-Մեր ժողովրդի դարավոր երազանքն այսօր իրականություն է դարձել և մեր սերնդին է բախտ վիճակվել վայելելու ազատ ու անկախ Հայաստանի խաղաղ և լուսավոր կյանքը: Մենք ենք գալիքի գանգրահեր մանուկները ու վստահ քայլերով դեպի էլ ավելի պայծառ ապագան ենք գնում՝ չմոռանալով անցյալը և նրա ուսանելի դասերը: Մենք կրողն ենք անցյալի ավանդների ու երդվում ենք նոր ու լուսավոր էջ բացել հայ ժողովրդի պատմության մեջ,- ահա այսպես սկսվեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը մայրաքաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Խնդությունը, տոնական տրամադրությունը, հայրենասիրական երգն ու պարը միավորել էին միջոցառման մասնակիցներին ու դահլիճում նստած ունկնդիրներին:
Ուսանելին այն էր, որ միջոցառման կազմակերպիչները կարողացել էին ընդգրկել 2-9-րդ դասարանի աշակերտներին ու տոնը դարձրել համադպրոցական: Սա այն առողջ ոգին է ու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցության դաստիարակությունը, որ տալիս են թիվ 129 դպրոցի ուսուցիչները ապագա քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ դաստիարակելու ճանապարհին:
Հ. Լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ավետիքյան