Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց
ԳԱՅԻ(ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ. 129 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • 1-ին դասարանի ընդունելության հայտագ
    • Նախակրթարան
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Հավատարմագիր
    • Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմը
    • Ծնող խորհուրդ
    • Դասասենյակներ
    • Աշակերտական խորհուրդ >
      • 2023-2024
  • Հայտարարություններ
    • Տնօրենի թափուր տեղ >
      • Տնօրենի թափուր տեղ 2022 >
        • Տնօրենի թափուր տեղ 2021
    • Ուսուցչի թափուր տեղ >
      • 2025-2026 >
        • 2024 - 2025 >
          • 2023-2024 >
            • 2022-2023
  • Հաշվետվություններ
    • տարիֆիկացիա >
      • 2021 - 2022
      • 2022-2023
    • Բալանս
    • Ներքին գնահատում >
      • 2016-2017 ուստարի
      • 2017 - 2018 ուստարի
      • 2018 -2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2022-2023 ուստարի
      • 2023 - 2024 ուստարի
    • Նախահաշիվ >
      • 2016-2017 ուստարի
      • 2017-2018
      • 2018 - 2019 ուստարի
      • 2019-2020 ուստարի
      • 2020-2021 ուստարի
      • 2021 - 2022 ուստարի
      • 2022 - 2023 ուստարի
    • Գնումների պլան >
      • 2017-2018 ուստարի
      • 2020
      • 2021
      • 2022
  • Դասացուցակ
    • 2023 - 2024 ուստարի
  • Կապ
  • էլեկտրոնային թերթ
  • Ջահ
  • Ֆոտոսրահ

September 22nd, 2017

22/9/2017

0 Comments

 
0 Comments

Դպրոցում կայացավ աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը

21/9/2017

0 Comments

 
0 Comments

September 21st, 2017

21/9/2017

0 Comments

 
 
Այս տարի մեր աշակերտները տոնական հանդիսությունը շարունակեցին թիվ 36 գրադարանում: Նրանք խոսեցին դպրության մասին, արտասանեցին բանաստեղծություններ, հնչեցին ասույթներ: Աշակերտների, ուսուցչուհի Մ. Ավետիքյանի և գրադարանի աշխատակիցների միջև ծավալվեց ակտիվ զրույց դպրության անցած ուղու շուրջ , ոսկեդարից մինչև մեր օրերը ընդգրկումով:
 
  Սեպտեմբերի 20-ին Ավ.Իսահակյանի աշխատակիցները հերթական հանդիպումն էին կազմակերպել Գայի անվան թիվ 129 դպրոցում:
      Հանդիպման ընթացքում ջերմ ու բարի մթնոլորտում դպրոցի մի խումբ աշակերտների կողմից զգացմունքորեն հնչեց հայոց մեծերի ստեղծագործություններից  հրաշալի պատկերներ: Գեղեցիկ վերջաբանը Իսահակյանի <<Կտակ>> և <<Մոր սիրտը>> բանաստեղծությամբ ամփոփեցին դպրոցի արտադասարանական աշխատանքի գծով փոխտնօրեն Զ. Սարգսյանը և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ավետիքյանը:
      Թող շարունակական լինեն նման  նպատակային հանդիպումները մատաղ սերնդի մեջ սերմանելու և դաստիարակելու հայ մեծերի խոսուն և արժեքավոր մտքերը:

0 Comments

Համադպրոցական  շաբաթօրյակ

20/9/2017

0 Comments

 
0 Comments

September 07th, 2017

7/9/2017

0 Comments

 
0 Comments

September 07th, 2017

7/9/2017

0 Comments

 
Մարդկության պատմության մեջ սրբագրված ամենահիշարժան տոներից մեկը եղել է գիտելիքի տոնը: Ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Գայի անվան թիվ 129 դպրոցում, հանդիսավոր տոնակատարությամբ նշվել է սեպտեմբերի 1-ը: Դպրոցի մուտքը և աշակերտների բարի գալուստը օրհնվել է Արաբկիր վարչական շրջանի հոգևոր հովիվ Տեր-Բաբկեն քահանա Վարդանյանի սուրբ  ձեռքով: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ս. Առաքելյանը,  ՀՀ  ՊՆ գնդապետ Ա. Մկրտչյանը, Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչ Հ. Մուշեղյանը, հյուրեր, ծնողներ: Հիշարժան տոնակատարությանը  հնչել է քաղաքապետ Տ. Մարգարյանի շնորհավորանքի ուղերձը դպրոցականներին  և ուսուցիչներին: Բարեմաղթանքի խոսքով հանդես եկան հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ս.Առաքելյանը, դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը, արտադասարանական աշխատանքի գծով փոխտնօրեն  Զ. Սարգսյանը և մի խունբ աշակերտներ: Միջոցառմանը մասնակցեցին և մեր առաջին դասարանցիներին շնորհավորեցին իրենց խաղ-կատակներով մուլտհերոսները և ավագ ընկերները: Որպես խաղաղության կոչ առ Աստված փուչիկներն ու սպիտակափետուր աղավնիները ավետիս տարան նոր ուսումնական տարին խաղաղ և խոստումնալից սկսելու համար:
.
0 Comments

September 07th, 2017

7/9/2017

0 Comments

 
0 Comments

Այբուբենի շնորհանդես

31/5/2017

0 Comments

 

Ուսումնական   առաջին  քայլերը   սերտած աշակերտները հրաշալի գեղագիտական, էսթետիկական, գիտական շնորհանդես էին կազմակերպել և յուրովի մատուցել հանդիսատեսին իրենց սերտած ամենամեծ բաց դասը:
          Հայոց այբուբենի շնորհանդեսը ևս մեկ անգամ առանձնահատուկ գունախաղով փաստեց, որ գիտելիքը ազնիվ զենք է, և մենք՝ նրա արժանի զինակիրը:
          Լավագույն ավանդույթները շարունակվում են, ամեն անգամ մի նոր միքս աշխարհ բացելով մեզ համար՝ ապացուցելով, որ մենք ունենք այնպիսի սերունդ, որ մեսրոպյան սխրանքի արժանի ջահակիրներն են և ազգի գոյը պայմանավորված է հենց այս սերունդով ու նրա խորը արմատներ ձգած հունդով:
          Բարձրաճաշակ միջոցառումը պատրաստել էր առաջին դասարանի շատ սիրելի դասվար Էմմա Ավետյանը:
          Միջոցառումը հագեցած էր նրբաճաշակ դիտողականությամբ, երածշտությամբ և ամենախոսուն ուբնութագրական պոեզիայով: Դահլիճում հուզմունքը, ուրախությունն ու հպարտությունն էին թևածում, որի առհավատչյան մեր առաջին  դասարանցիներն էին, հանդիպում- ծանոթությունը նորեկ իրենց հերթափոխին՝ թոթովախոս մանուկներին, ովքեր պիտի ոտքերի տակ հաստատուն քայլեր անեին դեպի բարեհամբույր ու ամենակարող առաջին ուսուցիչ:
          Քաղաքապետարանի կողմից շնորհակալագիր հանձնվեց ընկեր Ավետյանին՝ իր պատասխանատու գործի և նվիրումի համար:
          Աստված խաղաղություն բերի մեր երկրին և սթափ պահի հայ ժողորդի անմրցելի բանականությունը:
 
 
                                                                                                 Զ. Սարգսյան                        

0 Comments

Երկիր մոլորակ

31/5/2017

0 Comments

 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն 2-րդ կուրսի ուսանողները իրենց պրակտիկան են անցկացնում Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Նույն դպրոցի սոցիալական աշխատող Ա. Պետրոսյանի աջակցությամբ և ուղղորդմամբ ուսանողները ծանոթացել են աշակերտների, ուսուցչական  անձնակազմի դպրոցում իրականացվող ծրագրերի և հատկապես Ներառական կրթության իրականացման դրույթների հետ: Իրենց պրակտիկան եզրափակեցին  Երկիր մոլորակի օրվան նվիրված միջոցառմամբ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կոլեկտիվը, Բազմամասնագիտական թիմը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հյուրեր, այդ թվում՝  պրակտիկայի մեթոդիստ Վ. Գասպարյանը   և աշակերտները: Քննարկման թեման Երկիր մոլորակի պահպանումն էր և վերջինիս չիրականացման պարագայում առաջաջացող ռիսկերը:  Միջոցառումը ինտերակտիվ բնույթի էր և ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում աշակերտները, ովքեր կիսվում էին բարձրացվող հարցերի շուրջ իրենց տեսակետներով: Առավել ակտիվ մասնակիցները ստացան Շնորհակալագրեր: Միջոցառման ավարտին իրենց խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը և Վ. Գասպարյանը:

0 Comments

Այցելություն    գրադարան

31/5/2017

0 Comments

 
Տարեցտարի սերտանում են մեր դպրոցի և N36 գրադարանի միջև եղած մտերմական հարաբերությունները։ Երեխաների մեջ բուռն ցանկություն է առաջանում դառնալ գրադարանի բաժանորդ և ամառային ընթերցանության գրքերը վերցնել այս մասսայական գրադարանից։ Գրադարանի անձնակազմը ամեն անգամ սիրով ընդունում է երեխաներին, բացատրում գրադարանից օգտվե;ու կարգը։
            Թիվ  36 գրադարանի հետ համատեղ ապրիլ ամսին Գայի անվ. N129 հիմն. դպրոցի աշակերտները կազմակերպել և անց են կացրել 3 միջոցառում։Նախ ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված մեր հայրենակից Շարլ Ազնավուրին։ Ներկայացվեց նրա կյանքն ու ստեղծագործական դժվար ուղին։ Հնչեցին երգեր ու ասմունք։ Ուսուցչուհի Մ. Ավետիքյանը պատմեց մանրամասներ Ազնավուրի կյանքից։ <<Մեծ հայ>> կոչումին նա արժանացել է իրավամբ։ Այսօր էլ նրա անունով բացված ֆոնդը ազգանվեր ու հայրենանվեր ծրագիր է իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում։
            Դպրոցի VII դասարանի աշակերտները գրադարանում անցկացրին միջոցառում՝ նվիրված Վահագն Դավթյանի պոեզիային։ Նրանք ուսումնասիրել էին նաև գրողի կյանքը, ուսումնառությունը։ Ներկայացրին ժամանակակիցների պատմածները Վ. Դավթյանի մասին։ Աշակերտները արտասանեցին բանաստեղծություններ, որոնց շուրջ էլ անցկացվեց զրույց-քննարկում։ Վերջում արվեցին եզրահանգումներ՝ որն է բանաստեղծի ասելիքը, ինչ տեղ է զբաղեցնում նրա գրական հոլովույթում։
             Ապրիլ ամսվա վերջին միջոցառումը նվիրված էր Պ. Սևակին, խորագիրն էր <<Ապրելու ապրիլ>>։ Այն ընդգրկում էր հեղինակի <<Մարդն ափի մեջ>> ժողովածուն։ Այդ <<ծանր>> բեռն ուսել էին VԲ դասարանցիները։ Նրանք համառոտ ներկայացրին հեղինակի կյանքը, թվեցին նշանավոր ժողովածուները, ասացին ասույթներ Սևակի մասին։ Երեխաների ասմունքն ընդգրկում էր բանաստեղծություններ մարդու բնավորության գծերի մասին, որոնցից բացասականներն անգամ ունեին դրական ուղղվածություն։ Պարզ էր, թե մարդկային որ մարդկային հատկանիշներն է դրվատում և խրախուսում։


0 Comments

Ինտելեկտուալ մրցույթ Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում` նվիրված Եռատոնին

15/5/2017

0 Comments

 
Իրականացված մրցույթը անցկացվեց դպրոցի ուսուցիչների միջև` ըստ թիմերի, որոնց անվանական կոչումներն էր << Թամանցիներ>> և  <<Հարսանիք լեռներում>>: Մեր նպատակը վեհ է և ուղին` հաղթանակ: Ահա սա է կարգախոսը, որ միշտ պիտի ուղենիշ լինի բոլորիս համար:
Բազմաբնույթ և բազմառարկայական խաղ – մրցույթի բոլոր ուսուցողական թելերը տանում էին դեպի զգացմունքային և դաստիարակչական հաղթանակներ:
Միջոցառումը, սցենարը և գեղարվեստական աշխատանքը նախաձեռնել և իրականացրել է դպրոցի Արտադասարանական աշխատանքների գծով փոխտնօրեն Զ. Սարգսյանը: Շնորհավորելով ներկաներին և առհասարակ հայ ազգին` նվիրական և ճակատագրական տոնի առթիվ, ներկայացրեց պատվավոր ժյուրիի կազմը և վիճակահանությամբ ընտրեցին թիմի ավագներ և անդամներ` մաղթելով` մենք բոլորս գտնվում ենք նույն օդապարիկում և գնում ենք դեպի ազնիվ և անաչառ մրցույթի:
Վերջում արդյունքներն ամփոփելուց հետո իրակնացվեց սուպեր խաղ: Արդյունքում թիմերը ունեցան բարոյական վաստակ  և նշային հաշվարկներով հաղթող ճանաչվեց <<Հարսանիք լեռներում>> թիմը և պարգևատրվեց  գավաթով, որը փոխանցիկ և շարունակական կլինի դպրոցի ավանդույթների շղթայում:
Վերջում միասնական շուրջպարով հայկական քոչարիի խրոխտ  պարով ևս մի անգամ ապացուցեցինք, որ հայը միշտ էլ հաղթելու է իր դպրոցով, ինտելեկտով, իր բազկի ուժով:
Փառք հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման ժամանակ սրբագործված արծիվների շիրիմներին:


0 Comments

May 12th, 2017

12/5/2017

0 Comments

 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն 2-րդ կուրսի ուսանողները իրենց պրակտիկան են անցկացնում Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Նույն դպրոցի սոցիալական աշխատող Ա. Պետրոսյանի աջակցությամբ և ուղղորդմամբ ուսանողները ծանոթացել են աշակերտների, ուսուցչական  անձնակազմի դպրոցում իրականացվող ծրագրերի և հատկապես Ներառական կրթության իրականացման դրույթների հետ: Իրենց պրակտիկան եզրափակեցին  Երկիր մոլորակի օրվան նվիրված միջոցառմամբ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կոլեկտիվը, Բազմամասնագիտական թիմը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հյուրեր, այդ թվում՝  պրակտիկայի մեթոդիստ Վ. Գասպարյանը   և աշակերտները: Քննարկման թեման Երկիր մոլորակի պահպանումն էր և վերջինիս չիրականացման պարագայում առաջաջացող ռիսկերը:  Միջոցառումը ինտերակտիվ բնույթի էր և ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում աշակերտները, ովքեր կիսվում էին բարձրացվող հարցերի շուրջ իրենց տեսակետներով: Առավել ակտիվ մասնակիցները ստացան Շնորհակալագրեր: Միջոցառման ավարտին իրենց խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը և Վ. Գասպարյանը:
 

0 Comments

Խաղ- վիկտորինա

4/5/2017

0 Comments

 
Խաղ- վիկտորինա հերթական մրցույթը կազմակերպել էր աշխարհագրության  ուսուցչուհի Հ. Ենոքյանը դպրոցի մի խումբ ուսուցիչների միջև: Մրցույթը անցկացվեց  երեք փուլով, որի նպատակն էր ստեղծել մաթեմատիկայի, գրականության, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, պատմության, կերպարվեստի, սպորտի կապը աշխարհագրության հետ:
1-ին փուլում տրվեցին առարկայական մասնագիտական հարցեր: 2-րդ փուլ անցած մասնակիցները պատասխանեցին աշխարհագրություն առարկայից տրված հարցերին: 3-րդ փուլում տրվեցին բլից հարցեր:
Ժյուրին ըստ հերթականության հայտարարեց մասնակիցների արդյունքները և վերջում հաղթողներին պարգևատրեցին:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին հետաքրքիր և միաժամանակ զվարճալի մրցույթին մասնակցելու համար և հատկապես մրցույթի հեղինակ ընկեր Ենոքյանին:

                                                                                                                        Զ. Սարգսյան


0 Comments

May 01st, 2017

1/5/2017

0 Comments

 
Ապրիլի 28-ին 2-րդ դասարանցիների մոտ կրկին տոն էր: Ռուսաց լեզվի տառաճանաչությունը մեծ խնդավառություն էր առաջացրել, և´ երեխաների, և´ ուսուցիչների , և´ ծնողների մոտ:
Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին  իրենց ունեցած գիտելիքները ռուսաց լեզվից: Նրանց համար ուղղորդիչ էր և շատ տպավորիչ համագործակցությունը և դրամատիզմը 9-րդ դասարանի մի խումբ շնորհալի աշակերտների հետ:
Ռուսաց լեզվի այբուբենին  նվիրված տոնահանդեսը պատրաստել էր առարկան դասավանդող Ելենա Վասիլևնան: Միջոցառման վերջում աշակերտներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն տիկին  Լիանա Պետրոսյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Վազգենովնան:
Մաղթում ենք մեր սերնդին ուսումնական մեծ հաջողություններ և դասավանդող ուսուցիչներին անկոտրում ոգի և անսասան առողջություն:

0 Comments

Ոստիկան, օրենքի պաշտպան

20/4/2017

2 Comments

 
Գայի անվան թիվ 129 դպրոցը ավանդույթների պահպանման առումով մեծ հաջողություններ ունի: Որոնց մեջ առանցքային է ամենամյա միջոցառումը՝ նվիրված հայ օրինապահ ոստիկանին:

Ամեն տարի մեծ շուքով նշում ենք Ոստիկանության ամենահարգալից տոնը, հանդիպում Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության համապատասխան մարմիններին: Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ոստիկանության անչափահասների գծով տեսուչի հետ: Հանդիպումների ընթացքում ստեղծվել է բարիդրացիական հարաբերություններ, որի համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ոստիկանության աշխատակիցներին՝ ի դեմս Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության անձնակազմին:
                                                                                                                          Տնօրինություն


2 Comments

Մայրության և գեղեցկության օր

13/4/2017

0 Comments

 
Գաղտնիք չէ, որ Գայի անվան թիվ 129 հիմն. դպրոցը միշտ էլ աչքի է ընկել իր միջոցառումների բազմազանությամբ, յուրօրինակությամբ ու ինքնատիպությամբ: Այս անգամ էլ միջոցառումների շարքը համալրեց ևս մեկը, որը նվիրվում էր մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին: Դեռևս օրվա սկիզբը դպրոցամուտը ազդարարվեց,  բարձր տրամադրությամբվ, գարնանային գեղեցիկ տոնի ներդաշնակ, մեղեդային և գեղեցիկ խոսքերի, ընդգծվող մաղթանքների տրամադրությամբ:
Բոլոր ժամանակներում միշտ էլ առաքինի և ընդօրինակելի է եղել հատկապես հայ կնոջ, մոր և տատի կերպարը, որը գրավական է գարնանաբույր, ծաղկառատ և կենդանի բնության:
Նրբաճաշակ էսթետիկական հաճույքը ձգվեց մինչև օրվա երկրորդ կես, ինչը անչափ գեղեցիկ և գունային նուրբ ու հետաքրքիր խաղով, գեղագիտական հոգեցունց ճաշակով և նույնքան հուզիչ և հպարտության զգացումով պարուրեցին մեր սիրելի աշակերտները՝ ուսուցիչներին և ծնողներին: Ժպիտն ու արցունքը միախառնվել էին մանկահասակ երեխաների սրտից բխող գնահատականներին, որից այն կողմ չկա թանկարժեք նվեր, քան նրանց ջինջ ու մաքուր սիրտը:
Հրաշալի անակնկալ-միջոցառումը պատրաստել էին I փուլում Զ. Սարգսյանը, Ն. Գալստյանը, Ն. Միքայելյանը և դպրոցի մի խումբ աշակերտների, որի տրամաբանական շարունակությունը անչափ տպավորիչ կազմակերպել է II դասարանի դասվար Գ. Ղարիբյանը և իր հրաշալի սանիկները:
Ցանկանանք բոլորին մայրական հեզաճկուն բերկրանք ու երկարակեցություն, որպեսզի միջոցառումների շղթան եռապատկվի ու քառապատկվի…
  


0 Comments

Խոնարհումի տուրք. . .

13/4/2017

0 Comments

 
Գայի անվան թիվ 129 դպրոցում ապրիլի 4-ին հանդիսավոր կերպով խոնարհումի տուրք մատուցվեց Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայոց արծիվների հիշատակին: Ուղիղ մեկ տարի առաջ ապրիլյան էսկալացիան նորից խաթարեց մեր հարաբերական անդորրը՝ փառքի զոհասեղանին դնելով հող հայրենին և ազգի պատիվը: Մենք սկիզբն ենք մեր նվիրական գործի և մեր սրբագործ պարգևի նման պարտավոր ենք այն սերնդեսերունդ փոխանցելու:
 Հիշենք և մեծարենք անուն առ անուն խորագիրը երկար խոնարհումի տուրքով և, ի երդումն կատարած սխրանքի ու անսասան սահմանների, իրականացվել է դպրոցի մի խումբ աշակերտների և կազմակերպիչ Զ. Սարգսյանի կողմից:
 Հավե՜րժ փառք Արցախյան ազատագրական պայքարում և քառօրյա պատերազմում անմահացած զավակների թարմ շիրիմներին և անխաթար խաղաղություն Հայոց ազգին:  Ամեն
 
 

0 Comments

Հարգանքի տուրք

13/4/2017

0 Comments

 
Ապրիլի 1-ին դպրոցի մի խումբ աշակերտներ դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանի, կազմակերպիչ Զ. Սարգսյանի և 7-րդ դասարանի դասղեկ Ն. Միքայելյանի հետ հերթական անգամ այցելեցին  Կոմիտասի անվան պանթեոն հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելու արվեստի մեծ գործիչ Խորեն Աբրահամյանի ծննդյան հոբելյանին: Բացման խոսքով հանդես եկավ Զ. Սարգսյանը՝ նշանավորվելով արվեստի գործիչների և առհասարակ հայ ազգի մեծերի կենդանի վաստակը, որտեղ ներկա էին դերասաններ, մեծ արվեստագետի հարազատներն են ու մտերիմները, հավատարիմ հանդիսատեսը: Աշակերտները՝ որպես հարգանքի տուրք ծաղիկներ խոնարհեցին և խոստացան պահել և սերնդեսերունդ փոխանցել ազգի նվիրյալների սխրանքը…

0 Comments

March 16th, 2017

16/3/2017

0 Comments

 
      Գայի անվան թիվ129 դպրոցում 103-րդ հոբելյանին նվիրված գրական հուշ-ցերեկույթ-հանդիպում  էին կազմակերպել գրողի որդու՝ Նաիրի Սահյանի և մի խումբ վետերանների հետ:
     Մթնոլորտը հագեցած էր Սահյանական տրամադրությամբ: Աշակերտները մեծանուն գրողի խորիմաստ ստեղծագործություններից առանձնահատուկ զգացմունքով տպավորեցին ներկաներին:
     Բացման խոսքով ներկայացավ դպրոցի դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը: Ցերեկույթի վերջում գրողի որդուն տրվեցին հարցեր և աշակերտների և ուսւուցիչների կողմից, որոնց պատասխանը եղավ համոզիչ և հումորախառն:
    <<Խորհրդավոր անակնկալը>> ևս մեկ անգամ փաստեց, որ Գայի անվան թիվ 129 դպրոցում արվեստի գործիչների մեծարումը ավանդույթ է, ինչը խոսում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակության մասին:
 
 

0 Comments

Խորհրդավոր անակնկալ Գայի անվան թիվ 129 դպրոցի կոլեկտիվից:

16/3/2017

0 Comments

 
   
     Մեր հյուրն էր Համո Սահյանի քույր Պայծառ Գրիգորյանը, ով հյուընկալվել է մեր դպրոցում կազմակերպված գրական հուշ-ցերեկույթին  Համո Սահյանի ծննդյան 90-րդ հոբելյանին:
Արվեստի գործիչների մեծարումը Գայի դպրոցում ավանդույթ է, ինչը խոսում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակության մասին: Մենք երախտապարտ ենք մեծանուն գրողների մեզ թողած գրական անգին գոհարների համար:
 
                                                                                                        Սիրով Տնօրինություն

0 Comments

Գայի դպրոցի սաները մանկավարժական համալսարանում

16/3/2017

0 Comments

 
Հեռակա ուսուցման կենսաբանություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկայի շրջանակներում կազմակերպեցին բաց դաս «Հոդվածոտանիներ. ի՞նչ կենդանիներ են դրանք» խորագրով, որն անցկացվեց ԿՔԱ ֆակուլտետի կենսաբանության լաբորատորիայում: Այս անգամ Գայի անվան թիվ 129 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները իրենց կենսաբանության ուսուցչուհի Նաիրա Բաբոյանի հետ հյուրըկալվեցին մանկավարժական համալսարանում։ Ողջույնի խոսքով աշակերտներին դիմավորեց համալսարանի դոցենտ Մարո Քոչարյանը: Դասը վարում էին հենց ուսանողները: Աշակերտներին առավել հետաքրքրեց աշխատանքը մանրադիտակով, հատկապես թիթեռների թևերի կառուցվածքի, գունակների և պրիզմաների դիտումները, միջատների զարգացման փուլերի դիտարկումները, դե իհարկե գետի խեցգետնի հերձման աշխատանքը: 
 Հետևելով ավանդույթին, բաց դասն ավարտվեց ՀՊՄՀ թանգարանում:


ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԻ (ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ ԹԻՎ 129 ԴՊՐՈՑՈՒՄ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Կ Ա Ր Ծ Ի Ք

 
        
            Դպրոցը վերանորոգված է, ունի հանդիսությունների դահլիճներ, կահավորված գրադարան, կահավորված լաբորատորիաներ ու կաբինետներ, որոնք առավել մատչելի են դարձնում աշխատանքն աշակերտների հետ և նպաստում են առարկաների յուրացմանը։ Դպրոցն ունի իր նշանաբանը՝ ամեն ինչ գեղեցիկի սկզբունքով, որն իրոք իր որոշակի արտահայտությունն է թողնում դպրոցի ընդհանուր աշխատանքի վրա:
            Կարևրում եմ այն փաստը, որ դպրոցում տիրում է աշխատանքային մթնոլորտ, հարգալից վերաբերմունք աշակերտների, կոլեգաների, ինչպես նաև պրակտիկանտների և նրանց ղեկավարների նկատմամբ: Պրակտիկայի հետ կապված ողջ աշխատանքը կանոնակարգված է և վերահսկվում է պատասխանատուների կողմից:
                Դպրոցն ընդգրկված է ներառական կրթության ծրագրում և պրակտիկանտների համար շփումն ու աշխատանքը ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ կարևոր է՝ իրենց հետագա մանկավարժական աշխատանքի համար:
                Դպրոցում պրակտիկանտներն ապահոված են պրակտիկայի լիարժեք անցկացման համար անհրաժեշտ դասասենյակով, որտեղ անցկացվում են քննարկումներ, նրանց են տրամադրվում դասի անցկացման համար անհրաժեշտ դիդակտիկ նյութերը, ուսուցչի կողմից խորհուրդներ:
Ամենակարևորը, որ կցանկանայի նշել, դա փորձված ուսուցիչների առկայությունն է, հանձինս Նաիրա Բաբոյանի, ով պատրաստակամորեն ուղղորդում է պրակտիկանտներին, քննարկումներ և վերլուծություններ է անցկացնում, ստուգում դասապլանները և այլն:
Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի ոցջ անձնակազմին իրենց կատարած դժվարին և պատասխանատու գործի համար:
 
 
      Մանկ. պրակտիկայի մեթոդիստ,  ՀՊՄՀ կենս. ամբիոնի դոցենտ,
      կ.գ.թ.՝ Մարո Քոչարյան
 
 

0 Comments

Խնկո Ապոր գրադարանում

8/3/2017

0 Comments

 
 Գայի անվան թիվ 129 դպրոցի I դասարանի աշակերտները դասվար Է. Ավետյանի գլխավորությամբ, պլանով նախատեսված կարգով այցելել են Աթաբեկ Խնկոյանի(Խնկո Ապոր) գրադարան, որտեղ ծանոթացել էին մեծ մանկագրի անզուգական ստեղծագործություններին, դիտել մուլտֆիլմ, լսել հեքիաթներ և  հիասքանչ տպավորություններով կիսվել իրենց դասվարի և գրադարանի հեքիաթասածի հետ:

0 Comments

Մեծ զորավարի 130-ամյակը

20/2/2017

1 Comment

 
Գայի անվ. թիվ 129 հիմն. դպրոցում  համադպրոցական միջոցառմամբ նշեցին Հայկ Բժշկյանցի 130- ամյակը:
Դպրոցի բակում` Գայի կիսանդրու առաջաշակերտները թարմ ծաղիկներ դրեցին :
Միջոցառումն սկսվեց գայականների հիմնով: Տնօրեն Լ. Պետրոսյանը պատմեց հերոսի անցած ուղու և սխրանքների մասին:
Աշակերտները կարդացին իրենց նամակ- մտորումները` ուղղված Գային:
Հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ:
Դպրոցի մի խումբ աշակերտներ և ԵՊՄՀ-ի ուսանողներ այցելեցին Գայի մորաքրոջը՝ տիկին Էլվիրային :
Միջոցառման տեսագրությունն ուղարկվեց հերոսի թոռանը, որը կրում է նրա անունը:
Աշակերտական խորհրդի անդամները եղան Նորքի 1-ին զանգվածում և ծաղիկներ դրեցին զորավարի արձանի մոտ:


Եվս մեկ օր հարգանքի ու խոնարհման նրա առաջ, ում օրինակով դաստիարակվում են դպրոցի աշակերտները:

1 Comment

Գիրքը հոգևոր  Տիեզերք  

20/2/2017

0 Comments

 
Այսօր Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում անցկացվել է գրական հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին և գիրք նվիրելու համազգային տոնին:
Միջոցառումը բազմաբովանդակ էր թե՛ կազմակերպչական-գեղագիտական, թե՛ գիտական ու դաստիարակչական տեսանկյունից: Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծի կենսագրությունից հետաքրքիր տեղեկություններ ու մեջբերումներ:
Մարդ- Անցողիկի թողած լավ ու վատ գործերի գեղարվեստական նկարագրի մասին և կենդանի հնչողությամբ մթնոլորտը մեղեդայնացվեց մեծ գրողի անգին գոհարներով, ու ստեղծագործությունների բեմադրմամբ:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ԱԱԳՏՏ(կազմակերպիչ) Զարինե Սարգսյանը:
Միջոցառումը  ամփոփեց դպրոցի տնօրեն Լիանա Պետրոսյանը՝ իր համոզիչ ելույթով:

0 Comments

Հաղթական բանակ – 25

27/1/2017

0 Comments

 
Picture


2017թվականի հունվարի 27-ին Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառում  <<Հաղթական բանակ- 25>> խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին I - IX դասարանի աշակերտներ: Ներկա էին ծնողներ, ուսուցիչներ և  ՀՀ  ՊՆ գնդապետ՝ Գագիկ Մկրտչյանը և քառօրյա պատերազմի մասնակից՝ Հովհաննես Մկրտչյանը:
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները շնորհավորում են Հայոց բանակի 25 ամյակը  և  ցանկանում  խաղաղություն:
 



Picture
0 Comments
<<Previous
Forward>>

    Click here to edit.
    Click here to edit.
    Click here to edit.
    Чтобы изменить, нажмите здесь.

    Archives

    Март 2022
    Декабрь 2021
    Ноябрь 2021
    Декабрь 2020
    Сентябрь 2020
    Февраль 2020
    Январь 2020
    Декабрь 2019
    Февраль 2019
    Январь 2019
    Октябрь 2018
    Сентябрь 2018
    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Июнь 2016
    Май 2016
    Апрель 2016
    Март 2016
    Февраль 2016
    Декабрь 2015
    Ноябрь 2015
    Октябрь 2015
    Сентябрь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Октябрь 2014
    Сентябрь 2014
    Июнь 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Декабрь 2013
    Сентябрь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Июнь 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Categories

    Все
    129 դպրոց
    ամանոր
    Գայի անվան թիվ 129 դպրոց
    Հույսի կամուրջ
    ներդրում

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.