Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տնօրեն Լ. Պետրոսյանը:
<<Վերջին շաբաթների ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է և ունի անպարտելիի համբավ: Երբ դարանակալ թշնամին դիվերսիոն հարձակումներ էր գործում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների տարբեր տեղամասերում, մեր բանակը արժանի հակահարված տվեց թշնամուն՝ ապացուցելով, որ հայ զինվորի համար թանկ է ամեն մի թիզ հողը, թանկ է հայրենիքը, թանկ են հարազատները:
Դպրոցն է այն կարևոր օղակը, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում ապագա զինվորները: Դրանում իրենց ներդրումն ունեն բոլոր ուսուցիչները և առավելապես ռազմագիտության ուսուցիչ մայոր Ա. Գրիգորյանը>>:
Միջոցառման ընթացքում անուն առ անուն հիշեցին դպրոցի այն շրջանավարտներին, որոնք այսօր ծառայում են բանակում: Նրանց ծնողները հրավիրված էին միջոցառմանը :
Դպրոցում ամեն տարի նշվում են բոլոր պետական տոները: Այդ միջոցառումները լի են անակնկալներով: Այս անգամ էլ երեխաները ծանրոցներ էին պատրաստել ծառայության մեջ գտնվող տղաների համար, որոնք ծնողները կուղարկեն նրանց զորամասերը: