Կրկին տոն է մեր հանրապետության բոլոր դպրոցներում: Տոն է նաև Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում, տոն, որը խինդ ու բերկրանք է պարգևում բոլորին:
Ով-ով, բայց մեր վաղնջական երկրի ասպնջական ժողովուրդը միշտ բարձր է գնահատել կրթությունն ու գիտությունը:
Ավանդաբար մեզ է հասել այդ սրբության զգացողությունը:
Օրեր առաջ արդեն սկսվել են տոնական արարողության պատրաստությունները:
Դպրոցը կազմ ու պատրաստ այսօր ընդունում է իր սաներին՝ նրանց տոգորելով տոնական ջերմ զգացողությամբ:
Մեր երկրի խաղաղության և զարգացման վաղվա կայուն վիճակը նաև այսօրվա մեր սաներից է կախված: Նրանք պարտավոր են կրել մեր նախնյաց ավանդները. Լինել Վարդան Մամիկոնյանի նման անձնուրաց հայրենասերներ, Սասունցի Դավթի պես անպարտելի հերոսներ, պետք է աշխարհում փայլատակեն իրենց հզոր մտքի ներուժով:
Սիրելի աշակերտներ շնորհավոր սեպտեմբերի 1՝ գիտելիքի օր և նոր ուստարի:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ավետիքյան