Օրվա խորհուրդը` <<Հուշարձանների պահպանության օր>>կարգախոսով, ավելի մեծացավ և իմաստնացավ, երբ սկսվեց պատանի գայականների կազմակերպած տոնահանդեսը:
<<Պատանի գայականների>> քայլերգի խրոխտ հնչյունների տակ կրտսեր դպրոցականները` զինվորական համազգեստով, շարասյուն են կազմում հայազգի քաջարի զորավար Գայի կիսանդրու շուրջը: Սիրելի զորավարի հուշարձանի երկու կողմերում դեռ վաղորդյանից մարտական կեցվածքով պատվո պահակ էին կանգնել VI դասարանցիներ Րաֆֆին և Վարանդը:
Այռուծասիրտ հերոսի կիսանդրու պատվանդանին, ինչպես միշտ թարմ ծաղիկներ են, ծաղկեզամբյուղներ: Արձանն այդ օրը փայլում է իր մաքրությամբ ու կենդանությամբ: Լսվում է դպրոցի տնօրենի` Լ. Պետրոսյանի հայրենաշունչ դիմումը հանդեսի մասնակիցներին: