Դպրոցի բակում` Գայի կիսանդրու առաջաշակերտները թարմ ծաղիկներ դրեցին :
Միջոցառումն սկսվեց գայականների հիմնով: Տնօրեն Լ. Պետրոսյանը պատմեց հերոսի անցած ուղու և սխրանքների մասին:
Աշակերտները կարդացին իրենց նամակ- մտորումները` ուղղված Գային:
Հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ:
Դպրոցի մի խումբ աշակերտներ և ԵՊՄՀ-ի ուսանողներ այցելեցին Գայի մորաքրոջը՝ տիկին Էլվիրային :
Միջոցառման տեսագրությունն ուղարկվեց հերոսի թոռանը, որը կրում է նրա անունը:
Աշակերտական խորհրդի անդամները եղան Նորքի 1-ին զանգվածում և ծաղիկներ դրեցին զորավարի արձանի մոտ:
Եվս մեկ օր հարգանքի ու խոնարհման նրա առաջ, ում օրինակով դաստիարակվում են դպրոցի աշակերտները: