Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
ԳԱՅԻ(ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ. 129 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Դասասենյակներ
    • Աշակերտական խորհուրդ >
      • Աշակերտական խորհուրդ 2022-2023
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ 2021
    • Տնօրենի թափուր տեղ 2022
    • Ուսուցչի թափուր տեղ
    • Ծնող խորհուրդ
  • Հաշվետվություններ
    • տարիֆիկացիա >
      • 2021 - 2022
      • 2022-2023
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2022-2023 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022 ուստարի
      • 2022 - 2023 ուստարի
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Դասացուցակ
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ

Ջերմ հանդիպում

12/10/2015

0 Comments

 
Picture
9.10.15թ. Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում հումանիտար մասնախմբի և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ համատեղ անցկացվեց Գրադարանի օրվան նվիրված միջոցառումը: Դպրոցում հյուր էր ամերիկահայ  գրող, երաժիշտ և մանկավարժ Ֆիրա Զեֆա Ակյանը:
Ֆիրային հիացրել էր աշակերտների իմացությունը ու զարմացրել նրանց անկեղծ ու անկաշկանդ մեկնաբանությունները:
Կոչումով մանկավարժ՝ Ֆիրան խոստովանեց, որ դրական մեծ լիցքեր ստացավ այս  ջերմ հանդիպման ընթացքում:
Իսկ գրքասեր երեխաները շատ ուրախ ու գոհ էին նրա խրախուսանքներից:
 Հանդիպումը ոգևորել էր բոլորին: Աշակերտներին շատ բան տվեց մտերմիկ զրույցը և կարդացած հեքիաթների ինքնուրույն մեկնությունը:
        Իսկ Ֆիրա Զեֆա Ակյանի ականջներում դեռ երկար կհնչեն մանուկների զիլ, հնչեղ ձայները և միայն իրենց հատուկ համարձակ կարծիքներն ու մոտեցումները: Նա իր հետ կտանի դրական մեծ էներգիա հետագա ստեղծագործությունների համար:
            Հանդիպման վերջում Ֆիրա Ակյանը իր հեղինակած գրքերից և երաժշտական սկավառակներից նվիրեց դպրոցի գրադարանին, որոնք նա բերել էր հեռավոր Ամերիկայից:
            Աշակերտները խոստացան, որ հաջորդ հանդիպման ժամանակ կկազմակերպեն թատերական ներկայացում Ֆիրա Ակյանի ստեղծագործությունների հիման վրա:
 
Հումանիտար մասնախմբի ղեկավար Մ. Ավետիքյան

           
           
           
           

               
               
           
           


0 Comments

Թիվ 129 ՀԻՄՆԱԿԱՆ  ԴՊՐՈՑԻ 2014-2015  ՈՒՍՏԱՐՎԱ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ  ԳՆԱՀԱՏՈՒՄ 

11/10/2015

0 Comments

 

 
Ուսումնական   հաստատության   գործունեության   ներքին   գնահատման   չափանիշները
բխում  են  հանրակրթության   պետական   չափորոշչով   սահմանված   պահանջներից   և ներառում  են`
 
1.     սովորողների  գիտելիքների,կարողությունների, հմտությունների  ձեռքբերմանը,արժեքային համակարգի  ձևավորմանը,  սովորողների  զարգացմանն  ուղղված գործողությունների առաջնայնությունը, ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային ծրագրում դրանց արտացոլումը, իրականացման արդյունավետությունը.
Դպրոցում  2014-15 ուստարում  առկա  է  9  դասարան , որից  4-ը  տարրական,
5– հիմական  դասարան: Դպրոցում  սովորում  են  173 աշակերտ: Աճը  անցած   ուստարվա   համեմատ  կազմել  է  9 աշակերտ:
      Առաջադիմությունը    100%
      Որակի  տոկոսը          40%
      Գերազանցիկներ        30
      Հարվածայիններ         64
·      Դպրոցում դասապրոցեսի կազմակերպման համար կաբինետները  ապահովվել  են  անհրաժեշտ   
      պայմաններով:
     ·       Ուսուցիչներին դասը արդյունավետ կազմակերպելու համար տրվել են դիդակտիկ և օժանդակ
             նյութեր:
     ·       Ուսուցիչների մանկավարժական գիտելիքների և հմտությունների բարձրացման համար   
            տնօրենը և փոխտնօրենները  կազմակերպել են սեմինարներ՝  «Մեթոդ և հնար»,    
           <<ՈՒսուցանող  գնահատման ձևերը>>, <<Ծնողական ժողովների   անցկացումը  >> :
     ·      Դասապրոցեսի արդյունավետությունը բարձրացնելու  համար ուսուցիչները դասին
             ներկայացել են դասի պլաններով:
     ·      Ուսուցիչները դասի պլանավորման ժամանակ հիմնականում առաջնություն են տվել դասի
            կազմակերպման խմբային կամ ինտերակտիվ մեթոդներին:
     ·     Դասապրոցեսի արդյունավետությունը պարզելու համար տնօրենի, տնօրենի տեղակալների, մ/մ
           նախագահների և ուսուցիչների կողմից կազմակերպվել են բազմաթիվ դասալսումներ և
           մշտադիտարկումներ հետևյալ  թեմաներով՝ բանավոր գանահատում,տնային աշխատանքի
           կատարում,աշակերտների իքնուրույն աշխատանքը դասի ընթացքում, ուսուցչի աշխատանքը    
     հետ մնացող աշակերտների հետ, աշակերտների մասնակցությունը դասին, աշակերտների
     աշխատանքը կրկնողության ժամանակ, նոր մեթոդների և հնարների կիրառումը
     դասապրոցեսում, որոնց ընթացքում վեր են հանվել դասի արդյունավետությանը վնասող
      թերությունները, և դասերի համատեղ պլանավորման միջոցով շտկվել են դրանք:
    ·         Տարվա ընթացքում կազմակերպվել են բաց դասեր, որոնք նպաստել են աշակերտների կողմից
          տարբեր նյութերի խորությամբ ուսումնասիրմանը և գիտելիքների ավելացմանը.
      1.     Գրականություն – Ավետիքյան Մ.,Հայրապետյան Ջ.
      2.    Աշխարհագրություն  -Ենոքյան Հ.
      3.  Մաթեմատիկա –Գալստյան Ն.
      4.   Ռուսերեն- Գալոյան Գ.
       5.  Անգլերեն – Միքայելյան Ն.
      
 
 
    ·    Աշակերտների հմտությունների և կարողությունների զարգացմանը ուղղված կազմակերպվել են    
          նախագծեր և խմբակներ, որին աշակերտները բավական ակտիվ մասնակցել են:
      1.  Երգչախումբ- <<Բարեկամության թևերով>>
      2.  Համակարգչային  գործ  - Ն.Գալստյան 
      3.  Պատանի  մաթեմատիկոս – Ն.Գալստյան
 
    ·   Դպրոցի տարեկան պլանով նախատեսված են եղել  ուսումնական և    
         դաստիարակչական  միջոցառումներ.
  1. Դասասենյակների  կահավորում և նախապատրաստում նոր ուսումնական տարվան
  2. Թեմատիկ պլանների կազմում և հաստատում
  3. Գիտելիքի օր
  4. Աշակերտական ընդհանուր ժողով
  5. Ուսուչի  օրվան  նվիրված  միջոցառում
  6. Հայ գրին և գրատպությանը նվիրված միջոցառում
  7. Ռուսաց  լեզվի և մշակույթի նվիրված միջոցառումներ
  8. <<Աշունն ամենուրեք է>> որպես ինտեգրված միավոր
  9. Բերքի տոն
  10. Առարկայական մրցույթ մաթեմատիկայից
  11. ՄԻԱՎ  ՁԻԱՀ-ին նվիրվաշ բաց դասեր
  12. Առարկայական օլիմպիադաներ
  13. Ամանորյա միջոցառում
  14.  Բանակի  օր << Ապահով թիկունք>>
  15. Միջոցառումների  շարք <<Անաղարտ պահենք մայրենին>>
  16. Անտառապահի  օր՝  կանաչ  անկյունի  ստեղծում
  17. Մայրության  տոն 
  18. Հայ  մտավորականի  օր
  19. Հայաստանի  ճամփեքով
  20. Սպորտլանդիա
  21. Հրաժեշտ   այբբենարանին 
  22. Միջդասարանային սպորտլանդիա
  23. Միջոցառում նվիրված Եղեռնի զոհերի 100 ամյա հիշատակին`անմոռուկների պատրաստում
  24. Միջոցառումներ Աղետների ռիսկերի հետ կապված
  25. Այցելություններ թատրոն և համերգասրահներ
  26. «Թվերի  աշխարհում»
  27. Համադպրոցական  միջոցառում  «Սիրել  մարդուն»
  28. «Կենգուրու»  մաթեմատիկական  մրցույթ
  29. <<Մեղու>> մայրենիի մրցույթ
  30. <<Русский медвежонок >> միջազգային մրցույթ
  31. Էքսկուրսիա  ՝  թիթեռների  ցուցահանդես  /էկզոտարիում/
  32. Ծառատունկ
  33. Աշխարհագրական  վիկտորինա  դաս  միջոցառում
  34. Հրաձգության  մրցումներ
  35. Երևանի  2796  ամյակ  Էրեբունի  -Երևան  /Էրեբունի  թանգարանում/
  36. Վերջին զանգ
 
 

  • Մասնագիտական  կողմնորոշման   շաբաթներ
1.Այցելություն
  • ՀՀ  Կենտրոնական  բանկ
  • Զինվորական  զորամասեր /զինղեկ Ա.Գրիգորյան /
 



2.Հանդիպումներ ԲՈՒՀ –երի ներկայացուցիչների  հետ:
 
      Մեհրաբյանի  անվան  բժշկական  ինստիտուտ, ՀՊՄՀ-ի պրոֆեսորոդասախոսական  կազմի  հետ:
 
3.Սպորտային մրցույթներ
 
     Անցկացվել են ներդպրոցական  սպորտլանդիաներ  7-րդ դասարանում, ֆուտբոլի       
     առաջնություններ  6-9-րդ  դասարաններում, մասնակցել  են  միջդպրոցական՝ անկախության  22-րդ տարեդարձին   նվիրված  խաղերին, Ազգային ժողովի գավաթի  առաջնության,
4.Առարկայական  մրցույթներ
 
    Աշխարհագրություն ՝  6-րդ  դասարան
    Մայրենի -4-րդ դասարան
    Անգլերեն-4-րդ դասարան
    Ես և շրջակա աշխարհը -4-րդ դասարան
   
5.Էքսկուրսիաներ
 
   Օշական,էջմիածին , /ոստիկանության ուղեկցությամբ/
 
6.Այցելություններ  մշակութային  օջախներ
 
   Պատանի հանդիսատեսի թատրոն,Ստանիսլավսկու անվան  ռուսական թատրոն,Հ.Թումանյանի   
   անվան տիկնիկային թատրոն,Ա,Խաչատրյանի անվան համերգասրահ
   Հ.Թումանյանի ,Ավ. Իսահակյանի,Ե. Չարենցի,Մ.Սարյանի ,Խ.Աբովյանի տուն- 
   թանգարաններ,Մատենադարան,Բնության թանգարան,Երևան քաղաքի պատմության   
   թանգարան,Երևանի պետական պատկերասրահ,Բուսաբանական այգի, «Մոսկվա» կ/թ:
 
 2.  Հանրակրթական  ծրագրերի  երկրորդ  աստիճան 
Ավարտական  քննություններից   <<18>>, <<19>>  և  <<20>>  գնահատականներ   
     ստացած  շրջանավարտների  թիվը  և տոկոսը:
     Թիվը – 2 աշակերտ   : Տոկոսը – 13 %
  • Ավարտական  քննություններից   անբավարար  գնահատական  ստացած  շրջանավարտների  թիվը  և տոկոսը   / չկա/:
  • Հայոց  լեզվից  և մաթեմատիկայից  բարձր / <<8>>, <<9>>  և  <<10>> /  և անբավարար / <<1>>, <<2>>  և  <<3>> /  տարեկան    գնահատականներ  ստացած  սովորողների  թիվը  և տոկոսը  հանրակրթական  աստիճանների
  • <<8>>, <<9>> , <<10>>  ստացած  աշակերտները
առաջին  աստիճան  7  աշակերտ  - 46 %
երկրորդ  աստիճան   15   աշակերտ  - 69 %
  • <<1>>, <<2>> , <<3>> 
    առաջին  աստիճան   - 0
    երկրորդ  աստիճան  - 0
  • Հանրակրթական  ծրագրերի  երկրորդ  աստիճանն  ավարտած և  ամփոփիչ  ատեստավորման  արդյունքում  վկայական  ստացած շրջանավարտների  թիվը  և տոկոսը
  15   աշակերտ  100 %
  • <<Գերազանցության >> նմուշով  հիմնական  կրթության  վկայական ստացած  շրջանավարտների   թիվը  և տոկոսը
         Մեկ   աշակերտ `  6 %
    ·  Օլիմպիադաների   համայնքային  փուլին  մասնակցել  են  երեք                               
        աշակերտներ  և  արժանացել  խրախուսանքի:
·  հանրապետական, միջազգային, համաշխարհային օլիմպիադաներին մասնակցած և
         մրցանակներ, խրախուսանքներ ստացած սովորողների թիվը և տոկոսը.
                       չկա
 
 
    ·   համայնքային,  մարզային,  հանրապետական,  միջազգային  մրցույթներին,  տարբեր
        միջոցառումներին սովորողների և ուսուցիչների  ընդգրկվածությունը, մասնակիցների թիվը
  
            ·  Ռուսաց լեզվի  դպրոցական  միջոցառում  «Երգը  հայ-ռուս  ազգերի  բարեկամության  կամուրջ» 
        «Կենգուրու»  մաթեմատիկական  մրցույթ
      <<Մեղու>> մայրենիի մրցույթ
<<Русский медвежонок >> միջազգային մրցույթ
 
                
       
3.հետազոտական,  ստեղծագործական   աշխատանքներին   մասնակցած   սովորողների
      Թիվը  և  տոկոսը, աշխատանքների   արդյունավետությունը.
 
       77 աշակերտ  45 %
     ·    Հայոց  լեզու  և Գրականություն
         Կազմվել են հայ գրողների  կյանքն ու ստեղծագործությունը  ներկայացնող    
         ալբոմներ,հավաքածուներ, գրքույկներ:
 
4.  սովորողների կողմից օրինակելի վարքագծի դրսևորումը,  իրավախախտումներից
       զերծ մնալը.
·   Մշտապես իրականացվել է  ներդպրոցական  վերահսկողություն/ աշակերտների ամենօրյա                                   հաշվառում, միջանցքներում հերթապահության ապահովում, աշխատանք ուշացող աշակերտների հետ/: Աշակերտների  վարքի  կուլտուրայի  բարձրացման  նպատակով անցկացվել  են  զրույց-քննարկումներ  դասղեկների  և  ծնողների   մասնակցությամբ:
 
5.  արտադասարանական   աշխատանքներին   մասնակցած  սովորողների  թիվը և
       տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.
71    43 %
    ·    Երաժշտության խմբակ ղեկավար`  Ս.Եղիազարյան
    ·     Ասմունքի խմբակի ղեկավար`Մ.Ավետիքյան
    ·  Պատմության խմբակի ղեկավար` Լ.Պետրոսյան
    . Նկարչության խմբակի ղեկավար`Լ.Վարդանյան
  . Ֆիզիկայի խմբակի ղեկավար` Ն.Բաբոյան
  .Բասկետբոլի խմբակի ղեկավար` Ա.Այվազյան
6.արտադպրոցական  կրթությանը  մասնակցած  սովորողների   թիվը  և   տոկոսը.
71    43 %
    ·     Պար
    ·      Երգ
    ·     Մարտարվեստ
    ·      Երժշտական դպրոց
    ·      Նկարչություն
    ·       Հրաձգություն
    ·       Գոբելեն
    ·       Կավագործություն
    ·       Մարմնամարզություն
7.  սոցիալական, բարեգործական ծրագրերին մասնակցած սովորողների թիվը և
     տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.
         31  աշ  21 %
     ·         Համագործկցություն երեխաների սոցիալական   աջակցության  կենտրոնի  հետ: Կենտրոնի     
            անապահով երեխաների համար  գրենական  պիտույքների, խաղալիքների, հագուստի     
            հավաքում:
     ·   Օգնություն անապահով   երեխաներին:
8. սովորողների` առանձին  առարկաների գծով ինքնուրույն կրթական ձեռքբերումները.
      ·         չկա
9. օլիմպիադաների, մրցույթների,  ստեղծագործական  հաշվետվությունների  անցկացումն     
      ուսումնական  հաստատության  կողմից.
     ·         Կենգուրու
     ·         Մեդվեժոնոկ
      .     Մեղու
    10.  հայրենագիտական ճամփորդությունների,  արշավների,  մշակութային օջախներ
        այցելությունների կազմակերպումը, հաճախականությունը.
Ա/ Կազմակերպվել են այցելություններ.
        Օշական,էջմիածին ,
 Բ/ Այցելություններ մշակութային օջախներ
Պատանի հանդիսատեսի թատրոն,Ստանիսլավսկու անվան  ռուսական թատրոն,Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն,Ա,Խաչատրյանի անվան համերգասրահ
Հ.Թումանյանի ,Ավ. Իսահակյանի,Ե. Չարենցի,Մ.Սարյանի ,Խ.Աբովյանի տուն-թանգարաններ,Մատենադարան,Բնության թանգարան,Երևան քաղաքի պատմության թանգարան,Երևանի պետական պատկերասրահ,Բուսաբանական այգի:
11. ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում ուսումնական
հաստատության զարգացման ծրագրի լրամշակմանն ուղղված որոշումների ընդունումը.
Որոշվեց
    ·       ավելացնել դպրոցի համակարգչային հագեցվածությունը, ինտերակտիվ գրատախտակներ
    ·      դաստիարակչական աշխատանքները պլանավորելիս հատուկ ուշադրություն դարձնել ուսման   
         նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և ուսման նկատմամբ պատասխանատվության   
         մեծացմանը:
   ·      ավելի սերտացնել կապերը հիմնական դպրոցների հետ, ստեղծել համատեղ առարկայական   
        մեթոդական միավորումներ:
   ·   Մշակել  և ներդնել աշակերտների ստեղծագործական, հետազոտական և նորարական   
  աշխատանքների խրախուսման  մեխանիզմներ:
          Ձևավորել  բարեկամական կամուրջ ինչպես ՀՀ-ի հեռավոր   մարզերի  դպրոցների հետ այնպես էլ   
          արտերկրյա դպրոցների հետ :    
12.  սովորողների և ուսուցիչների առողջության պահպանումը,  սննդի,  հանգստի,
       աշխատանքի կազմակերպումը.
    Աշակերտների և ուսուցիչների առողջության պահպանման համար պահպանվում են
   ·      սանիտարահիգենիկ նորմերը
   ·      ապահովվում է անհրաժեշտ ջերմաստիճան
   ·      պարբերաբար ստուգվում են աշակերտների առողջական վիճակը
   ·      համաճարակային հիվանդությունների ժամանակ կազմակերպվում է այդ օջախների իզալացում   
        և ախտահանում:
   ·   ընդմիջման ժամանակ , դասերից առաջ և հետո կատարվում է տարանցիկ օդափոխություն
   ·    աշակերտների ուսումնաաշխատանքային  ծանրաբեռնվածությունը  համապատասխանում  է    
         ուսումնական  հաստատության  կանոնադրությամբ նախատեսված դասաժամերի քանակին՝     
         հաշվի առնելով աշակերտների թույլատրելի առավելագույն  ծանրաբեռնվածության չափանիշի     
        պահպանում:
