Դպրոցի կամարների տակ հնչեցին խրոխտ ու հայրենաշունչ երգեր: Ասմունքի խմբակի մասնակիցներից 6-րդ դասարանի աշակերտներ Շարոյան Հայկը և Շաշիկյան Տիգրանը ևս մասնակցեցին միջոցառմանը` արտասանելով դրոշին նվիրված բանաստեղծություններ: <<Գրական բողբոջներ>> ստեղծագործական խմբի անդամներից Աղաբեկյան Հովհաննեսը , Թադևոսյան Վազգենը և Հակոբյան Աննան կարդացին իրենց գրած բանաստեղծությունները` նվիրված պետական խորհրդանիշներին:
Վերջում 9-րդ դասարանի աշակերտները արտասանեցին դպրոցի շրջանավարտ Է. Գասպարյանի հայոց եռագույնին նվիրված բանաստեղծությունը:
Ու ես մի օր ճամփա կելնեմ`
Եռագույնը բռնած ձեռքիս,
Որ Մասիսի գլխին կապեմ
Ծիածանը Հայաստանիս:
Այս ամենամյա միջոցառումը հավատարմության երդում է մեր երկրի հանդեպ ու երաշխիք ապագայում գործելիք սխրանքների համար:
Հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Մ. Ավետիքյան