Դահլիճում էր Հայրենական պատերազմի մասնակից 93-ամյա Զավեն Ասատրյանը: Պատվավոր հյուրերի թվում էին նաև Խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, Ուսուցիչների վերապատրաստման ազգային ինստիտուտի Ռազմագիտության և սպորտի բաժնի ավագ մասնագետ գնդապետ Վ. Առաքելյանը: Նրանց կողքին նստած էին ՀՀ բանակից օրինակելի ծառայության համար արձակուրդում գտնվող դպրոցի նախկին սաները:
Միջոցառումից հետո ելույթ ունեցավ դպրոցի շրջանավարտ գեներալ- մայոր Արթուր Սիմոնյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց օրվա միջոցառումից, որը վկայում է դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակի մասին:
Արցախյան հերոսամարտում իր անձնուրաց գործողություններով աչքի ընկած մարդուն, քաղաքացուն և հերոսին դպրոցի տնօրինությունը արժանացրեց <<Պանծալի սան>> մեդալի: