Դասը վարում է ոստիկանը
Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում դասը վարեց ոստիկանության գնդապետ Գագիկ Չիբուխչյանը: Նրա վարած դասը համեմված էր կյանքից վերցրած դրվագներով, որոնք երեխաները լսում էին կլանված: Աշակերտները նաև ունեին շատ հարցեր, որոնց սպառիչ պատասխանները ակնկալում էին ստանալ ոստիկանից:
«Ի՞նչպես կարելի է ոստիկան դառնալ, դժվար չէ՞ ոստիկանի աշխատանքը: Ի՞նչ անվանի ոստիկաններ են եղել, որո՞նք են նրանց կյանքի հետաքրքիր իրավիճակները և վերջապես հանցանքի և զանցանքի մասին»:
Դասը վարող ոստիկանը գոհ էր հանդիպման արդյունքից: Նա նշեց, որ իրենք էլ ամեն հանդիպման ժամանակ նկատում են աշակետների մասնակցության ակտիվացումը, հետաքրքրությունների լայն շրջանակը և գրագետ հարցադրումներն ու հայեցի խոսքը:
Հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Մ. Ավետիքյան