Միջոցառումը շատ հետաքրքիր էր,նպատակային և ուսուցանող:
Աշակերտները ակտիվորեն և մրցակցային տրամադրությամբ էին մասնակցում խաղին:
Վիկտորինան բացահայտեց գրականության, ֆիզիկայի, հայոց պատմության, բնագիտության, մաթեմատիկայի, կերպարվեստի, երաժշտության կապը աշխարհագրության հետ: Խաղ-վիկտորինան իրականացավ 3 փուլով:
Խաղի եզրափակիչ փուլում վիկտորինայի հաղթող ճանաչվեց 8-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Բարբաշահինյանը 17 միավորով զբաղեցրեց 1-ին տեղ և պարգևատրվեց <<Շնորհակագրով>>:
16 միավորով 2-րդ տեղ զբաղեցրեց 9-րդ դասարանի աշակերտուհի Նոնա Գրիգորյանը:
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և ուսուցչուհուն`վիկտորինան գեղեցիկ կազմակերպելու և գիտելիքներով ներկաներին տպավորելու համար: