Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
ԳԱՅԻ(ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ. 129 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Դասասենյակներ
    • Աշակերտական խորհուրդ >
      • Աշակերտական խորհուրդ 2022-2023
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ 2021
    • Տնօրենի թափուր տեղ 2022
    • Ուսուցչի թափուր տեղ
    • Ծնող խորհուրդ
  • Հաշվետվություններ
    • տարիֆիկացիա >
      • 2021 - 2022
      • 2022-2023
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2022-2023 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022 ուստարի
      • 2022 - 2023 ուստարի
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Դասացուցակ
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ

June 24th, 2014

24/6/2014

0 Comments

 

Ավանդներին հավատարիմ

Изображение
Երևանի Գայի անվ. թիվ 129 հիմնական դպրոցում հյուրընկալվել էին Հայկ Բժշկյանցի հարսը՝ Սոֆյա Լևոնովնան, իր դստեր՝ Նինա Սամվելովնայի և Գայի զարմիկ Ռուդոլֆ Օհանյանի հետ:

Դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ գործողության մեջ է դրվել աշակերտական խորհրդի այս տարվա որոշումը. այն է՝ թարմացնել և հարստացնել դպրոցի թանգարանը, կապ հաստատել Գայի հարազատների հետ, կազմակերպել հանդիպումներ, միջոցառումներ, պատանի գայականներին կրթել և դաստիարակել Գայի ոգով:

Հուզված և ուրախ էին հյուրերը. պարզվեց՝ սա առաջին անգամն է, որ իրար հանդիպեցին Լեգենդար Գայի հարսն ու թոռը զարմիկ Ռուդոլֆ Օհանյանի հետ:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Հյուրերն իրենց հետ բերած նյութերով հարստացրին դպրոցի թանգարանը:


Հայոց լեզվի և գր. ուսուցչուհի՝ Մ. Ավետիքյան



0 Comments

December 25th, 2013

25/12/2013

0 Comments

 
Մոտենում է Ամանորը


Այդ շատ սիրելի տոնին պատրաստվում են բոլոր աշակերտները: Այս տարի մեր աշակերտական խորհուրդը որոշել է դպրոցը զարդարել նաև դրսից: Արդեն տեղադրված են տոնածառն ու ձնեմարդը: Ձևավորված են  Հիսուսի ծնունդը խորհրդանշող տեղը` գոմը և մսուրը, հովիվները, որոնք այցի էին եկել Մարիամին և Հովսեփին:Մշտապես վառվող լույսը խորհրդանշում է մեր Տիրոջ դերը բոլոր ազգերի կյանքում:


Picture
Դպրոցի աշակերտական խորհուրդը հայտնում է իր խորին շնորհակալությունը դպրոցի տնօրինությունից բոլոր աշխատանքներում աջակցելու և սատար կանգնելու համար:

0 Comments

September 21st, 2013

21/9/2013

0 Comments

 
Picture
Երազանք և իրականություն

-Մեր ժողովրդի դարավոր երազանքն  այսօր իրականություն է դարձել և մեր սերնդին է բախտ վիճակվել վայելելու ազատ ու անկախ Հայաստանի խաղաղ և լուսավոր կյանքը: Մենք ենք գալիքի գանգրահեր մանուկները ու վստահ քայլերով դեպի էլ ավելի պայծառ ապագան ենք գնում՝ չմոռանալով անցյալը և նրա ուսանելի դասերը: Մենք կրողն ենք անցյալի ավանդների ու երդվում ենք նոր ու լուսավոր էջ բացել հայ ժողովրդի պատմության մեջ,- ահա այսպես սկսվեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը մայրաքաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Խնդությունը, տոնական տրամադրությունը, հայրենասիրական երգն ու պարը միավորել էին միջոցառման մասնակիցներին ու դահլիճում նստած ունկնդիրներին:

Ուսանելին այն էր, որ միջոցառման կազմակերպիչները կարողացել էին ընդգրկել 2-9-րդ դասարանի աշակերտներին ու տոնը դարձրել համադպրոցական: Սա այն առողջ ոգին է ու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցության դաստիարակությունը, որ տալիս են թիվ 129 դպրոցի ուսուցիչները ապագա քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ դաստիարակելու ճանապարհին:

                                                                          Հ. Լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ավետիքյան

           


0 Comments

Մեր սրտի մայրաքաղաք Երևան

16/10/2012

0 Comments

 
     Մենք երբեմն կարոտում  ենք Երևանը՝ հենց Երևանում լինելով հանդերձ: Երևանը մեր սրտի մայրաքաղաքն է: Ամեն տարի նրա տոնին սպասում ենք անհամբերությամբ, այդ օրը ցանկանում ենք լինել նրա բոլոր գեղատեսիլ վայրերում, մասնակցել երգ ու պարին, մեր խինդը խառնել նրա ջերմ մթնոլորտին:
  Այդ օրը տոնին վայել զարդարվում է նաև մեր քաղաքը: Ամենուր վառ գույներ են, փողփողացող եռագույն դրոշներ:
 Այս տարի մենք՝ պատանի գայականներս, Երևանի տոնին մասնակցեցինք քաղաքապետարանի մոտ կազմակերպված միջոցառմանը: Այնտեղ հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավար աշխատողներ:
    Ոգեշունչ   խոսքեր   ասվեցին   մեր    սիրելի  քաղաքի  մասին,  հնչեցին   ազգային   երգեր, 
պարային    խմբերը   ազգագրական    պարեր    պարեցին,   մենք   բազմիցս   վանկարկեցինք  Ե-րե-վան  շը-նոր-հա-վոր  տոնդ….  

Picture
Picture
0 Comments

Դրոշի ամենամյա տոնը

15/6/2012

0 Comments

 
Picture
Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի այս տարվա ավարտական 9-րդ դասարանցիները մասնակցեցին  այս ուստարվա վերջին միջոցառմանը: Այն նվիրված էր ՀՀ պետական խորհրդանիշներից մեկին` դրոշին, որի իմաստն ու նշանակությունը խորն են ըմբռնել մեր աշակերտները: <<Արդեն երրորդ տարին է, ինչ հանրապետությունում նշում են այս` պետական կարևոր նշանակություն ունեցող տոնը>>,- ասաց  դպրոցի տնօրեն Լիանա Պետրոսյանը և պատմական ակնարկով ներկայացրեց մեր եռագույն դրոշի  պատմությունը:        

            Դպրոցի կամարների տակ հնչեցին խրոխտ ու հայրենաշունչ երգեր: Ասմունքի խմբակի մասնակիցներից 6-րդ դասարանի աշակերտներ  Շարոյան Հայկը և Շաշիկյան Տիգրանը ևս մասնակցեցին միջոցառմանը` արտասանելով դրոշին նվիրված բանաստեղծություններ: <<Գրական բողբոջներ>> ստեղծագործական խմբի անդամներից  Աղաբեկյան Հովհաննեսը , Թադևոսյան Վազգենը և Հակոբյան Աննան կարդացին իրենց գրած բանաստեղծությունները` նվիրված պետական խորհրդանիշներին:

Վերջում 9-րդ դասարանի աշակերտները արտասանեցին դպրոցի շրջանավարտ Է. Գասպարյանի  հայոց եռագույնին նվիրված բանաստեղծությունը:

                                                                                                   Ու ես մի օր ճամփա կելնեմ`

                                                                                                   Եռագույնը բռնած ձեռքիս,

                                                                                                   Որ Մասիսի գլխին կապեմ

                                                                                                   Ծիածանը Հայաստանիս:

            Այս ամենամյա միջոցառումը  հավատարմության երդում է մեր երկրի հանդեպ ու երաշխիք ապագայում գործելիք սխրանքների համար:

Հայոց լեզվի և գրակ.  ուսուցչուհի   Մ. Ավետիքյան



0 Comments

Մեր համեստ ներդրումը հիմնադրամին

24/11/2011

0 Comments

 
_
    Մայրաքաղաքի Գայի անվան թիվ 129 դպրոցում մեծ հնչեղություն ստացած <Օգնիր դպրոցիդ> կարգախոսը ունեցավ իր շարունակությունը: Դպրոցի  աշակերտական խորհուրդը որոշեց մասնակցել համահայկական հիմնադրամի մարաթոնին:

    Լիպարիտ Սարգսյանի մի բանաստեղծության տողը դարձավ նախաձեռնության կարգախոսը <Մեր երազած տունը մեր ձեռքով կկառուցենք>: Դպրոցի առաջին հարկում տեղադրված ստենդի մոտ դրվեց մի փոքրիկ արկղ- Համահայկական հիմնադրամ մակագրությամբ և տետր: Աշակերտն իր կատարած ներդրումից հետո նշում էր դասարանը և անուն- ազգանունը: Շատ ոգևորություն և աշխուժություն էր առաջացել դպրոցում: Մոտենում էին դասարաններով, կատարում ներդրում, նկարվում` իրենց անհատական ալբոմների մեջ ձևավորում նոր էջ` որը վկայում է նրանց քաղաքացիական պարտքի բարձր գիտակցության և ազատագրված Արցախի հեռավոր գյուղերը ջրով մատակարարելու մտահոգության մասին:

    Ժամանակակից մեթոդներով կրթությունն իրականացնելու նպատակներից մեկն  էլ (եթե ոչ ամենակարևորը) նոր մարդու ձևավորումը, կրթումն ու դաստիարակումն է, մարդ, որը ամուր կկանգնի իր ապուպապոտ հայրենի հողին, որը նոր ժամանակներում կունենա արագ կողմնորոշվելու և ճիշտ վճիռներ կայացնելու հմտություն, որն իր գործունեությունը  կնպատակաուղղի իր հայրենիքի հրատապ խնդիրների լուծման գործընթացի իրականացմանը: Մեր դպրոցում յուրաքանչյուր աշակերտ գիտակցում է, որ իր երկրի հյուլեն լինելով` պարտք ունի կատարելու հայրենիքի հանդեպ` մասնակցելով նրա պայծառ ապագայի կառուցման վեհ աշխատանքին:

0 Comments

    Click here to edit.
    Click here to edit.
    Click here to edit.
    Чтобы изменить, нажмите здесь.

    Archives

    Март 2022
    Декабрь 2021
    Ноябрь 2021
    Декабрь 2020
    Сентябрь 2020
    Февраль 2020
    Январь 2020
    Декабрь 2019
    Февраль 2019
    Январь 2019
    Октябрь 2018
    Сентябрь 2018
    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Июнь 2016
    Май 2016
    Апрель 2016
    Март 2016
    Февраль 2016
    Декабрь 2015
    Ноябрь 2015
    Октябрь 2015
    Сентябрь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Октябрь 2014
    Сентябрь 2014
    Июнь 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Декабрь 2013
    Сентябрь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Июнь 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Categories

    Все
    129 դպրոց
    ամանոր
    Գայի անվան թիվ 129 դպրոց
    Հույսի կամուրջ
    ներդրում

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.