  · դասացուցակները կազմելիս հաշվի է առնվում դասաժամերի օպտիմալ  հարաբերությունը, ուսումնական առարկաների  ճիշտ հաջողությունը, ինչի շնորհիվ ստեղծվում է  աշակերտների մտավոր գործունեությունից ֆիզիկականի փոխվելու հնարավորություն
 ·  դպրոցի բոլոր տարածքները ենթակա են ամենօրյա խոնավ մաքրման
 ·  մաքրման  աշխատանքները կատարվում են  դասերի ավարտից հետո, միջանցքներում՝ յուրաքանչյուր  դասի  ընդմիջումից հետո
 · մարզադահլիճները մաքրվում  և օդափոխվում  է յուրաքանչյուր պարապմունքից հետո
  13.  ուսումնական հաստատության խորհրդի,  ինչպես նաև մանկավարժական,
ծնողական, աշակերտական խորհուրդների աշխատանքի արդյունավետությունը.
 ·       Դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդները գործում են իրենց կանոնադրություններին համապատասխան, ակտիվ մասնակցում են դպրոցի կառավարման աշխատանքներին: Նպաստում է  դպրոցում կրթական  արդյունավետ  կազմակերպմանը, աջակցում է զարգացման  ծրագրին և ապահովում համայնքի հետ արդյունավետ համագործակցություն, անհրաժեշտության  դեպքում խորդակցական  ձայնի իրավունքով  հրավիրվում են ծնողներ աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ:
   14.  ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը,  կրթության որակի
ապահովմանն ուղղված նրանց նորարարական գործունեությունը.
 ·     Դպրոցում աշխատող ուսուցիչների մեծ մասը մասնակցել են ուսուցիչների վերապատրաստումների դասընթացներին, որ կազմակերպվել էր ԿԳՆ ԾԻԳ-ի կողմից «Որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում :
 ·  Դպրոցի բոլոր ուսուցիչները տիրապետում են համակարգչին և ՏՀՏ-ն կիրառում են դասերի ընթացքում և դասերին պատրաստվելիս:
   15.  ուսուցիչների  մասնակցությունը <<Տարվա լավագույն ուսուցիչ>> կամ այլ
      մրցույթների.
  ·           Ավետյան Է.
    16. որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը.
  ·         1   5 %
     17. ուսուցման նպաստավոր պայմանները, նյութատեխնիկական, ուսումնամեթոդական
ապահովվածությունը.
  ·      Իր միջոցների հաշվին թարմացվել   և  նոր  շունչ  են  ստացել  միջանցքները:
   18. ուսումնանյութական միջավայրի անվտանգության ապահովումը.
  ·     Դպրոցում պահպանվում են հրշեջ անվտանգության կանոնները: Բոլոր դասղեկները, կաբինետների վարիչները  ծանոթ են անվտանգության պահպանման կանոններին և հետևում են այդ պահանջներին:
  ·     Յուրաքանյուր  աշակերտ  ապահովված է հարմար աշխատատեղով, ՀՀ  գործող ստանդարտներին համապատասխան աշակերտական նստարանով  կամ սեղանով՝ նկատի ունենալով  սովորողների  տարիքը, հասակը:
  ·    Պահպանվում է անվտանգության տեխնիկայի պահանջները:
  ·    Դպրոցի  բոլոր  անհրաժեշտ տեղերում փակցված է տարհանման սխեմա :
  ·    Դպրոցը  ապահովված է լոկալ ջեռուցման անվտանգ համակարգով:
  ·    Ջեռուցման  ամիսներին  դասարաններում  ջերմաստիճանը  համապատասխանում է նորմերին:
  ·    Դպրոցը  ապահովված է  հոսող խմելու  ջրով շուրջօրյա:    
  ·    Դպրոցի     առկա  են  առանձնացված վերանորոգված  սանհանգույցներ և տղաների և աղջիկների համար:
 ·    Դպրոցում առկա է  սննդի կետ:
 ·    Սննդի կետի տեսակը՝ բուֆետ: Առկա է լվացարան:
 ·     Առկա չէ  տաք  ջուր:
 ·      Հաստատությունում  առկա է  բուժկետ և կարող է տրամադրել  I բուժօգնություն: Առկա է  I բուժօգնության  միջոցներ և դեղորայք:
 ·   Հաստատությունը  պահպանում է շենքի և տարածքի անվտանգ շահագործումը: Տարածքը պարսպապատված է և անվտանգ է սովորողների ազատ տեղաշարժման  համար:Հաստատության շրջակայքում  չկան վերգետնյա, ստորգետնյա  անցումներ:Արտակարգ  իրավիճակներում  հատուկ  ծառայությունների  մեքենաներըկարող են անարգել մոտենան հաստատության շենքին : Պարբերաբար  միջոցառումներ են իրականացվում կրծողների դեմ:Դպրոցում պահպանված են  բոլոր սովորողների  համար ուսումնական գործընթացի կազմակերպման համար  անհրաժեշտ անվտանգության և սանիտարահիգենիկ նորմերը,  կազմակերպվում են երեխայի առողջության պահպանման համապատասխան ծառայությունները:Ապահոված է  կապի և արտակարգ իրավիճակների ազդարարման  համակարգով:
19. տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների առկայությունը և կիրառման
       արդյունավետությունը.
  ·         Դպրոցը ունի համակարգիչներ և համացանց, որից օգտվում են թե ուսուցիչները և թե աշակերտ
       ները:
  ·         Ուսուցիչների զգալի մասը օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները իրենց դասերի կազմակերպման ընթացքում:
  ·         Դպրոցն  ունի  պրոյեկտոր, որը հնարավորություն է տալիս  ուսուցիչներին  դասերը վարել  նորարարական  մեթոդներով:    
20. բյուջետային ֆինանսավորման և ծախսերի արդյունավետության վերլուծությունը.
  ·         Բյուջետային ֆինանսավորումից  կատարվել է  աշխատավարձերի կանոնավոր վճարում:Կոմունալ վճարները կատարվել են  ժամանակին:
 
21. ուսումնական հաստատության կառավարման և ֆինանսավորման հարցերում
համայնքի ներկայացուցիչներին ներգրավելը.
 
  ·    Ուսումնական հաստատությունը ունի խորհուրդ, որը ձևավորվել է կարգին համապատասխան, որի  կազմում  համայնքի  երկու  ներկայացուցիչ  կա  և ակտիվորեն  մասնակցում  են  խորհրդի  գործունեությանը  :
 
22.  ուսումնադաստիարակչական գործընթացում աշակերտակենտրոն մոտեցման 
    ապահովումը` ուսուցման ավանդական և արդիական մեթոդների ներդաշնակ համադրմամբ.
 
  ·    Դպրոցի  ուսուցիչները անցել են տարբեր վերապատրաստումներ ինչպես ներդպրոցական, այպես էլ տարբեր կրթական կազմակերպությունների կողմից կազմակերպված, որի ժամանակ սովորել և տիրապետում են ուսուցման ինտերակտիվ մեթոդներին և դրանք կիրառում են իրենց դասերի ընթացքում:Բավական հաճախ են կազմակերպվում խմբային աշխատանքները դասի ընթացքում, բաց քննարկումներ, բանավեճեր և վերլուծական աշխատանքներ:
  ·      Դպրոցում  կարևորվում է  աշակերտակենտրոն  ուսուցումը, որի հիմքում դրված են դասավանդման նորագույն մեթոդները և մեթոդաբանական   հնարները, որոնք նպատակ ունեն սովորողի մեջ ձևավորելու ուսման նկատմամբ դրական  վերաբերմունք  և ապահովում են սովորողի ակտիվ  մասնակցությունը ուսումնական գործընթացին: Նոր մոտեցումներն առաջնորդվում են մի կարևոր սկզբունքով՝ սովորել կատարելով, սովորել՝ սովորեցնելով:Սա հնարավորություն է  տալիս  գիտելիքը դարձնել կիրառական:
 
23.  ուսուցման նպատակաուղղվածությունը շրջանավարտի պահանջների բավարար-մանը`  ինչպես մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի անցնելու, այնպես էլ կրթությունը շարունակելու առումով.
 
  ·         Մասնագիտական կողմնորոշման համար տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, ավագ դպրոցների  հետ
 
24.  կրթական բարենպաստ միջավայրի ստեղծմանը սովորողների գործուն մասնակցության   առկայությունը,  նրանց  ներգրավվածությունը  դպրոցի  բարեկարգման  և  կանաչապատման  աշխատանքներին.
 
 ·         Դպրոցի աշակերտները պարտաճանաչ կերպով մասնակցում են ինչպես համաքաղաքային, այնպես էլ ներդպրոցական շաբաթօրյակներին և ծառատունկներին:
 ·    Դպրոցի 8-րդ դասարանը  ունի իր տարածքը որտեղ  աճեցնում են ծառեր և այն խնամում:
 
25.  դպրոցահասակ երեխաներին ուսումնառության մեջ ընդգրկելու,  նրանց
վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, մշակելու աշխատանքների իրականացումը.
 
 ·     Հաշվառվում են դպրոցահասակ երեխաներին  գրանցում դպրոց ընդունելու համար:Գարնան առաջին  օրը և տարեվերջին  կազմակերպվել են գեղեցիկ միջոցառումներ, հրավիրել ենք  հաշվառված երեխաներին ,  ծնողներին  ծանոթացրել ենք դպրոցին:
 
26. սեռային (գենդերային)  հավասարության ապահովմանը և համայնքում ապրող
սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների` կրթությունից դուրս չմնալուն ուղղված
ջանքերի դրսևորումը.
 
  ·      դպրոցում  սովորելը աշակերտի և նրա ծնողի որոշման խնդիրն է, բայց դպրոցը բոլոր աշակերտների համար ստեղծում է հավասար պայմաններ, իսկ անապահով ընտանիքների երեխաներին սահմանված կարգով ազատում է դասագրքերի վարձավճար մուծելուց: Տրվում է նրանց անվճար պայուսակներ և գրենական պիտույքներ:
 
27. դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի համար` անկախ նրա ազգությունից,
ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական  ծագումից, ուսումնական հաստատության
մատչելի և հասանելի լինելը.
 
  ·    Դպրոցում բոլոր աշակերտների համար ստեղծված են հավասար պայմաններ, ուսումնական  հաստատությունը  գործում  է  ժողովրդական  սկզբունքների  հիման  վրա:
 
28. կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին ուսումնական
      հաստատության կանոնադրության համապատասխանությունը.
 
 
  ·    Դպրոցի կանոնադրությունը կազմվել է օրինակելի կանոնադրության հիման վրա, որտեղ ներառված են այն բոլոր օրենքները և օրենսդրական նորմերը որոնք անհրաժեշտ են դպրոցի կենսագործունեության ապահովման համար:
 
29. պետական ուսումնական հաստատությանն անհատույց օգտագործման իրավունքով
հանձնված շենքերի (գույքի) խնամքով շահագործումը և պահպանումը.
 
  ·   Դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերի (գույքի) շահագործումը և պահպանումը կատարվում է սահմանված կարգով, առաջացող թերություները արագ վերացվում են:Այդ  պատասխանատվությունը դրված  դպրոցի տնտեսվար  Հ.Մովսիսյանի վրա:
 
30  կիրառված կարգապահական տույժերը և խրախուսանքները, դրանց  հիմնավորվածությունը.
 
  ·      Դպրոցում կարգապահական տույժ ստացած աշակերտ չկա: Ուսուցիչներից նկատողություն ստացող  չկա: Դպրոցի փոխտնօրեն Թ.Պետրոսյանը պատվոգիր է ստացել ԿԳ նախարարից` մանկավարժական գործունեության 50 ամյակի առթիվ:  :
 
31.  ուսուցիչների աշխատանքի ընդունման,  աշխատանքից ազատման,  կենսաթոշակների նշանակման գործընթացի օրինականությունը.
 
 ·     2014-2015 թթ-ին ընդունվել  են  աշխատանքի մեկ պատմության ուսուցիչ, մեկ սոցաշխատող:
 
32.  հանրակրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության
      օրենսդրության պահանջների կատարումը.
 
 ·     Պահանջները կատարվել են ժամանակին և սահմանված կարգով:
 
33.  ուսումնական հաստատությունում վերջին երեք տարիներին իրականացված
       ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները.
 
·
 ·    2012-2013 թթ. ուստարվա ընթացքում ստուգվել են՝ հրամանագիրք, շարժմատյան  /աշակերտների   
     շարժ/, ատեստատների համապատասխանությունը շարժմատյանին, դասամատյանին և  
    արձանագրություններին, ստուգվել  է առաջին  դասարանցիների  անձնական  գործերը
 
·      2013-2014 թթ. ուստարվա ընթացքում ստուգվել են՝ հրամանագիրք, շարժմատյան  /աշակերտների   
    շարժ/, ատեստատների համապատասխանությունը շարժմատյանին, դասամատյանին և   
    արձանագրություններին, ստուգվել  է առաջին  դասարանցիների  անձնական  գործերը,
    
 ·  2014-2015 ուստարվա ընթացքում Կրթության Պետական Տեսչության կողմից անցկացվել են տեսչական          ստուգումներ:
 
    34.  ուսումնական հաստատությանը տրված հանձնարարականների կատարողականների    
   առկայությունը.
 ·     Հանձնարարականները կատարվել են ժամանակին և սահմանված կարգով:
 
 
    35.  ուսումնական հաստատությունում պարտադիր գործածության երաշխավորված
   փաստաթղթերի առկայությունը, դրանց վարման կարգերի պահպանումը:
 
  ·     պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերը առկա են, դրանք վարվում են սահմանված կարգով:
 ·     Աշակերտների անձնական գործ
 ·     Աշակերտների շարժի մատյան
 ·     Ատեստատների բաշխման մատյան
 ·    Վկայականների բաշխման մատյան
 ·      Աշխատողների հրամանագիրք
 ·      Աշակերտների հրամանագիրք
 ·       Աշխատողների անձնական գործ
 ·      Դպրոցի խորհրդի արձանագրությունների մատյան
 ·      Մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան
 ·      Առարկայական մեթոդական միավորումների արձանագրությունների մատյան
 ·      Տարիֆիկկացիոն ձևաթղթերի մատյան
 ·      Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյան
 ·      Սովորողների տեղափոխման թերթիկ
  ·Ստուգման մատյան

0 Comments

Արժանի հատուցում

9/10/2015

0 Comments

 
Picture
Լրացավ վաստակաշատ մանկավարժ Թամարա Պետրոսյանի աշխատանքային բեղմնավոր գործունեության 50-ամյակը, որից 30-ը` Գայի անվան թիվ 129 դպրոցում` նախ որպես ուսմասվար, ապա` տնօրեն:
     Տասնամյակների անխոնջ գործունեության ընթացքում անգամ դար է փոխվել, փոխվել են կրթության առջև ծառացած խնդիրները, բայց ուսուցիչն ու ղեկավարը անհողդողդ մնացել է իր դիրքերում` խիզախող, նորին հետևող, պայքարող, նպատակասլաց և միշտ առաջամարտիկ:
     2015 թ. հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից Թամարա Գևորգի Պետրոսյանին շնորհվել է հուշամեդալ` որպես երկարամյա լավագույն աշխատանքի գնահատական:
     Հաջորդ օրը` վաղ առավոտյան սիրված մանակավարժին սպասում էր իր սաների և գործընկերների անակնկալը: Մանկական հնչեղ ձայներով երեխաները վանկարկում էին.
     -Շը- նոր- հա-վոր…
     Անկեղծ ժպիտներ, սիրո և ակնածանքի խոսքեր հնչեցին հոբելյարի հասցեին:
     -Սիրով նվիրվել եմ իմ աշխատանքին, ձգտել եմ ստեղծել միասնական-
     համերաշխ կոլեկտիվ: Պարգևներ չեմ ակնկալել: Իմ աշխատանքի հաջողության գրավականը միշտ էլ դուք եք եղել, սիրելի աշակերտներ և գործընկերներ: Այս հուշամեդալը նաև ձերն է, գնահատվել է ոչ միայն իմ, այլև Գայի անվան թիվ 129 դպրոցի ողջ կոլեկտիվի աշխատանքը, - ասաց Թ. Պետրոսյանը:
    


0 Comments

    Click here to edit.
    Click here to edit.
    Click here to edit.
    Чтобы изменить, нажмите здесь.

    Archives

    Март 2022
    Декабрь 2021
    Ноябрь 2021
    Декабрь 2020
    Сентябрь 2020
    Февраль 2020
    Январь 2020
    Декабрь 2019
    Февраль 2019
    Январь 2019
    Октябрь 2018
    Сентябрь 2018
    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Июнь 2016
    Май 2016
    Апрель 2016
    Март 2016
    Февраль 2016
    Декабрь 2015
    Ноябрь 2015
    Октябрь 2015
    Сентябрь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Октябрь 2014
    Сентябрь 2014
    Июнь 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Декабрь 2013
    Сентябрь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Июнь 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Categories

    Все
    129 դպրոց
    ամանոր
    Գայի անվան թիվ 129 դպրոց
    Հույսի կամուրջ
    ներդրում

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.