4-րդ դասարանի մի խումբ տաղանդավոր սաներ իրենց շնորհներով հիացնում են Ամանորի և Սուրբ Ծնունդի նորամուտը երաժշտարվեստի կախարդական հնչյուններով։ Մենք այսպես էլ ենք անցկացնում դասամիջոցները։ Մարտահրավերը նետում ենք մյուս դասարաններին։ Ուրախ և անհոգ, առողջ և խաղաղ, խոստումնալից ու հաջողակ Տարեմուտ ենք մաղթում մեր հզոր և կախարդական Երկրին։ Շնորհավոր Ամանոր Սուրբ Ծնունդ։Մեր հաղթանակները շարունակական են և բազմաբնույթ: Մենք դաստիարակում ենք հայրենիքի պատիվը բարձր պահելու վճռականությամբ` միասին և հանուն բոլորիս: Հաջողության հասնում են գիտելիքով, որը մեր անպարտելի զենքն է: Շնորհավորում ենք և հպարտանում: Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի VIIIա դասարանի աշակերտները` ընթերցելով Ռաֆֆու <<Խենթը>> պատմավեպը, նոյեմբերի 22.-ին տնօրենի և դասղեկի հետ այցելեցին Էջմիածնի Սբ. Գայանե վանքի գերեզմանատուն` խենթի և Մախլուտոյի գերեզմանին: Բոլորը տպավորված էին: Բոլոր ժամանակներում անզոր են տարերքները մշակութային Արժեքների առջև։ Հանդիպում ԼԵԳԵՆԴՒ հետ ։ Գրականությունն ու երաժշտությունը գիտական ֆորում Հայկական բարեգործական ընդհանուր միությունում։ |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Categories
Все
|