա
  19. Հրաժեշտ   այբբենարանին 
  20. Միջդասարանային սպորտլանդիա
  21. Միջոցառում նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին
  22. Միջոցառումներ Աղետների ռիսկերի հետ կապված
  23. Այցելություններ թատրոն և համերգասրահներ
  24. «Թվերի  աշխարհում»
  25.  «Կենգուրու»  մաթեմատիկական  մրցույթ
  26. <<Մեղու>> մայրենիի մրցույթ
  27. <<Русский медвежонок >> միջազգային մրցույթ
  28. Ծառատունկ
  29. Աշխարհագրական  վիկտորինա  դաս  միջոցառում
  30. Հրաձգության  մրցումներ
  31. Երևանի  2797  ամյակ  Էրեբունի  -Երևան  /Էրեբունի  թանգարանում/
  32. Հրաժեշտի դաս
 
 
 
  • Մասնագիտական  կողմնորոշման   շաբաթներ
       1.Այցելություն
  • Զինվորական  զորամասեր /զինղեկ Ա.Գրիգորյան /
  • Մ.Հերացու անվան բժշկական համալսարան
  • Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարան
 



2.Հանդիպումներ ԲՈՒՀ –երի ներկայացուցիչների  հետ:
 
      Մեհրաբյանի  անվան  բժշկական  ինստիտուտ, ՀՊՄՀ-ի պրոֆեսորոդասախոսական  կազմի  հետ:
      Մանկավարժական համալսարանի դասախոսական կազմի հետ
 
3.Սպորտային մրցույթներ
 
     Անցկացվել են ներդպրոցական  սպորտլանդիաներ  7-րդ դասարանում, ֆուտբոլի       
     առաջնություններ  6-9-րդ  դասարաններում, մասնակցել  են  միջդպրոցական՝ անկախության             տարեդարձին   նվիրված  խաղերին, Ազգային ժողովի գավաթի  առաջնության,
4.Առարկայական  մրցույթներ
 
    Աշխարհագրություն ՝  6-րդ  դասարան
    Մայրենի -4-րդ և 5-րդ դասարաններ
   Անգլերեն-4-րդ  և 5-րդ դասարաններ
    Ես և շրջակա աշխարհը -4-րդ դասարան
     Ամենախելացին – 6-9-րդ դասարաններ
 
   
5.Էքսկուրսիաներ
 
   Օշական,էջմիածին , /ոստիկանության ուղեկցությամբ/
 
6.Այցելություններ  մշակութային  օջախներ
 
   Պատանի հանդիսատեսի թատրոն,Ստանիսլավսկու անվան  ռուսական թատրոն,Հ.Թումանյանի   
   անվան տիկնիկային թատրոն,Ա,Խաչատրյանի անվան համերգասրահ
   Հ.Թումանյանի ,Ավ. Իսահակյանի,Ե. Չարենցի,Մ.Սարյանի ,Խ.Աբովյանի տուն- 
   թանգարաններ,Մատենադարան,Բնության թանգարան,Երևան քաղաքի պատմության   
   թանգարան,Երևանի պետական պատկերասրահ,Բուսաբանական այգի, «Մոսկվա» կ/թ:
 
 2.  Հանրակրթական  ծրագրերի  երկրորդ  աստիճան 
      Ավարտական  քննություններից   <<18>>, <<19>>  և  <<20>>  գնահատականներ   
     ստացած  շրջանավարտների  թիվը  և տոկոսը:
     Թիվը –6 աշակերտ   : Տոկոսը – 38 %
  • Ավարտական  քննություններից   անբավարար  գնահատական  ստացած  շրջանավարտների  թիվը  և տոկոսը   / չկա/:
  • Հայոց  լեզվից  և մաթեմատիկայից  բարձր / <<8>>, <<9>>  և  <<10>> /  և անբավարար / <<1>>, <<2>>  և  <<3>> /  տարեկան    գնահատականներ  ստացած  սովորողների  թիվը  և տոկոսը  ըստ հանրակրթական  աստիճանների
  • <<8>>, <<9>> , <<10>>  ստացած  աշակերտները
առաջին  աստիճան      6  աշակերտ  - – 38 %
երկրորդ  աստիճան   10   աշակերտ  - 62 %
  • <<1>>, <<2>> , <<3>> 
    առաջին  աստիճան   - 0
    երկրորդ  աստիճան  - 0
  • Հանրակրթական  ծրագրերի  երկրորդ  աստիճանն  ավարտած և  ամփոփիչ  ատեստավորման  արդյունքում  վկայական  ստացած շրջանավարտների  թիվը  և տոկոսը
  16   աշակերտ  100 %
  • <<Գերազանցության >> նմուշով  հիմնական  կրթության  վկայական ստացած  շրջանավարտների   թիվը  և տոկոսը
         0
    ·  Օլիմպիադաների   համայնքային  փուլին  մասնակցել  են      8
        աշակերտներ  և  արժանացել  խրախուսանքի:
·  հանրապետական, միջազգային, համաշխարհային օլիմպիադաներին մասնակցած և
         մրցանակներ, խրախուսանքներ ստացած սովորողների թիվը և տոկոսը.
                        1 աշակերտ
 
 
    ·   համայնքային,  մարզային,  հանրապետական,  միջազգային  մրցույթներին,  տարբեր
        միջոցառումներին սովորողների և ուսուցիչների  ընդգրկվածությունը, մասնակիցների թիվը`
          93
  
            ·  Ռուսաց լեզվի  դպրոցական  միջոցառում  «Երգը  հայ-ռուս  ազգերի  բարեկամության  կամուրջ» 
        «Կենգուրու»  մաթեմատիկական  մրցույթ
      <<Մեղու>> մայրենիի մրցույթ
<<Русский медвежонок >> միջազգային մրցույթ
Երգի մրցույթ
 
                
       
3.հետազոտական,  ստեղծագործական   աշխատանքներին   մասնակցած   սովորողների
      Թիվը  և  տոկոսը, աշխատանքների   արդյունավետությունը.
 
       88 աշակերտ   45%
     ·    Հայոց  լեզու  և Գրականություն
         Կազմվել են հայ գրողների  կյանքն ու ստեղծագործությունը  ներկայացնող    
         ալբոմներ,հավաքածուներ, գրքույկներ:
 
4.  սովորողների կողմից օրինակելի վարքագծի դրսևորումը,  իրավախախտումներից
       զերծ մնալը.
·   Մշտապես իրականացվել է  ներդպրոցական  վերահսկողություն/ աշակերտների ամենօրյա                                   հաշվառում, միջանցքներում հերթապահության ապահովում, աշխատանք ուշացող աշակերտների հետ/: Աշակերտների  վարքի  կուլտուրայի  բարձրացման  նպատակով անցկացվել  են  զրույց-քննարկումներ  դասղեկների  և  ծնողների  , Արաբկիրի ԱԳ  բաժնի մասնակցությամբ:
 
5.  արտադասարանական   աշխատանքներին   մասնակցած  սովորողների  թիվը և
       տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.
80   47 %
    ·    Երաժշտության խմբակ ղեկավար`  Ս.Եղիազարյան
    ·     Ասմունքի խմբակի ղեկավար`Մ.Ավետիքյան
    ·   Նկարչության խմբակի ղեկավար`Լ.Վարդանյան
  . ռուսաց լեզվի խմբակի ղեկավար` Գ.Գալոյան
  .Անգլերեն խմբակի ղեկավար` Ս.Սարգսյան , Ն.Միքայելյան
6.արտադպրոցական  կրթությանը  մասնակցած  սովորողների   թիվը  և   տոկոսը.
80    47 %
    ·     Պար
    ·      Երգ
    ·     Մարտարվեստ
    ·      Երժշտական դպրոց
    ·      Նկարչություն
    ·       Հրաձգություն     
    ·       Կավագործություն
    ·       Մարմնամարզություն
 
 
 
 
7.  սոցիալական, բարեգործական ծրագրերին մասնակցած սովորողների թիվը և
     տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.
         35  աշ  22 %
     ·         Համագործկցություն երեխաների սոցիալական   աջակցության  կենտրոնի  հետ: Կենտրոնի     
            անապահով երեխաների համար  գրենական  պիտույքների, խաղալիքների, հագուստի     
            հավաքում:
     ·   Օգնություն անապահով   երեխաներին:
 
8. սովորողների` առանձին  առարկաների գծով ինքնուրույն կրթական ձեռքբերումները.
      ·         չկա
 
9. օլիմպիադաների, մրցույթների,  ստեղծագործական  հաշվետվությունների  անցկացումն     
      ուսումնական  հաստատության  կողմից.
     ·         Կենգուրու
     ·         Մեդվեժոնոկ
      .     Մեղու
  
    10.  հայրենագիտական ճամփորդությունների,  արշավների,  մշակութային օջախներ
        այցելությունների կազմակերպումը, հաճախականությունը.
 
Ա/ Կազմակերպվել են այցելություններ.
        Օշական,էջմիածին ,
 Բ/ Այցելություններ մշակութային օջախներ
Պատանի հանդիսատեսի թատրոն,Ստանիսլավսկու անվան  ռուսական թատրոն,Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն,Ա,Խաչատրյանի անվան համերգասրահ,Հ.Թումանյանի ,Ավ. Իսահակյանի,Ե. Չարենցի,Մ.Սարյանի ,Խ.Աբովյանի տուն-թանգարաններ,Մատենադարան,Բնության թանգարան,Երևան քաղաքի պատմության թանգարան,Երևանի պետական պատկերասրահ,Բուսաբանական այգի:
 
 
11. ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում ուսումնական
հաստատության զարգացման ծրագրի լրամշակմանն ուղղված որոշումների ընդունումը.
Որոշվեց
    ·       ավելացնել դպրոցի համակարգչային հագեցվածությունը, ինտերակտիվ գրատախտակներ
    ·      դաստիարակչական աշխատանքները պլանավորելիս հատուկ ուշադրություն դարձնել ուսման   
         նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և ուսման նկատմամբ պատասխանատվության   
         մեծացմանը:
   ·      ավելի սերտացնել կապերը ավագ դպրոցների հետ:
   ·   Մշակել  և ներդնել աշակերտների ստեղծագործական, հետազոտական և նորարական   
  աշխատանքների խրախուսման  մեխանիզմներ:
          Ձևավորել  բարեկամական կամուրջ ինչպես ՀՀ-ի հեռավոր   մարզերի  դպրոցների հետ այնպես էլ   
          արտերկրյա դպրոցների հետ : 
    .   Ուշադրության կենտրոնում պահել ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտներին և նրանց սննդի կազմակերպմանը:
12.  սովորողների և ուսուցիչների առողջության պահպանումը,  սննդի,  հանգստի,
       աշխատանքի կազմակերպումը.
    Աշակերտների և ուսուցիչների առողջության պահպանման համար պահպանվում են
   ·      սանիտարահիգենիկ նորմերը
   ·      ապահովվում է անհրաժեշտ ջերմաստիճան
   ·      պարբերաբար ստուգվում են աշակերտների առողջական վիճակը
   ·      համաճարակային հիվանդությունների ժամանակ կազմակերպվում է այդ օջախների իզալացում   
        և ախտահանում:
   ·   ընդմիջման ժամանակ , դասերից առաջ և հետո կատարվում է տարանցիկ օդափոխություն
   ·    աշակերտների ուսումնաաշխատանքային  ծանրաբեռնվածությունը  համապատասխանում  է    
         ուսումնական  հաստատության  կանոնադրությամբ նախատեսված դասաժամերի քանակին՝     
         հաշվի առնելով աշակերտների թույլատրելի առավելագույն  ծանրաբեռնվածության չափանիշի     
        պահպանում:
  · դասացուցակները կազմելիս հաշվի է առնվում դասաժամերի օպտիմալ  հարաբերությունը, ուսումնական առարկաների  ճիշտ հաջողությունը, ինչի շնորհիվ ստեղծվում է  աշակերտների մտավոր գործունեությունից ֆիզիկականի փոխվելու հնարավորություն
 ·  դպրոցի բոլոր տարածքները ենթակա են ամենօրյա խոնավ մաքրման
 ·  մաքրման  աշխատանքները կատարվում են  դասերի ավարտից հետո, միջանցքներում՝ յուրաքանչյուր  դասի  ընդմիջումից հետո
 · մարզադահլիճները մաքրվում  և օդափոխվում  է յուրաքանչյուր պարապմունքից հետո
 
  13.  ուսումնական հաստատության խորհրդի,  ինչպես նաև մանկավարժական,
ծնողական, աշակերտական խորհուրդների աշխատանքի արդյունավետությունը.
 
 ·       Դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդները գործում են իրենց կանոնադրություններին համապատասխան, ակտիվ մասնակցում են դպրոցի կառավարման աշխատանքներին: Նպաստում է  դպրոցում կրթական  արդյունավետ  կազմակերպմանը, աջակցում է զարգացման  ծրագրին և ապահովում համայնքի հետ արդյունավետ համագործակցություն, անհրաժեշտության  դեպքում խորդակցական  ձայնի իրավունքով  հրավիրվում են ծնողներ աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ:
 
   14.  ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը,  կրթության որակի
ապահովմանն ուղղված նրանց նորարարական գործունեությունը.
 
 ·     Դպրոցում աշխատող ուսուցիչների մեծ մասը մասնակցել են ուսուցիչների վերապատրաստումների դասընթացներին, որ կազմակերպվել էր ԿԳՆ ԾԻԳ-ի կողմից «Որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում :
 
 ·  Դպրոցի բոլոր ուսուցիչները տիրապետում են համակարգչին և ՏՀՏ-ն կիրառում են դասերի ընթացքում և դասերին պատրաստվելիս:
 
   15.  ուսուցիչների  մասնակցությունը <<Տարվա լավագույն ուսուցիչ>> կամ այլ
      մրցույթների.
 
  ·           0
 
    16. որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը.
  ·         1      5 %
 
     17. ուսուցման նպաստավոր պայմանները, նյութատեխնիկական, ուսումնամեթոդական
ապահովվածությունը.
 
  ·      Իր միջոցների հաշվին թարմացվել   և  նոր  շունչ  են  ստացել  միջանցքները, չորրորդ հարկի դասասենյակները , լաքապատվել են 4 հարկերի դասասենյակները :
 
   18. ուսումնանյութական միջավայրի անվտանգության ապահովումը.
 
  ·     Դպրոցում պահպանվում են հրշեջ անվտանգության կանոնները: Բոլոր դասղեկները, կաբինետների վարիչները  ծանոթ են անվտանգության պահպանման կանոններին և հետևում են այդ պահանջներին:
  ·     Յուրաքանյուր  աշակերտ  ապահովված է հարմար աշխատատեղով, ՀՀ  գործող ստանդարտներին համապատասխան աշակերտական նստարանով  կամ սեղանով՝ նկատի ունենալով  սովորողների  տարիքը, հասակը:
  ·    Պահպանվում է անվտանգության տեխնիկայի պահանջները:
  ·    Դպրոցի  բոլոր  անհրաժեշտ տեղերում փակցված է տարհանման սխեմա :
  ·    Դպրոցը  ապահովված է լոկալ ջեռուցման անվտանգ համակարգով:
  ·    Ջեռուցման  ամիսներին  դասարաններում  ջերմաստիճանը  համապատասխանում է նորմերին:
  ·    Դպրոցը  ապահովված է  շուրջօրյա հոսող խմելու  ջրով    
  ·    Դպրոցի     առկա  են  առանձնացված վերանորոգված  սանհանգույցներ և տղաների և աղջիկների համար:
 ·    Դպրոցում առկա է  սննդի կետ:
 ·    Սննդի կետի տեսակը՝ բուֆետ: Առկա է լվացարան, ջրատաքացուցիչ, սառնարան
 ·      Հաստատությունում  առկա է  բուժկետ և կարող է տրամադրել  I բուժօգնություն: Առկա են  I բուժօգնության  միջոցներ և դեղորայք:
 ·   Հաստատությունը  պահպանում է շենքի և տարածքի անվտանգ շահագործումը: Տարածքը պարսպապատված է և անվտանգ է սովորողների ազատ տեղաշարժման  համար:Հաստատության շրջակայքում  չկան վերգետնյա, ստորգետնյա  անցումներ:Արտակարգ  իրավիճակներում  հատուկ  ծառայությունների  մեքենաներըկարող են անարգել մոտենան հաստատության շենքին : Պարբերաբար  միջոցառումներ են իրականացվում կրծողների դեմ:Դպրոցում պահպանված են  բոլոր սովորողների  համար ուսումնական գործընթացի կազմակերպման համար  անհրաժեշտ անվտանգության և սանիտարահիգենիկ նորմերը,  կազմակերպվում են երեխայի առողջության պահպանման համապատասխան ծառայությունները:Ապահոված է  կապի և արտակարգ իրավիճակների ազդարարման  համակարգով:
 
19. տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների առկայությունը և կիրառման
       արդյունավետությունը.
 
  ·         Դպրոցը ունի համակարգիչներ և համացանց, որից օգտվում են թե ուսուցիչները և թե աշակերտ
       ները:
  ·         Ուսուցիչների զգալի մասը օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները իրենց դասերի կազմակերպման ընթացքում:
  ·         Դպրոցն  ունի  պրոյեկտոր, որը հնարավորություն է տալիս  ուսուցիչներին  դասերը վարել  նորարարական  մեթոդներով:     
 
20. բյուջետային ֆինանսավորման և ծախսերի արդյունավետության վերլուծությունը.
 
 
  ·         Բյուջետային ֆինանսավորումից  կատարվել է  աշխատավարձերի կանոնավոր վճարում:Կոմունալ վճարները կատարվել են  ժամանակին:
 
21. ուսումնական հաստատության կառավարման և ֆինանսավորման հարցերում
համայնքի ներկայացուցիչներին ներգրավելը.
 
  ·    Ուսումնական հաստատությունը ունի խորհուրդ, որը ձևավորվել է կարգին համապատասխան, որի  կազմում  համայնքի  երկու  ներկայացուցիչ  կա  և ակտիվորեն  մասնակցում  են  խորհրդի  գործունեությանը  :
 
22.  ուսումնադաստիարակչական գործընթացում աշակերտակենտրոն մոտեցման 
    ապահովումը` ուսուցման ավանդական և արդիական մեթոդների ներդաշնակ համադրմամբ.
 
  ·    Դպրոցի  ուսուցիչները անցել են տարբեր վերապատրաստումներ ինչպես ներդպրոցական, այպես էլ տարբեր կրթական կազմակերպությունների կողմից կազմակերպված, որի ժամանակ սովորել և տիրապետում են ուսուցման ինտերակտիվ մեթոդներին և դրանք կիրառում են իրենց դասերի ընթացքում:Բավական հաճախ են կազմակերպվում խմբային աշխատանքները դասի ընթացքում, բաց քննարկումներ, բանավեճեր և վերլուծական աշխատանքներ:
  ·      Դպրոցում  կարևորվում է  աշակերտակենտրոն  ուսուցումը, որի հիմքում դրված են դասավանդման նորագույն մեթոդները և մեթոդաբանական   հնարները, որոնք նպատակ ունեն սովորողի մեջ ձևավորելու ուսման նկատմամբ դրական  վերաբերմունք  և ապահովում են սովորողի ակտիվ  մասնակցությունը ուսումնական գործընթացին: Նոր մոտեցումներն առաջնորդվում են մի կարևոր սկզբունքով՝ սովորել կատարելով, սովորել՝ սովորեցնելով:Սա հնարավորություն է  տալիս  գիտելիքը դարձնել կիրառական:
 
23.  ուսուցման նպատակաուղղվածությունը շրջանավարտի պահանջների բավարար-մանը`  ինչպես մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի անցնելու, այնպես էլ կրթությունը շարունակելու առումով.
 
  ·         Մասնագիտական կողմնորոշման համար տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, ավագ դպրոցների  հետ
 
24.  կրթական բարենպաստ միջավայրի ստեղծմանը սովորողների գործուն մասնակցության   առկայությունը,  նրանց  ներգրավվածությունը  դպրոցի  բարեկարգման  և  կանաչապատման  աշխատանքներին.
 
 ·         Դպրոցի աշակերտները պարտաճանաչ կերպով մասնակցում են ինչպես համաքաղաքային, այնպես էլ ներդպրոցական շաբաթօրյակներին և ծառատունկներին:
 ·    Դպրոցի 8-րդ դասարանը  ունի իր տարածքը որտեղ  աճեցնում են ծառեր և այն խնամում:
 
25.  դպրոցահասակ երեխաներին ուսումնառության մեջ ընդգրկելու,  նրանց
վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, մշակելու աշխատանքների իրականացումը.
 
 ·     Հաշվառվում են դպրոցահասակ երեխաներին  գրանցում դպրոց ընդունելու համար:Գարնան առաջին  օրը և տարեվերջին  կազմակերպվել են գեղեցիկ միջոցառումներ, հրավիրել ենք  հաշվառված երեխաներին ,  ծնողներին  ծանոթացրել ենք դպրոցին:
 
26. սեռային (գենդերային)  հավասարության ապահովմանը և համայնքում ապրող
սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների` կրթությունից դուրս չմնալուն ուղղված
ջանքերի դրսևորումը.
 
  ·      դպրոցում  սովորելը աշակերտի և նրա ծնողի որոշման խնդիրն է, բայց դպրոցը բոլոր աշակերտների համար ստեղծում է հավասար պայմաններ, իսկ անապահով ընտանիքների երեխաներին սահմանված կարգով ազատում է դասագրքերի վարձավճար մուծելուց: Տրվում է նրանց անվճար պայուսակներ և գրենական պիտույքներ:
 
27. դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի համար` անկախ նրա ազգությունից,
ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական  ծագումից, ուսումնական հաստատության
մատչելի և հասանելի լինելը.
  ·    Դպրոցում բոլոր աշակերտների համար ստեղծված են հավասար պայմաններ, ուսումնական  հաստատությունը  գործում  է  ժողովրդական  սկզբունքների  հիման  վրա:
 
28. կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին ուսումնական
      հաստատության կանոնադրության համապատասխանությունը.
 
 
  ·    Դպրոցի կանոնադրությունը կազմվել է օրինակելի կանոնադրության հիման վրա, որտեղ ներառված են այն բոլոր օրենքները և օրենսդրական նորմերը որոնք անհրաժեշտ են դպրոցի կենսագործունեության ապահովման համար:
 
29. պետական ուսումնական հաստատությանն անհատույց օգտագործման իրավունքով
հանձնված շենքերի (գույքի) խնամքով շահագործումը և պահպանումը.
 
  ·   Դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերի (գույքի) շահագործումը և պահպանումը կատարվում է սահմանված կարգով, առաջացող թերություները արագ վերացվում են:Այդ  պատասխանատվությունը դրված  դպրոցի տնտեսվար  Հ.Մովսիսյանի վրա:
30  կիրառված կարգապահական տույժերը և խրախուսանքները, դրանց  հիմնավորվածությունը.
  ·      Դպրոցում կարգապահական տույժ ստացած աշակերտ չկա: Ուսուցիչներից նկատողություն ստացող  չկա:
31.  ուսուցիչների աշխատանքի ընդունման,  աշխատանքից ազատման,  կենսաթոշակների նշանակման գործընթացի օրինականությունը.
 
 ·     0
32.  հանրակրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության
      օրենսդրության պահանջների կատարումը.
 ·     Պահանջները կատարվել են ժամանակին և սահմանված կարգով:
33.  ուսումնական հաստատությունում վերջին երեք տարիներին իրականացված
       ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները.
 ·    2012-2013 թթ. ուստարվա ընթացքում ստուգվել են՝ հրամանագիրք, շարժմատյան  /աշակերտների   
     շարժ/, ատեստատների համապատասխանությունը շարժմատյանին, դասամատյանին և  
    արձանագրություններին, ստուգվել  է առաջին  դասարանցիների  անձնական  գործերը
·      2013-2014 թթ. ուստարվա ընթացքում ստուգվել են՝ հրամանագիրք, շարժմատյան  /աշակերտների   
    շարժ/, ատեստատների համապատասխանությունը շարժմատյանին, դասամատյանին և   
    արձանագրություններին, ստուգվել  է առաջին  դասարանցիների  անձնական  գործերը, 
 ·  2014-2015 ուստարվա ընթացքում Կրթության Պետական Տեսչության կողմից անցկացվել են տեսչական          ստուգումներ:
  .  2016-2017 թ. անցկացվել է հաշվապահական ստուգում՝ Աուդիտ
    34.  ուսումնական հաստատությանը տրված հանձնարարականների կատարողականների    
   առկայությունը.
 ·     Հանձնարարականները կատարվել են ժամանակին և սահմանված կարգով:
    35.  ուսումնական հաստատությունում պարտադիր գործածության երաշխավորված
   փաստաթղթերի առկայությունը, դրանց վարման կարգերի պահպանումը:
  ·     պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերը առկա են, դրանք վարվում են սահմանված կարգով:
 ·     Աշակերտների անձնական գործ
 ·     Աշակերտների շարժի մատյան
 ·     Ատեստատների բաշխման մատյան
 ·    Վկայականների բաշխման մատյան
 ·      Աշխատողների հրամանագիրք
 ·      Աշակերտների հրամանագիրք
 ·       Աշխատողների անձնական գործ
 ·      Դպրոցի խորհրդի արձանագրությունների մատյան
 ·      Մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան
 ·      Առարկայական մեթոդական միավորումների արձանագրությունների մատյան
 ·      Տարիֆիկկացիոն ձևաթղթերի մատյան
 ·      Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյան
 ·      Սովորողների տեղափոխման թերթիկ
  ·Ստուգման մատյան

Powered by Create your own unique website with customizable templates.