Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
ԳԱՅԻ(ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ. 129 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Դասասենյակներ
    • Աշակերտական խորհուրդ >
      • Աշակերտական խորհուրդ 2022-2023
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ 2021
    • Տնօրենի թափուր տեղ 2022
    • Ուսուցչի թափուր տեղ
    • Ծնող խորհուրդ
  • Հաշվետվություններ
    • տարիֆիկացիա >
      • 2021 - 2022
      • 2022-2023
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2022-2023 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022 ուստարի
      • 2022 - 2023 ուստարի
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Դասացուցակ
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ

Այբուբենի շնորհանդես

31/5/2017

0 Comments

 

Ուսումնական   առաջին  քայլերը   սերտած աշակերտները հրաշալի գեղագիտական, էսթետիկական, գիտական շնորհանդես էին կազմակերպել և յուրովի մատուցել հանդիսատեսին իրենց սերտած ամենամեծ բաց դասը:
          Հայոց այբուբենի շնորհանդեսը ևս մեկ անգամ առանձնահատուկ գունախաղով փաստեց, որ գիտելիքը ազնիվ զենք է, և մենք՝ նրա արժանի զինակիրը:
          Լավագույն ավանդույթները շարունակվում են, ամեն անգամ մի նոր միքս աշխարհ բացելով մեզ համար՝ ապացուցելով, որ մենք ունենք այնպիսի սերունդ, որ մեսրոպյան սխրանքի արժանի ջահակիրներն են և ազգի գոյը պայմանավորված է հենց այս սերունդով ու նրա խորը արմատներ ձգած հունդով:
          Բարձրաճաշակ միջոցառումը պատրաստել էր առաջին դասարանի շատ սիրելի դասվար Էմմա Ավետյանը:
          Միջոցառումը հագեցած էր նրբաճաշակ դիտողականությամբ, երածշտությամբ և ամենախոսուն ուբնութագրական պոեզիայով: Դահլիճում հուզմունքը, ուրախությունն ու հպարտությունն էին թևածում, որի առհավատչյան մեր առաջին  դասարանցիներն էին, հանդիպում- ծանոթությունը նորեկ իրենց հերթափոխին՝ թոթովախոս մանուկներին, ովքեր պիտի ոտքերի տակ հաստատուն քայլեր անեին դեպի բարեհամբույր ու ամենակարող առաջին ուսուցիչ:
          Քաղաքապետարանի կողմից շնորհակալագիր հանձնվեց ընկեր Ավետյանին՝ իր պատասխանատու գործի և նվիրումի համար:
          Աստված խաղաղություն բերի մեր երկրին և սթափ պահի հայ ժողորդի անմրցելի բանականությունը:
 
 
                                                                                                 Զ. Սարգսյան                        

0 Comments

Երկիր մոլորակ

31/5/2017

0 Comments

 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն 2-րդ կուրսի ուսանողները իրենց պրակտիկան են անցկացնում Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Նույն դպրոցի սոցիալական աշխատող Ա. Պետրոսյանի աջակցությամբ և ուղղորդմամբ ուսանողները ծանոթացել են աշակերտների, ուսուցչական  անձնակազմի դպրոցում իրականացվող ծրագրերի և հատկապես Ներառական կրթության իրականացման դրույթների հետ: Իրենց պրակտիկան եզրափակեցին  Երկիր մոլորակի օրվան նվիրված միջոցառմամբ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կոլեկտիվը, Բազմամասնագիտական թիմը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հյուրեր, այդ թվում՝  պրակտիկայի մեթոդիստ Վ. Գասպարյանը   և աշակերտները: Քննարկման թեման Երկիր մոլորակի պահպանումն էր և վերջինիս չիրականացման պարագայում առաջաջացող ռիսկերը:  Միջոցառումը ինտերակտիվ բնույթի էր և ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում աշակերտները, ովքեր կիսվում էին բարձրացվող հարցերի շուրջ իրենց տեսակետներով: Առավել ակտիվ մասնակիցները ստացան Շնորհակալագրեր: Միջոցառման ավարտին իրենց խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը և Վ. Գասպարյանը:

0 Comments

Այցելություն    գրադարան

31/5/2017

0 Comments

 
Տարեցտարի սերտանում են մեր դպրոցի և N36 գրադարանի միջև եղած մտերմական հարաբերությունները։ Երեխաների մեջ բուռն ցանկություն է առաջանում դառնալ գրադարանի բաժանորդ և ամառային ընթերցանության գրքերը վերցնել այս մասսայական գրադարանից։ Գրադարանի անձնակազմը ամեն անգամ սիրով ընդունում է երեխաներին, բացատրում գրադարանից օգտվե;ու կարգը։
            Թիվ  36 գրադարանի հետ համատեղ ապրիլ ամսին Գայի անվ. N129 հիմն. դպրոցի աշակերտները կազմակերպել և անց են կացրել 3 միջոցառում։Նախ ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված մեր հայրենակից Շարլ Ազնավուրին։ Ներկայացվեց նրա կյանքն ու ստեղծագործական դժվար ուղին։ Հնչեցին երգեր ու ասմունք։ Ուսուցչուհի Մ. Ավետիքյանը պատմեց մանրամասներ Ազնավուրի կյանքից։ <<Մեծ հայ>> կոչումին նա արժանացել է իրավամբ։ Այսօր էլ նրա անունով բացված ֆոնդը ազգանվեր ու հայրենանվեր ծրագիր է իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում։
            Դպրոցի VII դասարանի աշակերտները գրադարանում անցկացրին միջոցառում՝ նվիրված Վահագն Դավթյանի պոեզիային։ Նրանք ուսումնասիրել էին նաև գրողի կյանքը, ուսումնառությունը։ Ներկայացրին ժամանակակիցների պատմածները Վ. Դավթյանի մասին։ Աշակերտները արտասանեցին բանաստեղծություններ, որոնց շուրջ էլ անցկացվեց զրույց-քննարկում։ Վերջում արվեցին եզրահանգումներ՝ որն է բանաստեղծի ասելիքը, ինչ տեղ է զբաղեցնում նրա գրական հոլովույթում։
             Ապրիլ ամսվա վերջին միջոցառումը նվիրված էր Պ. Սևակին, խորագիրն էր <<Ապրելու ապրիլ>>։ Այն ընդգրկում էր հեղինակի <<Մարդն ափի մեջ>> ժողովածուն։ Այդ <<ծանր>> բեռն ուսել էին VԲ դասարանցիները։ Նրանք համառոտ ներկայացրին հեղինակի կյանքը, թվեցին նշանավոր ժողովածուները, ասացին ասույթներ Սևակի մասին։ Երեխաների ասմունքն ընդգրկում էր բանաստեղծություններ մարդու բնավորության գծերի մասին, որոնցից բացասականներն անգամ ունեին դրական ուղղվածություն։ Պարզ էր, թե մարդկային որ մարդկային հատկանիշներն է դրվատում և խրախուսում։


0 Comments

Ինտելեկտուալ մրցույթ Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում` նվիրված Եռատոնին

15/5/2017

0 Comments

 
Իրականացված մրցույթը անցկացվեց դպրոցի ուսուցիչների միջև` ըստ թիմերի, որոնց անվանական կոչումներն էր << Թամանցիներ>> և  <<Հարսանիք լեռներում>>: Մեր նպատակը վեհ է և ուղին` հաղթանակ: Ահա սա է կարգախոսը, որ միշտ պիտի ուղենիշ լինի բոլորիս համար:
Բազմաբնույթ և բազմառարկայական խաղ – մրցույթի բոլոր ուսուցողական թելերը տանում էին դեպի զգացմունքային և դաստիարակչական հաղթանակներ:
Միջոցառումը, սցենարը և գեղարվեստական աշխատանքը նախաձեռնել և իրականացրել է դպրոցի Արտադասարանական աշխատանքների գծով փոխտնօրեն Զ. Սարգսյանը: Շնորհավորելով ներկաներին և առհասարակ հայ ազգին` նվիրական և ճակատագրական տոնի առթիվ, ներկայացրեց պատվավոր ժյուրիի կազմը և վիճակահանությամբ ընտրեցին թիմի ավագներ և անդամներ` մաղթելով` մենք բոլորս գտնվում ենք նույն օդապարիկում և գնում ենք դեպի ազնիվ և անաչառ մրցույթի:
Վերջում արդյունքներն ամփոփելուց հետո իրակնացվեց սուպեր խաղ: Արդյունքում թիմերը ունեցան բարոյական վաստակ  և նշային հաշվարկներով հաղթող ճանաչվեց <<Հարսանիք լեռներում>> թիմը և պարգևատրվեց  գավաթով, որը փոխանցիկ և շարունակական կլինի դպրոցի ավանդույթների շղթայում:
Վերջում միասնական շուրջպարով հայկական քոչարիի խրոխտ  պարով ևս մի անգամ ապացուցեցինք, որ հայը միշտ էլ հաղթելու է իր դպրոցով, ինտելեկտով, իր բազկի ուժով:
Փառք հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման ժամանակ սրբագործված արծիվների շիրիմներին:


0 Comments

May 12th, 2017

12/5/2017

0 Comments

 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն 2-րդ կուրսի ուսանողները իրենց պրակտիկան են անցկացնում Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Նույն դպրոցի սոցիալական աշխատող Ա. Պետրոսյանի աջակցությամբ և ուղղորդմամբ ուսանողները ծանոթացել են աշակերտների, ուսուցչական  անձնակազմի դպրոցում իրականացվող ծրագրերի և հատկապես Ներառական կրթության իրականացման դրույթների հետ: Իրենց պրակտիկան եզրափակեցին  Երկիր մոլորակի օրվան նվիրված միջոցառմամբ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կոլեկտիվը, Բազմամասնագիտական թիմը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հյուրեր, այդ թվում՝  պրակտիկայի մեթոդիստ Վ. Գասպարյանը   և աշակերտները: Քննարկման թեման Երկիր մոլորակի պահպանումն էր և վերջինիս չիրականացման պարագայում առաջաջացող ռիսկերը:  Միջոցառումը ինտերակտիվ բնույթի էր և ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում աշակերտները, ովքեր կիսվում էին բարձրացվող հարցերի շուրջ իրենց տեսակետներով: Առավել ակտիվ մասնակիցները ստացան Շնորհակալագրեր: Միջոցառման ավարտին իրենց խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը և Վ. Գասպարյանը:
 

0 Comments

Խաղ- վիկտորինա

4/5/2017

0 Comments

 
Խաղ- վիկտորինա հերթական մրցույթը կազմակերպել էր աշխարհագրության  ուսուցչուհի Հ. Ենոքյանը դպրոցի մի խումբ ուսուցիչների միջև: Մրցույթը անցկացվեց  երեք փուլով, որի նպատակն էր ստեղծել մաթեմատիկայի, գրականության, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, պատմության, կերպարվեստի, սպորտի կապը աշխարհագրության հետ:
1-ին փուլում տրվեցին առարկայական մասնագիտական հարցեր: 2-րդ փուլ անցած մասնակիցները պատասխանեցին աշխարհագրություն առարկայից տրված հարցերին: 3-րդ փուլում տրվեցին բլից հարցեր:
Ժյուրին ըստ հերթականության հայտարարեց մասնակիցների արդյունքները և վերջում հաղթողներին պարգևատրեցին:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին հետաքրքիր և միաժամանակ զվարճալի մրցույթին մասնակցելու համար և հատկապես մրցույթի հեղինակ ընկեր Ենոքյանին:

                                                                                                                        Զ. Սարգսյան


0 Comments

May 01st, 2017

1/5/2017

0 Comments

 
Ապրիլի 28-ին 2-րդ դասարանցիների մոտ կրկին տոն էր: Ռուսաց լեզվի տառաճանաչությունը մեծ խնդավառություն էր առաջացրել, և´ երեխաների, և´ ուսուցիչների , և´ ծնողների մոտ:
Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին  իրենց ունեցած գիտելիքները ռուսաց լեզվից: Նրանց համար ուղղորդիչ էր և շատ տպավորիչ համագործակցությունը և դրամատիզմը 9-րդ դասարանի մի խումբ շնորհալի աշակերտների հետ:
Ռուսաց լեզվի այբուբենին  նվիրված տոնահանդեսը պատրաստել էր առարկան դասավանդող Ելենա Վասիլևնան: Միջոցառման վերջում աշակերտներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն տիկին  Լիանա Պետրոսյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Վազգենովնան:
Մաղթում ենք մեր սերնդին ուսումնական մեծ հաջողություններ և դասավանդող ուսուցիչներին անկոտրում ոգի և անսասան առողջություն:

0 Comments

    Click here to edit.
    Click here to edit.
    Click here to edit.
    Чтобы изменить, нажмите здесь.

    Archives

    Март 2022
    Декабрь 2021
    Ноябрь 2021
    Декабрь 2020
    Сентябрь 2020
    Февраль 2020
    Январь 2020
    Декабрь 2019
    Февраль 2019
    Январь 2019
    Октябрь 2018
    Сентябрь 2018
    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Июнь 2016
    Май 2016
    Апрель 2016
    Март 2016
    Февраль 2016
    Декабрь 2015
    Ноябрь 2015
    Октябрь 2015
    Сентябрь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Октябрь 2014
    Сентябрь 2014
    Июнь 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Декабрь 2013
    Сентябрь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Июнь 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Categories

    Все
    129 դպրոց
    ամանոր
    Գայի անվան թիվ 129 դպրոց
    Հույսի կամուրջ
    ներդրում

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.