ՄԻԱՄՍՅԱԿ՝ ՆՎԻՐՎԱԾ <<ԵՐԿԱԹՅԱ ԴԻՎԻԶԻԱՅԻ>> ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
Բազմամարդ էր Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի սրահը: Այդ օրը դպրոցի անվանակոչության 50-ամյակի առթիվ համադպրոցական միջոցառում էր կազմակերպված: Դպրոցի հյուրերն էին Հայրենական և Արցախյան պատերազմների մասնակիցներ, Գայի` Հայկ Բժշկյանի թոռնուհին և զարմիկը, ծնողներ և նախկին գայականներ: Հյուրերի թվում էր Մոսկվայի N 1581 լիցեյում Գայի անվ. <<Երկաթյա դիվիզիայի>> թանգարանի տնօրեն Մաքսիմ Սինիցինը:
Դպրոցում տասնամյակների ընթացքում կատարված հսկայածավալ աշխատանքների մեջ իր մեծ լուման է ներդրել Թ. Պետրոսյանը, որի համար բանակի գեներալ Ի.Ն. Ռադիոնովի կողմից նա արժանացավ ՙ<<Երկաթյա դիվիզիայի փառավոր ավանդույթների ժառանգորդ>> հուշամեդալին :
Թ. Պետրոսյանը արդեն 30 տարի դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվի հետ հաստատակամորեն շարունակում է աշխատել` առաջնորդվելով լեգենդար Գայի սկզբունքով. <<Հիշել անցյալը, հավատալ ապագային>>:
Մաքսիմ Սինիցինը Գայի անվան <<Երկաթյա դիվիզիայի>> թանգարանի կողմից մեդալ հանձնեց նաև թիվ 129 դպրոցի Գայի անվ. դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանին և Գայի թոռնուհի Ն. Բշկյանցին: