6.03.15թ. մեր դպրոցում մեծ շուքով նշվեց Կանանց միջազգային օրը՝ մայրերի տոնը, որի կազմակերպիչն էր հմուտ դասվար Էմմա Ավետյանը:
Հուզիչ խոսքեր ու թովիչ երգեր, որոնք շատերի սրտերը շարժեցին, իսկ արևելյան մարտաձևերի մրցույթներում I տեղը գրաված Մինասյան Հովհաննեսի՝ որպես ռազմի դաշտից մորը դիմող <<զինվորի>> խոսքերը արցունքներ քամեցին ներկաների աչքերից:
- Մայր իմ թանկագին, դու սպասիր՝ հայրենիքի հանդեպ պարտքս կկատարեմ ու կվերադառնամ…