
Գայի անվան թիվ 129 դպրոցում ռուսաց լեզվի ներկայանալի դասերն ամենամսյա բնույթ են կրում / դպրոցն ունի ռուսերենի խորացված ուսուցում/: Վերջին միջոցառումը <<Հրաժեշտ աշնանը>> խորագրով ներառել էր 3-րդ և 4-րդ դասարանի աշակերներին: Մասնակիցներից 3–րդ դասարանի աշակերտ Պապյան Սամվելը երկու տարի է, որ հաջողությամբ մասնակցում է <Ռուսական արջուկ> մրցույթին` արժանանալով մրցանակի:

Դասը անցավ շատ կազմակերպված, աշնանային գույներով ձևավորված դասասենյակում, երաժշտության մեղմ հնչյունների ներքո: Դաս- միջոցառմանը կիրառվել էին նաև ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները` ցուցադրելով աշնանային գունեղ պատկերներ:
Դասի վերջում ուսուցչուհի Սվետլանա Ռասկազովան աշակերտների համար անակնկալ էր պատրաստել : Բոլորն ստացան խրախուսական մրցանակներ և պատվոգրեր: