Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
ԳԱՅԻ(ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ. 129 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Դասասենյակներ
    • Աշակերտական խորհուրդ >
      • Աշակերտական խորհուրդ 2022-2023
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ 2021
    • Տնօրենի թափուր տեղ 2022
    • Ուսուցչի թափուր տեղ
    • Ծնող խորհուրդ
  • Հաշվետվություններ
    • տարիֆիկացիա >
      • 2021 - 2022
      • 2022-2023
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2022-2023 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022 ուստարի
      • 2022 - 2023 ուստարի
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Դասացուցակ
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ

Post Title.

23/12/2011

0 Comments

 

Նորից Գաֆէսճյան կենտրոնում

Picture
_Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցի  ներառական կրթության համակարգի բազմամասնագիտական թիմը հաշմանդամների օրվա առթիվ` դեկտեմբերի 3-ին  այցելեց դպրոցի աշակերտների հետ միասին Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Դա բազմամասնագիտական թիմի կողմից կազմակերպված երկրորդ այցն էր: Այս անգամ ցուցադրում էին ժամանակակից արվեստի լավագույն նմուշները` Վիկտոր Վազարելիի <<Օպտիկական հեռանկարները>> ստեղծագործությունները:Ցուցադրվող բոլոր ցուցանմուշները  Ջերալդ Լ.  Գաֆէսճեանի անձնական հավաքածուներից էր, որը մեծ հետաքրքրությամբ դիտեցին աշակերտները:

Picture
Այցի շրջանակներում երեխաներին ծանոթացրեցին հունգարացի արվեստագետի` Վ. Վազարելիի կենսագրությանը, նրա արվեստի համամարդկային արժեքների և նշանակության   հետ:
Այնուհետև աշակերտներին տրամադրվեցին գրաֆիկական պատկերներ, նրանց վրա աշխատելու և գունային տարբերակումներ իրականացնելու համար: Մեկ ժամյա ինքնուրույն աշխատանքի արդյունքում աշակերտները ստեղծեցին գունային երկրաչափական կոմպոզիցիաներ: Աշխատանքների շուրջ եղան քննարկումների և կարծիքների փոխանակում կենտրոնի մասնագետների,  թիմի անդամների, ծնողների և աշակերտների միջև: Լավագույն աշխատանքները ցուցադրվեցին և խրախուսվեցին : Նմանատիպ այցելությունները արվեստի կենտրոններ նպաստում են աշակերտների սոցիալիզացիայի և ինտեգրման գործընթացին:




0 Comments

Post Title.

15/12/2011

0 Comments

 
Մենք սովորում ենք հավասար իրավունքներով

Picture
Դեկտեմբերի    9-ին  Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցի աշակերտների, ուսուցիչների և ծնողների հերթական հանդիպումն էր,  որը նվիրված էր <<Հույսի կամուրջ>> հկ  15-ամյա  տարեդարձին: Հյուրերի  թվում էին <<Դպրոցական ծնող խորհուրդների ազգային ասոցացիա>> հկ  ծրագրերի   պատասխանատու`Լուիզա Ջանոյանը, գործադիր տնօրեն` Ռուզան Հակոբյանը, իրավաբան` Նոնա Մարգարյանը: Հանդիպմանը    բացման   խոսքով  հանդես եկավ հատուկ մանկավարժ`   Արմենուհի Գևորգյանը,   որը ներկայացրեց Գայի անվան  129 դպրոցի և <<Հույսի կամուրջ>> հկ սերտ  համագործակցության և արդյունքում արձանագրված բազմաթիվ  ձեռքբերումները:   Այնուհետև IV -VIII  դասարանի աշակերտները  բեմադրեցին Հ. Թումանյանի << Բարեկենդան>>  հեքիաթը / բեմադրող հատուկ մանկավարժ` Ա. Գևորգյան/: Հեքիաթի հերոսների դերակատարումներով հանդես եկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  չորս  աշակերտներ և կրթության առանձնահատուկ պայման-ների կարիք չունեցող երեք աշակերտներ:

 -Այն հարցերը, որոնց շուրջ ընթացան քննարկումները, դրանց պատասխանները տվեցին մեր դերասանները, - հանդիպման վերջում նշեց իրավաբան Նոնա Մարգարյանը: Նրանք արդեն իսկ շեշտեցին, որ դպրոցում սովորում են հավասար իրավունքներով և հավասար պայմաններում:

-Այս դպրոցում,- հավելեց ծրագրերի պատասխանատու` Լուիզա   Ջանոյանը,- ծնողներն ակտիվ են և հանդուրժող, որն էլ նպաստում է ներառական կրթության համակարգի ճիշտ և համահունչ իրականացմանը: Իսկ այս գործընթացում կարևոր դերակատարում ունեն ինչպես դպրոցի տնօրինությունը, այնպես էլ բազմամասնագիտական  թիմը և  մանկավարժական  ողջ  կոլեկտիվը:   



0 Comments

Ստեղծագործում են մեր դպրոցի աշակերտները

12/12/2011

0 Comments

 
Գայի անվան թիվ 129 դպրոցի  8- րդ դասարանի աշակերտուհի Աննա Աղաբեկյանը մասնակցել է մանկական հեքիաթ  պատմվածքի  մրցույթին և անցել է 2-րդ փուլ: Ստորև ներկայացնում ենք նրա հեքիաթներից մեկը, եթե այն ձեզ դուր գա, կարող եք այցելել  mocak.am- կայք և գնահատել  :

Ինչ է մտածում դեղնած տերևը
(հեքիաթ)

Picture
Խնձորենու վրա դեղնել էր առաջին տերևը: Գարնանը առաջինը նա էր բողբոջից դուրս եկել և հիացել իր անթիվ քույր ու եղբայր տերևների լույս աշխարհ գալով: Նա հիշում էր թե ինչպես էին նրանք գուրգուրում մայր ծառի մյուս բալիկներին` կարմրաթուշ խնձորներին:
Այժմ նա խամրել և կնճռոտվել էր ու տխուր մտածում էր.              
-Երանի՜ հիմա գարուն լիներ: Ես իմ քույր ու եղբայրներից չէի բաժանվի, իսկ հիմա, ով գիտի, քամին ինձ ուր կտանի: 
Նա այնքան տխուր էր, որ սկսեց լաց լինել: Տերևները հարցրին թե ինչու է լաց լինում: Տերևը պատմեց ամեն ինչ իրեն շրջապատող տերևներին: Նրանք փորձում էին սփոփել նրան` ասելով. 
-Լաց մի՛ եղիր, ամեն ինչ լավ կլինի, եթե մենք միասին ու ուժեղ մնանք:
 Տերևը ,լսելով այդ խոսքերը, մի քիչ հանգստացավ: Անցան օրեր և մայր ծառի մյուս տերևներն էլ կարմրեցին ու կնճռոտվեցին: Նրանք հասկացան, որ շուտով հրաժեշտ են տալու մայր ծառին:
 Մութ գիշեր էր: Հանկարծ քամի փչեց, և տերևը, պոկվելով ծառից, ընկավ գետնին: Նա լաց էր լինում, բայց նրան տերևները չէին կարողանում օգնել: Առավոտյան մի քանի տերևներ էլ թափվեցին: Մի քանի օրվա ընթացքում բոլոր տերևները պոկվեցին մայր ծառից:
 Արդեն ուշ գիշեր էր:  Տերևներն իրար վրա ընկած սրթսրթում էին սառը քամուց: Նրանք կորցրել էին իրենց հույսը: Հանկարծ մի աղջնակ մոտեցավ և տերևներին դնելով փոքրիկ արկղիկի մեջ` տարավ տուն: Նա բացեց մի հաստափոր, նկարազարդ գիրք և բոլորին շարեց գրքի թերթերի արանքում: Տերևներն իրենց շատ լավ էին զգում, որովհետև աղջնակը հաճախ  էր բացում այդ գիրքը և թերթելով էջերը` խնամում տերևներին:

0 Comments

Հրաժեշտ աշնանը

8/12/2011

0 Comments

 
This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
Picture
_
Գայի անվան թիվ 129 դպրոցում  ռուսաց լեզվի ներկայանալի դասերն ամենամսյա բնույթ են կրում / դպրոցն ունի ռուսերենի խորացված ուսուցում/: Վերջին միջոցառումը <<Հրաժեշտ աշնանը>> խորագրով ներառել էր  3-րդ և 4-րդ դասարանի աշակերներին:  Մասնակիցներից 3–րդ դասարանի աշակերտ  Պապյան Սամվելը երկու տարի է, որ հաջողությամբ մասնակցում է <Ռուսական արջուկ> մրցույթին` արժանանալով մրցանակի:

Picture
Աշակերտները  ռուսերենով արտասանեցին Վ. Բրյուսովի, Ա. Տայանովսկու, Սոբակինի և ուրիշ բանաստեղծների գործերից:

Դասը անցավ շատ կազմակերպված, աշնանային գույներով  ձևավորված դասասենյակում, երաժշտության մեղմ հնչյունների ներքո: Դաս- միջոցառմանը կիրառվել էին նաև ժամանակակից  ինֆորմացիոն տեխնոլոգիաները` ցուցադրելով     աշնանային գունեղ պատկերներ:

Դասի վերջում ուսուցչուհի Սվետլանա Ռասկազովան աշակերտների համար անակնկալ էր պատրաստել : Բոլորն ստացան խրախուսական մրցանակներ և պատվոգրեր:

 


_
0 Comments

    Click here to edit.
    Click here to edit.
    Click here to edit.
    Чтобы изменить, нажмите здесь.

    Archives

    Март 2022
    Декабрь 2021
    Ноябрь 2021
    Декабрь 2020
    Сентябрь 2020
    Февраль 2020
    Январь 2020
    Декабрь 2019
    Февраль 2019
    Январь 2019
    Октябрь 2018
    Сентябрь 2018
    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Июнь 2016
    Май 2016
    Апрель 2016
    Март 2016
    Февраль 2016
    Декабрь 2015
    Ноябрь 2015
    Октябрь 2015
    Сентябрь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Октябрь 2014
    Сентябрь 2014
    Июнь 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Декабрь 2013
    Сентябрь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Июнь 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Categories

    Все
    129 դպրոց
    ամանոր
    Գայի անվան թիվ 129 դպրոց
    Հույսի կամուրջ
    ներդրում

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.