Post Title. 04/17/2012
 

Ոստիկանի օր 
Առավոտյան հնչած հեռախոսազանգը հաճելի անակնկալ էր Արաբկիր համայնքի ոստիկանապետ պրն.   Ա. Մեհրաբյանի  համար: Նույն համայնքի Գայի անվան N129 դպրոցի տնօրենը հրավիրում էր մասնակցել Ոստիկանի օրվան նվիրված միջոցառմանը:

Քիչ անց ոստիկաններին դիմավորեցին դպրոցում: 6-րդ դասարանի աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել այդ տոնին: Հնչեցին երգեր` նվիրված մեր երկրի հասարակական կարգուկանոնը պահպանող քաջ ոստիկաններին: Երեխաները արտասանեցին բանաստեղծություններ, որոնք բացահայտում էին ոստիկանի դերն ու  նշանակությունը մեր կյանքում: Ոստիկաններն ուշադրությամբ լսում էին երեխաների` ասված ջերմ ու երախտագիտությամբ լի խոսքերը:

Ոստիկանները խոստովանեցին, որ անակնկալն իրոք ստացվել է: Իրենց կյանքում միշտ կհիշեն այս ջերմ  մթնոլորտը, փոքրիկ հուշանվերներն ու ծաղիկները:


 
Post Title. 04/17/2012
 
 
 
Picture
2012թ-ի մարտի 26-ին դպրոցում տեղի ունեցավ Բանավեճի ակումբի հերթական հանդիպումը: Մասնակցում էին Բանավեճի ակումբի և Մեդիա խմբի անդամները, ինչպես նաև 7-8-րդ դասարանի թվով 16 աշակերտ: Թեման էր` Ինչպես պետք է վերաբերվել  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ: Բանավեճն անց էր կացնում ծնող Մերի Մարտիրոսյան, որն ունի երկու առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

Թեման հուզել էր բոլորին, քանի որ  այդ դասարաններում կան նման աշակերտներ: Երեխաները անհատապես ձևակերպեցին իրենց ակնկալիքները: Նրանք ակտիվորեն մասնակցեցին խմբային և անհատական քննարկումներին, ճշտեցին իրենց սխալները` ոչ թե խղճալ, այլ վերաբերվել ինչպես հավասարը հավասարին և համբերատար կերպով թույլ տալ արտահայտելու սեփական կարծիքները:

Քննարկումն անցավ առողջ մթնոլորտում, աշակերտների սահմանած կանոնների համաձայն:

Աշակերտները ծանոթացան առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասին ՀՀ օրենքին: Իսկ բանավեճի վերջում յուրաքանչյուր խումբ արեց  իր եզրակացությունը և հայտնեց իր ցանկությունը շարունակական աշխատանք կատարել տանը, դպրոցում և, ինչու չէ, նաև դրսում, որպեսզի ճիշտ վերաբերմունք ձևավորվի հատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց նկատմամբ:

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին Երևանի Խ. Աբովյանի անվ. Մանկավարժական համալսարանից պրակտիկանտներ և <Հույսի կամուրջ> հ/կ-ի  ծնողների հետ կապի համակարգող՝  Լիլյա Կարապետյանը: Վերջինս հիացմունքով խոսեց միջոցառման մասնակիցների և կազմակերպիչների մասին. <Դպրոցում տիրում է փոխադարձ սիրո, համագործակցման և հանդուրժողականության մթնոլորտ, որի արդյունքում իրականացվում են աշակերտների և ուսուցիչների համատեղ ուժերով կազմակերպվող միջոցառումներ, որին ակտիվորեն մասնակցում են նաև ծնողները>:

Նա տեղեկացրեց նաև <Հույսի կամուրջ> հ/կ-ի կողմից հայտարարաված <Իմ ընկերը> խորագիրը կրող լուսանկարների մրցույթի մասին, որին կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր ցանկացողները: Մրցույթի նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավվածությունը կրթական, համայնքային կյանքին և առկա դժվարություններն ու խնդիրները: Վերջում նա առաջարկեց Մեդիա ակումբի անդամներին աշակերտների ծնողների հետ անցկացնել դասընթացներ, ներկայացնել և ծանոթացնել  inclusion.am կայքին:

Առաջարկը անմիջապես ընդունվեց Մեդիա խմբի անդամների կողմից: Որոշվեց
առաջիկայում  իրականացնել այդ դասընթացները

This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
 
Post Title. 03/01/2012
 

Ներառական կրթության մասին

       Գայի անվան թիվ 129 դպրոցում 24.02.2012թ-ի դաս-սեմինարը, որն անցկացրեց ծնող Մերի Մարտիրոսյանը(նա ունի երկու հաշմանդամ երեխա), սպասվածից ավելի արդյունավետ անցավ:
            Դասին մասնակցում էր 6-8-րդ դասարանների 10 աշակերտ: Ներկաների թվում էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, <Դպրոցական  ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա> ՀԿ-ի ներկայացուցիչներ:
Դասընթացի նպատակն էր ձևավորել հանդուրժողական վերաբերմունք և նպաստել  առանձնահատուկ կրթական պայմանների կարիք ունեցող երեխաների  ներառական գործընթացին:
            Տիկին Մարտիրոսյանը դասը վարեց ժամանակակից ինտերակտիվ մեթոդներով:
Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին խմբային և անհատական աշխատանքներին, քննարկեցին նույն երևույթը տարբեր տեսանկյուններից, բարձրաձայն արտահայտեցին իրենց մտքերն ու կարծիքները; Ինչպես և ակնկալվում էր, դասի արդյունքում ամրապնդեցին արտահայտած մտքերը, ընթերցեցին ՀՀ օրենքը կապված տվյալ թեմայի հետ, ծանոթացան հաշմանդամ մարդկանց հետ շփվելու կանոններին, և այսուհետ իրենք էլ սովորածը կարող են փոխանցել իրենց դասընկերներին և, ինչու չէ, նաև ծնողներին: Կարծում ենք, որ նախաձեռնության շրջանակները պետք է ընդլայնել, և նման միջոցառումներ ավելի հաճախակի կազմակերպել` ի շահ մեր հասարակության մեջ հանդուրժողականության ձևավորման:
<Դպրոցական  ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա> ՀԿ-ի ներկայացուցիչները (Ռուզաննա Հակոբյան-գործադիր տնօրեն, Նոնա Մարգարյան- իրավաբան)իրենց գոհունակությունը հայտնեցին և ծնող Մ. Մարտիրոսյանին:

                                                                                                             <Ջահ> թերթի խմբագիր Մ. Ավետիքյան

            

 
Post Title. 02/29/2012
 
Մայրենիի տոն
Picture
Գայի անվ. Թիվ 129 դպրոցում փետրվար ամիսն ամբողջությամբ հայտարարված էր մայրենիի միամսյակ: <<Դպրոցի դեմքը մայրենիին նվիրված միջոցառումներն են>> խորագրի ներքո բոլոր դասարաններն սկսեցին մտորել, պրպտել այնպիսի թեմաներ և կառուցողական աշխատանքներ, որոնք նախորդ տարիներին չէին արվել: Դպրոցի համակարգչային դասասենյակում աշակերտները սկսեցին իրենց գործնական աշխատանքները` գծապատկերներ, թեմատիկ ձևավորումներ; Նկարչության ժամերին անգամ շնորհալիները լեզվական նյութին համընկնող գունանկարներ արեցին` ձևավորելով դարձվածքներն ու բառակապակցությունները: Հետ չմնացին նաև դպրոցական երգչախմբի անդամները: Նրանք հարմարեցրին ծանոթ երգի մեղեդին իրենց հորինած բանաստեղծությունը հայող լեզվի մասին: Դպրոցի ասմունքի խմբակի անդամները այս տարի ընդլայնել էին նաև բանաստեղծությունների աշխարհագրությունը` ընդգրկելով այլազգի հեղինակների ստեղծագործությունները մեր լեզվի մասին:

Հայոց լեզվի և գրականության մասնախմբի բոլոր անդամները (Մ. Ավետիքյան, Ժ. Գրիգորյան, Ջ. Հայրապետյան) երեխաներին նպատակաուղղել էին բազմազան աշխատանք կատարելուն` հանուն մեր մայրենիի ունեցած դերի ու նշանակության մեր ժողովրդի կյանքում անցյալ, ներկա ու ապագա բոլոր ժամանակներում:

                                                                                               Հայոց լեզվի և գրակ.ուսուցիչ     Մ. Ավետիքյան


 
No Title 02/20/2012
 

Շախմատային առօրյա

Picture
Գայի անվ. թիվ 129 դպրոցում շախմատը, որպես խաղ, 1997թ-ից  իր արմատներն է գցել: Դպրոցում անց են կացվում մրցաշարեր զուգահեռ դասարանների միջև, իսկ լավագույն խաղացողները մասնակցում են դպրոցի առաջնությանը:Այս ուստարվանից շախմատը որպես պարտադիր առարկա ուսուցանվելը մեծ հետաքրքրություն է առաջացրել բոլոր աշակերտների մոտ: 6-րդ դասարանի աշակերտ Բագրատ Ուլուբաբյանը արդեն մի քանի տարի է, ինչ  հաճախում է դպրոցի շախմատի խմբակ: Մարզիչ Գ. Գալստյանը հիանում է տղայի առաջընթացի, երևակայության զարգացման և մտքի թռիչքի վրա: Մարզիչի խորհրդով Բագրատը զուգահեռաբար սկսում է մարզվել Սպորտային խաղերի մարզադպրոցում / մարզիչ  Հ. Փաշայան/:

2012թ.  Բագրատի համար եղավ հաղթանակների շրջան: Նախ արժանացավ 3-րդ կարգի, հետո էլ որակավորման մրցաշարում ձեռք բերեց 2-րդ կարգ:

Դասընկերների խնդրանքով նա բլից խաղ անցկացրեց իր համադասարանցիների հետ, անգամ 2-րդ դասարանցիներից երկուսը ցանկացան իրենց ուժերը փորձել Բագրատի հետ:

Կարևորում ենք նաև աղջիկների մասնակցությունը շախմատի խաղերին: Կարծում ենք, որ մեր սաների մտավոր ունակությունները շախմատ առարկայի դասավանդման պրոցեսում կտան լավ արդյունք:

 
Post Title. 02/20/2012
 

Անվտանգ համացանց

Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը
Picture
Փետրվարի 17-ին Երևանի Գայի անվ. թիվ 129 դպրոցի համակարգչային կենտրոնում (VI և VII դաս.) անցկացվեց դաս- միջոցառում՝ <<Անվտանգ համացանց 2012>> թեմայով:

Դասի նպատակն էր աշակերտներին իրազեկել համացանցի վտանգների մասին: Նրանք ծանոթացան safe.am կայքին, որտեղ  էլ  գտան համացանցը    ճիշտ  և  գրագետ   օգտագործելու համար  անհրաժեշտ  ուսումնական  նյութեր  և տեղեկություններ: Երեխաներին շատ դուր եկան կայքում տեղադրված թեստերը, որոնք շատ հետաքրքիր էին և օգտակար:
Նրանք եկան այն եզրակացությանը, որ համացանցից օգտվելիս պետք է անշեղորեն պահպանել էթիկայի կանոնները:


 
Post Title. 02/08/2012
 

21-րդ դարի բանակ

Picture
27.01.2012թ Գայի անվ թիվ 129 դպրոցում մեծ միջոցառում էր  կազմակերպված` նվիրված ՀՀ բանակի 20-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Քանաքեռի  N 30549 զորամասի ներկայացուցիչները:
Դպրոցում մեծ տեղ է հատկացվում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Տնօրինության շնորհիվ պահպանվում է կապը բանակում ծառայող սաների հետ, իսկ ծառայությունը ավարտած սաները, որպես ավանդույթ, այդ օրը գալիս են դպրոց, մասնակցում միջոցառմանը և սրտի խոսք ասում իրենց ծառայության  և հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցության մասին:
            Միջոցառման վերջում ապագա զինվորները իրենց ռազմագիտության ուսուցչի հետ այցելում են  Քանաքեռի N 30549 զորամաս` ծանոթանալու բանակի կյանքին:



 
Post Title. 12/23/2011
 

Նորից Գաֆէսճյան կենտրոնում

Picture
_Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցի  ներառական կրթության համակարգի բազմամասնագիտական թիմը հաշմանդամների օրվա առթիվ` դեկտեմբերի 3-ին  այցելեց դպրոցի աշակերտների հետ միասին Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Դա բազմամասնագիտական թիմի կողմից կազմակերպված երկրորդ այցն էր: Այս անգամ ցուցադրում էին ժամանակակից արվեստի լավագույն նմուշները` Վիկտոր Վազարելիի <<Օպտիկական հեռանկարները>> ստեղծագործությունները:Ցուցադրվող բոլոր ցուցանմուշները  Ջերալդ Լ.  Գաֆէսճեանի անձնական հավաքածուներից էր, որը մեծ հետաքրքրությամբ դիտեցին աշակերտները:

Picture
Այցի շրջանակներում երեխաներին ծանոթացրեցին հունգարացի արվեստագետի` Վ. Վազարելիի կենսագրությանը, նրա արվեստի համամարդկային արժեքների և նշանակության   հետ:
Այնուհետև աշակերտներին տրամադրվեցին գրաֆիկական պատկերներ, նրանց վրա աշխատելու և գունային տարբերակումներ իրականացնելու համար: Մեկ ժամյա ինքնուրույն աշխատանքի արդյունքում աշակերտները ստեղծեցին գունային երկրաչափական կոմպոզիցիաներ: Աշխատանքների շուրջ եղան քննարկումների և կարծիքների փոխանակում կենտրոնի մասնագետների,  թիմի անդամների, ծնողների և աշակերտների միջև: Լավագույն աշխատանքները ցուցադրվեցին և խրախուսվեցին : Նմանատիպ այցելությունները արվեստի կենտրոններ նպաստում են աշակերտների սոցիալիզացիայի և ինտեգրման գործընթացին:




 
Post Title. 12/15/2011
 
Մենք սովորում ենք հավասար իրավունքներով

Picture
Դեկտեմբերի    9-ին  Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցի աշակերտների, ուսուցիչների և ծնողների հերթական հանդիպումն էր,  որը նվիրված էր <<Հույսի կամուրջ>> հկ  15-ամյա  տարեդարձին: Հյուրերի  թվում էին <<Դպրոցական ծնող խորհուրդների ազգային ասոցացիա>> հկ  ծրագրերի   պատասխանատու`Լուիզա Ջանոյանը, գործադիր տնօրեն` Ռուզան Հակոբյանը, իրավաբան` Նոնա Մարգարյանը: Հանդիպմանը    բացման   խոսքով  հանդես եկավ հատուկ մանկավարժ`   Արմենուհի Գևորգյանը,   որը ներկայացրեց Գայի անվան  129 դպրոցի և <<Հույսի կամուրջ>> հկ սերտ  համագործակցության և արդյունքում արձանագրված բազմաթիվ  ձեռքբերումները:   Այնուհետև IV -VIII  դասարանի աշակերտները  բեմադրեցին Հ. Թումանյանի << Բարեկենդան>>  հեքիաթը / բեմադրող հատուկ մանկավարժ` Ա. Գևորգյան/: Հեքիաթի հերոսների դերակատարումներով հանդես եկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  չորս  աշակերտներ և կրթության առանձնահատուկ պայման-ների կարիք չունեցող երեք աշակերտներ:

 -Այն հարցերը, որոնց շուրջ ընթացան քննարկումները, դրանց պատասխանները տվեցին մեր դերասանները, - հանդիպման վերջում նշեց իրավաբան Նոնա Մարգարյանը: Նրանք արդեն իսկ շեշտեցին, որ դպրոցում սովորում են հավասար իրավունքներով և հավասար պայմաններում:

-Այս դպրոցում,- հավելեց ծրագրերի պատասխանատու` Լուիզա   Ջանոյանը,- ծնողներն ակտիվ են և հանդուրժող, որն էլ նպաստում է ներառական կրթության համակարգի ճիշտ և համահունչ իրականացմանը: Իսկ այս գործընթացում կարևոր դերակատարում ունեն ինչպես դպրոցի տնօրինությունը, այնպես էլ բազմամասնագիտական  թիմը և  մանկավարժական  ողջ  կոլեկտիվը: