Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
Добавить текст
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Դասասենյակներ
    • Աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ >
      • Աշակերտական խորհուրդ 2019-2020
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ 2022
    • Տնօրենի թափուր տեղ 2021 >
      • Ուսուցչի թափուր տեղ
  • Հաշվետվություններ
    • 2021 - 2022 հաստ:
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Ուսպլան, դասաբաշխում
    • 2021-2022 ուստարի
    • Տնային ուսուցում
  • Դասացուցակ
  • Տեսադարան
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ
  • Վիդեոդարան
  • 2017 - 2018
  • 2019-2020 IV եռամսյակ
  • 2019-2020 ուստարի
  • 2020-2021 ուստարի
  • Տնօրենի թափուր տեղ 2021
  • Տնօրենի թափուր տեղ 2022
  • Տնօրենի թափուր տեղ 2022

March 31st, 2015

31/3/2015

0 Комментарии

 
Հայոց մեծ Եղեռնի 100-ամյակի շրջանակներում

 

Մեր դպրոցի հյուրն է լեգենդար Գայի թոռը՝ Հայկ Բժշկյանցը: Նա ուրախ է, որ դպրոցում պահում և պահպանում են իր պապիկի հիշատակը: Ծանոթանալով դպրոցի Գայի անունը կրող թանգարանի հարուստ նյութերին՝ նա նաև ներկա գտնվեց անմոռուկների պատրաստմանը: Աշակերտները սիրով նրան նվիրեցին իրենց պատրաստած առաջին անմոռուկը:

0 Комментарии

March 11th, 2015

11/3/2015

0 Комментарии

 
Изображение


Իմ գործն է ասել ճշմարտությունը…
                                               Վ. Պետրոսյան

Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի մանակավարժները տնօրինության հետ մեկտեղ մշտապես հետևողական  են մեր արվեստի և գիտության ոլորտներում կատարվող հետաքրքիր աշխատանքներին և լույս ընծայվող գրքերին:


Այս անգամ էլ նրանք իրենց մասնակցությունը բերեցին պատմության գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Գևորգի Պետրոսյանի <<Ստեփան Շահումյան. նրա կյանքի պատմությունը>> երկհատորյակի շնորհանդեսին, որը կայացավ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:

- Գրքի հեղինակը ոչ միայն մոռացությունից փրկում է հայ ժողովրդի արժանավոր զավակի անունը, այլև մերկացնում է պատմության կեղծարարներին,- գրել է գրքի տպագրության հովանավոր սփյուռքահայ ազգային-քաղաքական գործիչ, հրապարակախոս Նազարեթ Սրմաքեշյանը:


0 Комментарии

March 10th, 2015

10/3/2015

0 Комментарии

 
ՄԱՅՐԵՆԻԻ  ՏՈՆԸ ԳԱՅԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 129 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Изображение
0 Комментарии

March 10th, 2015

10/3/2015

0 Комментарии

 
Մարտի 4-ին Ավ. Իսահակյանի ԿԳ-ի դահլիճում, <<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր Հայրենիքը – Հայկ Նահապետից մինչև Արցախ >> էլեկտրոնային խաղ-մրցույթի առաջին փուլը, որին մասնակցեց նաև մեր դպրոցի <<Մովսես Խորենացի >> թիմը և ստացավ մասնակցության հավաստագիր:
0 Комментарии

March 09th, 2015

9/3/2015

0 Комментарии

 
                                            Մայր իմ անուշ ու անգին…

 

6.03.15թ. մեր դպրոցում մեծ շուքով նշվեց Կանանց միջազգային օրը՝ մայրերի տոնը, որի կազմակերպիչն էր հմուտ դասվար Էմմա Ավետյանը:

            Հուզիչ խոսքեր ու թովիչ երգեր, որոնք շատերի սրտերը շարժեցին, իսկ արևելյան մարտաձևերի մրցույթներում I տեղը  գրաված Մինասյան Հովհաննեսի՝ որպես  ռազմի դաշտից մորը դիմող <<զինվորի>>  խոսքերը արցունքներ քամեցին ներկաների աչքերից:

-         Մայր իմ թանկագին, դու սպասիր՝ հայրենիքի հանդեպ պարտքս կկատարեմ ու կվերադառնամ…

0 Комментарии

March 09th, 2015

9/3/2015

0 Комментарии

 
Դասը վարում է մտավորականը

 

Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ուսանողական պրակտիկան Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում անցնում է այս օրվա նման հետաքրքիր և բովանդակալից: Մարտի 5-ին դպրոցում ուսանողների հրավերով աշակերտների հյուրն էր բանաստեղծ Հովհաննես Շանթը: Անմիջական ու անկաշկանդ զրույց ծավալվեց: Երեխաներին հուզող հարցերին տրվեցին սպառիչ և դաստիարակչական խորը նշանակությամբ պատասխաններ:

- Հայը մարդու այն տեսակն է, որը անպարտելի է, իսկ ժամանակը չունի սահմանափակում, և ուրեմն մենք միասին կհասնենք մեր բոլոր երազանքների իրականացմանը և կկառուցենք մեր երազանքների երջանիկ ապագան:

 

0 Комментарии

March 04th, 2015

4/3/2015

0 Комментарии

 
Մանկավարժական համալսարանում



2.03.15թ. Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի VIII և IX դասարանի աշակերտները փոխտնօրեն Թ. Պետրոսյանի հետ այցելեցին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու տարբեր մասնագիտությունների հետ՝ ապագայում ճիշտ կողմնորոշում ձեռք բերելու համար:

Նրանց անմիջական շփումը  ԲՈՒՀ-ի  պրոֆեսորական կազմի հետ երեխաների երևակայությանը թև տվեց: Նրանք ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

 
ԲՈՒՀ-ի թանգարանը յուրօրինակ խտացումն  էր  անցած փառավոր ուղու և հայ մտքի շողարձակումները՝ անվանի գիտնականների և մանկավարժների, որ տվել է համալսարանը: Նրանցից շատերին աշակերտները ծանոթ էին իրենց դասագրքերից:

Կենդանի շփումը արժևորվեց և' երեխաների  և' այս հանդիպումը կազմակերպող դասախոսական կազմի ու ուսուցիչների կողմից:






 


0 Комментарии

March 04th, 2015

4/3/2015

0 Комментарии

 

ՄԻԱՄՍՅԱԿ՝  ՆՎԻՐՎԱԾ  <<ԵՐԿԱԹՅԱ ԴԻՎԻԶԻԱՅԻ>> ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ


    Բազմամարդ էր Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի սրահը: Այդ օրը դպրոցի անվանակոչության 50-ամյակի առթիվ համադպրոցական միջոցառում էր կազմակերպված: Դպրոցի հյուրերն էին Հայրենական և Արցախյան պատերազմների մասնակիցներ, Գայի` Հայկ Բժշկյանի թոռնուհին և զարմիկը, ծնողներ և նախկին գայականներ: Հյուրերի թվում էր Մոսկվայի N 1581 լիցեյում Գայի անվ. <<Երկաթյա դիվիզիայի>> թանգարանի տնօրեն Մաքսիմ Սինիցինը:
    Դպրոցում տասնամյակների ընթացքում կատարված հսկայածավալ աշխատանքների մեջ իր մեծ լուման է ներդրել  Թ. Պետրոսյանը, որի համար բանակի  գեներալ Ի.Ն. Ռադիոնովի կողմից նա արժանացավ  ՙ<<Երկաթյա դիվիզիայի փառավոր ավանդույթների ժառանգորդ>> հուշամեդալին :
    Թ. Պետրոսյանը արդեն 30 տարի դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվի հետ հաստատակամորեն շարունակում է աշխատել` առաջնորդվելով լեգենդար Գայի սկզբունքով.  <<Հիշել անցյալը, հավատալ ապագային>>:
    Մաքսիմ Սինիցինը Գայի անվան <<Երկաթյա դիվիզիայի>> թանգարանի կողմից մեդալ հանձնեց նաև թիվ 129 դպրոցի Գայի անվ. դպրոցի տնօրեն  Լ. Պետրոսյանին և Գայի թոռնուհի Ն. Բշկյանցին:

0 Комментарии

    Click here to edit.
    Click here to edit.
    Click here to edit.
    Чтобы изменить, нажмите здесь.

    Archives

    Март 2022
    Декабрь 2021
    Ноябрь 2021
    Декабрь 2020
    Сентябрь 2020
    Февраль 2020
    Январь 2020
    Декабрь 2019
    Февраль 2019
    Январь 2019
    Октябрь 2018
    Сентябрь 2018
    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Июнь 2016
    Май 2016
    Апрель 2016
    Март 2016
    Февраль 2016
    Декабрь 2015
    Ноябрь 2015
    Октябрь 2015
    Сентябрь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Октябрь 2014
    Сентябрь 2014
    Июнь 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Декабрь 2013
    Сентябрь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Июнь 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Categories

    Все
    129 դպրոց
    ամանոր
    Գայի անվան թիվ 129 դպրոց
    Հույսի կամուրջ
    ներդրում

    RSS-канал

При поддержке Создайте свой уникальный сайт с настраиваемыми шаблонами.