Նույն օրը ավանդույթի համաձայն դպրոցի գրադարանում տեղի ունեցավ գրքի տոնին նվիրված ցերեկույթը: Գրքեր նվիրելու գեղեցիկ ավանդույթը պարտավորեցնում է դառնալ գրքի լավ բարեկամը, շատ ընթերցել և ուսման մեջ ունենալ առաջընթաց:
Եվս երկու դասարանական միջոցառումներ հաջորդեցին միմյանց. մեկը նվիրված էր մեր ոսկեղենիկ մայրենիին, մյուսը՝ Մեծ լոռեցուն՝ Հովհաննես Թումանյանին: Դպրոցում ակտիվորեն գործող աշակերտական խորհուրդը միշտ արձագանքում է կարևոր իրադարձություններին, հոբելյանական տարեթվերին՝ քաջ գիտակցելով, որ մեծերի կյանքն ու գործը խթան է հանդիսանում աշակերտների մեջ ուսման հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնելու հարցում:
Իսկ դասերից հետո դպրոցական ակտիվը տնօրենի ուղեկցությամբ այցելեցին Հայկ Բժշկյանցի տոհմի վերջին մոհիկանին՝ 88-ամյա տիկին Էլվիրային, որը մանրամասներ պատմեց մեր զորավարի կյանքից:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ. Ավետիքյան