Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ուսանողական պրակտիկան Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում անցնում է այս օրվա նման հետաքրքիր և բովանդակալից: Մարտի 5-ին դպրոցում ուսանողների հրավերով աշակերտների հյուրն էր բանաստեղծ Հովհաննես Շանթը: Անմիջական ու անկաշկանդ զրույց ծավալվեց: Երեխաներին հուզող հարցերին տրվեցին սպառիչ և դաստիարակչական խորը նշանակությամբ պատասխաններ:
- Հայը մարդու այն տեսակն է, որը անպարտելի է, իսկ ժամանակը չունի սահմանափակում, և ուրեմն մենք միասին կհասնենք մեր բոլոր երազանքների իրականացմանը և կկառուցենք մեր երազանքների երջանիկ ապագան: