Քիչ անց ոստիկաններին դիմավորեցին դպրոցում: 6-րդ դասարանի աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել այդ տոնին: Հնչեցին երգեր` նվիրված մեր երկրի հասարակական կարգուկանոնը պահպանող քաջ ոստիկաններին: Երեխաները արտասանեցին բանաստեղծություններ, որոնք բացահայտում էին ոստիկանի դերն ու նշանակությունը մեր կյանքում: Ոստիկաններն ուշադրությամբ լսում էին երեխաների` ասված ջերմ ու երախտագիտությամբ լի խոսքերը:
Ոստիկանները խոստովանեցին, որ անակնկալն իրոք ստացվել է: Իրենց կյանքում միշտ կհիշեն այս ջերմ մթնոլորտը, փոքրիկ հուշանվերներն ու ծաղիկները: