Մայրաքաղաքի Գայի անվան թիվ 129 դպրոցում մեծ հնչեղություն ստացած <Օգնիր դպրոցիդ> կարգախոսը ունեցավ իր շարունակությունը: Դպրոցի աշակերտական խորհուրդը որոշեց մասնակցել համահայկական հիմնադրամի մարաթոնին:
Լիպարիտ Սարգսյանի մի բանաստեղծության տողը դարձավ նախաձեռնության կարգախոսը <Մեր երազած տունը մեր ձեռքով կկառուցենք>: Դպրոցի առաջին հարկում տեղադրված ստենդի մոտ դրվեց մի փոքրիկ արկղ- Համահայկական հիմնադրամ մակագրությամբ և տետր: Աշակերտն իր կատարած ներդրումից հետո նշում էր դասարանը և անուն- ազգանունը: Շատ ոգևորություն և աշխուժություն էր առաջացել դպրոցում: Մոտենում էին դասարաններով, կատարում ներդրում, նկարվում` իրենց անհատական ալբոմների մեջ ձևավորում նոր էջ` որը վկայում է նրանց քաղաքացիական պարտքի բարձր գիտակցության և ազատագրված Արցախի հեռավոր գյուղերը ջրով մատակարարելու մտահոգության մասին:
Ժամանակակից մեթոդներով կրթությունն իրականացնելու նպատակներից մեկն էլ (եթե ոչ ամենակարևորը) նոր մարդու ձևավորումը, կրթումն ու դաստիարակումն է, մարդ, որը ամուր կկանգնի իր ապուպապոտ հայրենի հողին, որը նոր ժամանակներում կունենա արագ կողմնորոշվելու և ճիշտ վճիռներ կայացնելու հմտություն, որն իր գործունեությունը կնպատակաուղղի իր հայրենիքի հրատապ խնդիրների լուծման գործընթացի իրականացմանը: Մեր դպրոցում յուրաքանչյուր աշակերտ գիտակցում է, որ իր երկրի հյուլեն լինելով` պարտք ունի կատարելու հայրենիքի հանդեպ` մասնակցելով նրա պայծառ ապագայի կառուցման վեհ աշխատանքին: