Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
ԳԱՅԻ(ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ. 129 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Դասասենյակներ
    • Աշակերտական խորհուրդ >
      • Աշակերտական խորհուրդ 2022-2023
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ 2021
    • Տնօրենի թափուր տեղ 2022
    • Ուսուցչի թափուր տեղ
    • Ծնող խորհուրդ
  • Հաշվետվություններ
    • տարիֆիկացիա >
      • 2021 - 2022
      • 2022-2023
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2022-2023 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022 ուստարի
      • 2022 - 2023 ուստարի
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Դասացուցակ
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ

February 22nd, 2014

22/2/2014

0 Comments

 
Изображение
                                            Թումանյանական օրեր
Փետրվարի 19-ին Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում միջոցառումների <<հեղեղ >>էր: 4-րդ դասարանցիները հանդես եկան ներկայանալի դասով <<Մեր քաղցրաբառ հայոց լեզուն>> խորագրով: Դասի նպատակն էր խորացնել թեմայի շրջանակում անցած նյութերը, հասնել հայոց լեզվի դերի ու նշանակության խորը գիտակցման, վառ պահել երեխաների սերն ու հետաքրքրությունը գրքի և ընթերցանության նկատմամբ: Երեխաները ներկայացրին իրենց գրական թոթովանքները նվիրված Հովհ. Թումանյանին, հայոց լեզվին և գրքին:

Թումանյանական օրերին ակտիվ մասնակցություն ունեցան նաև տարրական դասարանի աշակերտները: Դասվարներ Է. Ավետյանը և Գ. Ղարիբյանը մեծ լոռեցու համբավը հասցրել էին փոքրիկներին: Նրանք իրենց բեմական խոսքով հիացրին հանդիսատեսին:

Դպրոցի 7-րդ և 9-դասարանի աշակերտները ներկայացրին դրվագներ Հովհ. Թումանյանի <<Անուշ>> պոեմից, հեքիաթներից, բալլադներից: Կրկին թևածում էր մեծ լոռեցու շունչը, այն վեհ գաղափարները, որոնք նա արտահայտել է նահապետական հայ գյուղի, հողի ու ջրի հետ կապված ու իմաստնացած հայ մարդու կերպարներով: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ժ. Գրիգորյանը մեծ ճաշակով և հմտությամբ էր ընտրել նյութերը, ներկայացրել Լոռվա կոլորիտը, միջավայրն ու մարդկանց:

Աշակերտները սիրով  Հովհ. Թումանյանի մանկական ստեղծագործությունների գրքերը նվիրեցին միմյանց, որպեսզի հովհ. Թումանյանի հետ անցնեն իրենց բոլոր օրերը և հագուրդ ստանան իրենց վառ երևակայությունը մեծ գրողի հերոսների կյանքով ու գործով:

Թումանյանական օրերը ամփոփեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ավետիքյանը, որը հանդես եկավ  <<Հովհ. Թումանյանի  բալլադները >> մանկավարժական ընթերցումով: Նա արտահայտեց այն մեծ սերը, որ ուներ Թումանյանը ժողովրդական ավանդությունների և զրույցների նկատմամբ, որոնց թեմաներով գրված ստեղծագործությունները զգալի տեղ են գրավում Թումանյանի ժառանգության մեջ: Աշխատանքը ներկայացվեց համակարգչային սենյակում և զուգակցվեց կյանքին և ստեղծագործությանը նվիրված նկարներով և մեկնություններով:
Թումանյանական օրերը ուսանելի էին և տրամադրող:

                                                                       Հայոց լեզվիև գրականության ուսուցչուհի Մ. Ավետիքյան


Изображение
Մեկ ժամ Թումանյանի աշխարհում

Փետրվարի 17-ից մինչև 21-ը դպրոցում անց են կացվել թումանյանական միջոցառումներ: Միջոցառումները գերազանցել են մեկը մյուսին:

Շաբաթվա ավարտը կատարեցին 2-րդ և 3-րդ դասարանները, դասվարներ` Է. Ավետյանի և Գ. Ղարիբյան:
 Կազմակերպել էին մի չքնաղ միջոցառում`<<Թումանյանը մանուկների աշխարհում>>: Ասմունք, երգ, պար` միախառնված մի կատարյալ տոն:
Հնադեսին հատուկ փայլ տվեց Ս. Եղիազարյանի անմիջական մասնակցությունը` իր պատրաստած երգերով և նվագակցությամբ:
Հանդեսն ավարտվեց <<Կաքավի երգ>>-ով, որի տակ հրաշալի պարում էին փոքրիկ կաքավիկները:
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել դասվարներին` մեզ 1 ժամ Թումանյանի մանկական աշխարհ տանելու համար:

                                                                                 Մասնախմբի ղեկավար` Բ. Ստեփանյան

0 Comments

February 22nd, 2014

22/2/2014

0 Comments

 
Изображение
Գրքասերի օրը

Գրքասերի օրվա  միջոցառումը, որ ամեն տարի կազմակերպում  և անց է կացնում Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Լ. Հարությունյանը, այս տարի աչքի ընկավ իր բովանդակության բազմազանությամբ ու լայն ընդգրկումով: Աշակերտները ներկայացրին իրենց սիրած հայ և օտարազգի գրողների կյանքից դրվագներ և պատմութուններ, որոնք շատ հետաքրքիր էին և ուսանելի: Պարզ էր, որ այս երեխաները կյանքի իմաստն ու հետաքրքրությունը տեսնում են ընթերցանության մեջ:

Աշակերտները հիացրին իրենց գրական ու մաքուր հայերենով, հարուստ բառապաշարով: Նրանք արտասանեցին Ամենայն հայոց բանաստեղծի քառյակներն ու բանաստեղծությունները: <<Թմկաբերդի առումը>> պոեմի դերերով արտասանությունը հիացրեց ունկնդիրներին: Դպրոցի տնօրինությունը խրաախուսանքի արժանացրեց բոլոր մասնակիցներին: Նրանց, որպես նվեր և հիշատակ, հայ հեղինակների գրքեր նվիրելով:


0 Comments

February 22nd, 2014

22/2/2014

0 Comments

 
Լեգենդար Գայի 127-ամյակը

Գային` Հայկ Բժշկյանին նվիրված ամենամյա մջոցառումն սկսվեց վաղ առավոտյան` մինչ դասերի սկսվելը: Գայի անունը կրող թիվ 129 հիմնական դպրոցի դահլիճում հավաքվել էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից ուսանողներ:
Հնչեց  Հայաստանի Հանրապետության հիմնը : Դպրոցականներին ողջունեց և Գայի սխրանքների մասին պատմեց տնօրենը` պատմության մասնագետ Լ. Պետրոսյանը: Աշակերտները նախապատրաստել էին <<հարցազրույց>> Գայի հետ, որի դերակատարն էր 8-րդ դասարանի աշակերտ Հայկ Շարոյանը: Այդ զրոյցի միջոցով դիտողները վառ պատկերացում կազմեցին մեծ հայորդու` Գայի քաջության, խիզախության, ռազմական գործի իմացության, նրա երազանքների, հայրենասիրության և ստացած պարգևների մասին: Օրն ավարտվեց II մասիվում` Գայի արձանի մոտ: Այնտեղ աշակերտները պատմեցին Գայի հաղթանակների մասին, երդվեցին ծառայել ՀՀ բանակում նույնքան նվիրումով, որքան  Գայն էր  իրեն դրսևորել կռիվներում:
Երկու գայականներ` 9-րդ դասարանի աշակերտներ, հրացանով պատվո պահակ էին կանգնել արձանի մոտ: Աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, ծաղիկներով և ծաղկեպսակով զարդարեցին լեգենդար Գայի արձանը: Սա ևս մեկ ոգեկոչման օր էր, որը նպաստում է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

                                     Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի `  Մ. Ավետիքյան

0 Comments

    Click here to edit.
    Click here to edit.
    Click here to edit.
    Чтобы изменить, нажмите здесь.

    Archives

    Март 2022
    Декабрь 2021
    Ноябрь 2021
    Декабрь 2020
    Сентябрь 2020
    Февраль 2020
    Январь 2020
    Декабрь 2019
    Февраль 2019
    Январь 2019
    Октябрь 2018
    Сентябрь 2018
    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Июнь 2016
    Май 2016
    Апрель 2016
    Март 2016
    Февраль 2016
    Декабрь 2015
    Ноябрь 2015
    Октябрь 2015
    Сентябрь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Октябрь 2014
    Сентябрь 2014
    Июнь 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Декабрь 2013
    Сентябрь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Июнь 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Categories

    Все
    129 դպրոց
    ամանոր
    Գայի անվան թիվ 129 դպրոց
    Հույսի կամուրջ
    ներդրում

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.